1.Աշխատանք միշտ կա
Նույնիսկ ճգնաժամի ժամանակ կարելի է գտնել համապատասխան աշխատանքի առաջարկ` չմատնվելով խուճապի: Հարկավոր է միայն իմանալ` որտեղ փընտրել: Մտածիր թե ինչ է քեզ հարկավոր և հետո միայն ուղարկիր ռեզյումեն կամ զանգահարիր հետաքրքրող կազմակերպություններին: Պատկերացրու, որ աշխատատեղը, դա քո նպատակն է: Ստեղծիր այդ նպատակների ցանկն և իրագործիր մեկը մյուսի հետեևից: Թող ժամանակավոր անհաջողությունները քեզ չկանգնեցնեն: Աշխատանքի փընտրտուքը միշտ ժամանակատար է, իսկ ծանր ժամանակներում` հատկաես :
2.Մի ուղարկիր հարյուրավոր ռեզյումեներ
Մի շտապիր ուղարկել քո տվյալները տասնյակ կազմակերպությունների և մի տեղադրիր բոլոր կայքերում: Դա արտահայտվում է քո հեղինակության վրա: Ապագա գործատուները կտեսնեն, որ դու չես հասկանում, թե ինչ ես ցանկանում, չգիտես ինչպես գործել, և աշխատանքի չեն ընդունի:
3.Կողմնորոշվիր, թե ինչ ես ցանկանում
Մինչև չհասկանաս, թե ինչ աշխատանք ես ցանկանում, բոլոր քո փորձերը կլինեն անարձյունք: Բացի այդ դու պետք է պարզ հասկանաս, թե ինչ աշխատավարձի ես հավակնում, և ինչ գրաֆիկ է քեզ հարմար: Միայն այս հարցերի պատասխանները ստանալուց հետո դու կկարողանաս գտնել արժանապատիվ աշխատանք:
4.Աշխատել երեք կոպեկի համար և կործանիր կարիերադ
Նույնիսկ եթե դու գործազուրկ ես, մի համաձայնվիր ցածր աշխատավարձով աշխատանքի: Այն պետք է լինի շուկային համարժեք` միջին կամ բարձր, բայց ոչմի դեպքում ավելի ցածր: Մեկ անգամ համաձայնվելով քիչ գումարին, դու արդեն չես կարող հավակնել ավելի լավ աշժատավարձի:Եթե քեզ վարձատրում են 15 հազար 30-ի փոխարեն և դու դրան համաձայն ես եղել, ապա կարող ես հույս չունենալ մոտակա ժամանակներում աշխատավարձի բարձրացման:
5.Պատրաստի մի քանի ռեզյումե
Դրանք հարկավոր կլինեն տարբեր իրավիճակների և գործատուների համար: Տարբեր կազմակերպությունների համար կարևոր են տարբեր փաստեր:
6.Իմացիր քո արժեքը
Մինչև հարցազրույցի գնալը սթափ գնահատիր` որքան դու արժես աշխատաշուկայում: Դու դա կարող ես անել ուղղակի վերլուծության ենթարկելով քո փորձը, այն խնդիրները, որոնք դու լուծել ես և քո աշխատանքի որակը: Կարևորը չփորձես ինքդ քեզ խաբել: Հիշիր ոչ միայն հաջողություններն, այլ նաև անհաջողությունները: Այդ անելուց հետո հասկացիր, թե որքան են վճարում նման մասնագետներին: Համադրելով մեկը մյուսի հետ` կբացահայտես` որքան արժես: Այդպես ավելի հեշտ կլինի պայմանավորվելն աշխատավարձի վերաբերյալ:
7.Մի վախեցիր բարդ խնդիրներից
Ընտրիր նոր աշխատանք: Ավելի լավ է աչքի անցկանել այն առաջարկները, որտեղ դու պետք է քո վրա վերցնես ավելի մեծ պատասխանատվություն քան նախկինում և նաև լուծես ավելի բարդ խնդիրներ: Հարկավոր չէ մի հաստիքից անցնել նմանատիպ այլ հաստիքի. հաշվարկը պետք է լինի երկարաժամկետ: Կազմակերպությունն և հաստիքը, որտեղ հանգիստ է և առօրյա աշխատանք, չեն արագացնի քո կարիերայի աճն, այլ հակառակը` կնվազեցնեն քո արժեքն աշխատաշուկայում և կբարդեցնեն քո հետագա աշխատանքի փընտրտուքը:
8.Նոր սկիզբը լավ տարբերակ է
Նոր ծրագիրը ռիսկ է, բայց նաև հեռանկար: Տեղավորվելով սկսնակ աճող կազմակերպությունում` դու կարող ես արագացնել քո կարիերայի աճը: Բայց մի սխալվիր ընտրության մեջ: Մինչ առաջարկին համաձայնվելը, հասկացիր, որքան լուրջ թիմ է հավագված, և ինչ նպատակներ է այն իր դիմաց դնում:
9.Աշխատիր այնտեղ, որտեղ քեզ հարմարավետ է
Առաջին անգամ հարցազրույցի ներկայանալիս, երբ քո դուրը չի գալիս ղեկավարության պահելաձևը կամ ներքին կանոնները, մի փորձիր կոտրել ինքդ քեզ: Դու կկարողանաս հարմարվել միայն կարճ ժամանկով, որից հետո կսկսի ընկճվածություն և անտարբերություն, և դու նորից կսկսես փնտրել աշխատանք:
10.Իմացիր քո թույլ կողմերը
