Ինչ պետք է մարդն իմանա նախքան աշխատանքի հարցազրուցի գնալը:

This post is also available in: English, Russian

ikea_job_interview

Տարբերություն չկա, երբ Դուք պատաստվում  եք գնալ դասական/ավանդական աշխատանքի հարցազրույցի, թե  հեռախոսային/Skype հարցազրույցի, հարկավոր է միշտ նախապես տեղեկացված լինել տվյալ ընկերություն/կազմակերպության մասին,  քանի-որ հենց  այդ  տեղեկությունը կարող է  լինի  ճշգրիտ պատասխան գործատուի/հարցազրուցավարի պատասխաններին:

Այսպիսով ինչ Դուք պետք է նախորոք փնտրեք և գտնեք տվյալ աշխատավայրի կամ կազմակերպության մասին, որպեսզի ունենաս իդեալական հարցազրույց և 99%-ով դառնաս լավագույն թեկնածու տվյալ  թափուր աշխատատեղի համար:

  • Երբ է տվյալ կազմակերպությունը/ընկերությունը հիմնադրվել:
  • Եղել է արդյոք կազմակերպության/ ընկերության միաձուլում կամ անվան փոփոխություն:
  • Ինչ է կոնկրետ արտադրում, վաճառում կամ  ինչ  տեսակ սերվիզ ունի այն:
  • Ինչ չափի է կազմակերպությունը (մեծ/փոքր) կամ աշխատողների  քանակը:
  • Ովքեր են հիմնական հաճախորդները և ովքեր են մրցակիցները:
  • Ինչ դիրք այն  ունի շուկայում:
  • Ինչ հաջողություն է ունեցել կազմակերպությունը նախկինում:
  • Եղել են  վերելքներ կամ  վայրէջքներ վերջերս:

Այս ու այլ  բազմաթիվ հարցերի պատասխանները Դուք կարող եք փնտրել համացանցում կամ  ուղղակի այցելել տվյալ կազմակերպության կայքը:

“ACCEPT” HR գործակալության աշխատակիցները խորհուրդ են  տալիս չմոռանալ, որ հարցազրույցի ընթացքում Դուք պետք է և կարող եք տալ  հարցեր  գործատուին կամ հարցազրուցավարին: Այս  մոտեցմամբ  Դուք ցույց կտաք Ձեր տեղեկացված լինելը, որը իհարկե կտպավորի հարցազրուցավարին կամ գործատուին:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.