ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ

This post is also available in: English, Russian

job-interview

Հարցազրույցին պատրաստվելու առաջին քայլ.  տեղեկացված լինել այն կազմակերպության մասին, որտեղ գնում եք հարցազրույցի:

Արդյունավետ ինֆորմացիա կարելի է ձեռք բերել տարբեր աղբյուրներից: Ամենահասանելի միջոցը կազմակերպության կայքին ծանոթանալն է: Փորձեք  ամսագրերում գտնել հոդվածներ տվյալ կազմակերպության վերաբերյալ: Գուցե Ձեր հարցերից մի քանիսին կարողանա պատասխանել այն կադրային կենտրոնի աշխատակիցը, որին դուք դիմել եք:

Ինչն է կարևոր իմանալ այն կազմակերպության մասին, որտեղ Դուք գնալու եք հարցազրույցի.

  • Ինչ արտադրանք է ներկայացնում կամ ինչ ծառայություն է մատուցում այդ կազմակերպւթյունը,
  • Ով է հանդիսանում կազմակերպության արտադրանքի կամ ծառայության ուղղակի սպառողը,
  • Ինչպես է ստեղծվել կազմակերպությունը, նրա նպատակներն ու ձեռքբերումները,
  • Արդյոք կազմակերպությունն ունի տարածաշրջանային նշանակություն,
  • Ովքեր են կազմակերպության հիմնական մրցակիցները,
  • Արդյոք այն համարվում է ազդեցիկ կազմակերպությունը,
  • Ինչպես է արձագանքում մամուլը կազմակերպության մասին,
  • Ինչ հեռանկարներ կան:

Հարցազրույցին պատրաստվելու երկրորդ քայլ.  մտածել այն հարցերի շուրջ, որոնք կարող են տալ հարցազրույցի ժամանակ: Որոշ հարցեր կարող են լինել զուտ գործնական բնույթի, որոշ հարցեր էլ կարող են տրվել Ձեր մոտիվացիան,  հետաքրքրությունների շրջանակը,մասնագիտական կոմպետենտությունը, ընկերության և արտադրանքի մասին տեղեկացվածությունը, արագ  որոշումներ կայացնելու կարողությունը ստուգելու համար:

Նախքան հարցազրույցի գնալը որոշեք, թե ինչպես պետք է հագնվեք, քանի որ արտաքին տեսքն ու վարվելակերպը շատ մեծ նշանակություն ունեն առաջին հանդիպման ժամանակ:

Նախորոք ճշտեք, թե ուր պետք է գնաք հարցազրույցի: Հարցազրույցին ներկայացեք նշանակված ժամից 15 րոպե շուտ: Դրանով Դուք ցույց կտաք, որ հարգում եք հարցազրուցավարին և գնահատում եք նրա ժամանակը: Եթե, այնուամենայնիվ, ուշանում եք, անպայման տեղեկացրեք Ձեր ուշացման մասին: Ցանկալի է Ձեզ հետ վերցնեք Ձեր երաշխավորագրերը, եթե դրանք կան:

Հիշեք, որ նույն որակավորմամբ թեկնածուների ընտրության ժամանակ մեծ նշանակություն ունի հարցազրույցի ժամանակ լավ տպավորություն թողնելու Ձեր կարողությունը:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.