Կարողացիր բացատրել քո կարիերայի անհաջողությունները : Բայց մի բարդիր դրանք մյուսների վրա: Հասկացիր, թե ինչն է եղել դրա պատճառը: Հասկացիր, թե ինչն է խանգարել քեզ հասնել հաջողության: Եզրահանգմաբ կարող ես կիսվել հարցազրույցի ժամանակ, երբ դրա մասին հարցնեն: Այդպիսի աշխատակիցներին միշտ գնահատում են:
11.Եբեք վատ մի խոսիր քո նախկին կոլեգաների մասին
Երբ հարցազրույցին հարցնեն նախկին աշխատանքի վերաբերյալ, երբեք մի վատաբանիր նախկին աշխատակիցներին և ղեկավարությանը, եթե նույնիսկ նրանք իրականում քեզ վատ են վերաբերվել: Նոր տնօրենը հավանական է, որ այդպիսի վարքը չի գնահատի և կմերժի աշխատանքը:
12.Հաջողությունների մասին խոսելիս ներկայացրու փաստեր
Նույնիսկ եթե դու ունես մեծաքանակ հաջողություններ, պատմիր միայն նրանց մասին, որոնք դու կարող ես ապացուցել: Այդպես դու ցույց կտաս, որ դատարկախոս չես: Եվ մի շտապիր ինքդ քեզ գովալ: Տեղին խոսիր քո հաջողությունների մասին. խոսիր այն ժամանակ, երբ քեզ հարցնում են, կամ երբ խոսում ես քո աշխատանքի յուրահատկությունների վերաբերյալ:
13Ապացուցիր քո փորձը օրինակներով
Երբ հարցազրույցին խնդրեն պատմել` ինչումն է կայանում քո աշխատանքի բնույթը, պատմիր դրա մասին կոնկրետ օրինակներով: Հիշիր` ինչպես ես դու վարվել այս կամ այն աշխատանքային իրավիճակում, ինչ ես արել, ինչ ես խոսել և ինչին է դա բերել: Բայց շատ մի խորացիր մանրուքների մեջ, քանի-որ դա կխճճի զրուցակցին:
14.Մի եղիր չափազանց ամաչկոտ
Հարցազրուցը տանջանք կամ նույնիսկ քննություն չի: Դա հավասարազոր երկխոսություն է 2 պայմանավորվող կողմերի միջև: Դրա համար հարկավոր չէ լինել կաշկանդված, կարմրել և կակազել: Ցույց տուր վստահություն, քանի-որ արժանապատվորեն կգնահատեն միայն, նրան, ով գիտի ինքն իր գինը:
15.Մի ստիր հարցազրույցին
Պատրաստ եղիր անհարմար հարցերին: Օրինակ, թե ինչու են հեռացրել նախկին աշխատատեղից: Բայց մի ստիր: Սուտը կբացահայտվի, և գործատուն կիմանա, որ քո հետ գործ ունենալ պետք չի: Պատասխանիր անկեղծ, նույնիսկ եթե քեզ հաճելի չէ. դա կապացուցի քո կամքի ուժը և ինքնավստահությունը:
16.Օգտագործիր կապերդ/ծանոթությունդ
Նույնիսկ եթե քեզ թվում է, որ քո ծանոթների շրջանակը նեղ է և այն աշխատանք փնտրելու մեջ օգտագործելու համար անիմաստ, միևնույն է պատմիր հնարավորինս շատ քանակությամբ մարդկանց այն մասին, որ աշխատանք ես փնտրում: Գնչական փոստը կարող է աշխատել ամենաանսպասելի ձևով և օգնել քեզ այն պահին, երբ դու ամենաքիչն ես սպասում:
17.Ունեցիր համապատասխան արտաքին հարցազրույցի համար
Չնայած քո սուր մտքին և հիասքանչ հմտություններին` առաջինն, ինչ քո մեջ տեսնում է պոտենցիալ գործատուն, դա քո արտաքինն է: Այն պետք է համապատասխանի կազմակերպության մթնոլորտին և վարկանիշին, նաև այն հաստիքին, որին դու հավակնում ես:Այնտեղ որտեղ հարկավոր է կոստյում, տեղին չի լինի կրեատիվ հագուստը, կամ հակառակը:
18.Եղիր նախաձեռնող
Ուղարկելով ռեզյումե քեզ հետաքրքրող աշխատատեղին` մի հապաղիր, ինքդ զանգահարիր կադրերի բաժին և իմացիր` արդյոք հասել է քո ռեզյումեն թե ոչ: Քո մասին ավելորդ անգամ տեղեկացնելով` կրկնապատկես ամբոխից քո առանձնանալու հնարավորությունը:
19.Սկսիր լրացնել գիտելիքի բացթողումները
Ժամանակավոր դադարը կարելի է և հարկավոր է օգտագործել ինքնակրթության վրա: Եթե դու գիտես քո թույլ կողմերն, ապա դրանց վրա աշխատելու կատարյալ ժամանակը հենց աշխատանք փնտրելու ընդացքն է: Կարդա գրականություն և քչփորիր համացանցը: Քո տեղակացվածությունն և պատրաստվածությունը կնպաստի ավելի լավ դրսեվորման նոր աշխատատեղում:
20.Երբեք մի վախեցիր փակ դռներից
Նույնիսկ եթե երբեմն թվում է, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, մի հուոսահատվիր: Եթե դու իրոք ցանկանում ես աշխատել քո երազանքների կազմակերպությունում, դու կարող ես դրան հասնել: Իսկ եթե դուռն իրոք փակ է` օգտագործիր պատաու
հանափեղկը: