Առաջին աշխատանքային օր

This post is also available in: English, Russian

Այդքան էլ հեշտ չէ առաջին օրը նոր աշխատավայրում: Եվ կարևոր չէ՝ ինչ փորձառություն ունեք ։ Նոր մարդիկ, նոր խնդիրներ , շատ  տեղեկություններ, ինչպե՞ս վարվել:

Առաջին տպավորությունը շատ կարևոր է: Իհարկե, վատ առաջին տպավորությունը աշխարհի վերջը չէ և ժամանակի ընթացքում կարելի է վերականգնել այն, բայց լավ առաջին տպավորություն թողնելը շատ ավելին արժե և կարող է լինել շատ օգտակար ձեզ համար: Ինչպե՞ս դա անել:

ԱԿՍԵՊՏ  գործակալությունը պատրաստել է ձեզ համար մի քանի օգտակար խորհուրդներ:

Գնացեք աշխատանքի շուտ

Գնացեք աշխատանքի առնվազն 30 րոպե շուտ: Դա ձեզ կտա հնրավորություն ընտելանալու, ծանոթանալու այլ գործընկերների հետ և խոսելու ղեկավարի հետ: Նախօրոք պլանավորեք ամեն ինչ, դուք պետք է  լինեք պատրաստ: Մեկ օր առաջ պատրաստեք հագուստը, վաղ պառկեք քնելու, որպեսզի առավոտյան թարմ տեսք ունենաք, իսկ առավոտյան պարաստեք ձեզ համար մի մեծ բաժակ սուրճ:

Առաջին տպավորություն

Ամուր և վստահ ձեռքսեղմումը ստեղծում է ընկերական, վստահելի և ազնիվ մթնոլորտ, սակայն մի փորձեք պոկել ինչ որ մեկի ձեռքը: Ինչպես նաև, խանդավառությունը սկսվում է ժպիտից: Եղեք բարեկամաբար և մի սպասեք մինչ մարդիկ իրենք ներկայանան, վերցրեք նախաձեռնությունը ձեզ վրա: Իհրակե, չարժե  լինել չափազանց աներես, և մի շեղեք մարդկանց իրենց աշխատանքից: Ընտրեք հարմար պահ, ծանոթացեք, հետաքրքրվեք աշխատանքային հարցերով:

Կառուցեք կամուրջներ

Իհարկե, դուք կցանկանայիք կապեր ստեղծել կազմակերպության բոլոր աշխատակիցների հետ, բայց դժվար թե դա ձեզ մոտ ստացվի: Հավանականությունը մեծ է, որ դուք կաշխատեք սահմանափակ քանակով մարդկանց հետ և ուշադիր եղեք հենց նրանց նկատմամբ:  Ձեր հարաբերությունները նրանց հետ կարող են որոշել ձեր վաղ կարիերայի նախադրյալները, և շատ հնարավոր է՝  ղեկավարին հետաքրքրի նրանց կարծիքը ձեր մասին: Քանի որ դուք դեռ շատ քիչ գիտեք կազմակերպության աշխատանքի մասին, ապա ավելի շատ լսեք, քան խոսեք: Մի խուսափեք հարցեր տալուց: Ոչ ֆորմալ շփման ժամանակ մի շոշափեք սուր թեմաներ, ինչպես օրինակ՝ քաղաքականությունը, և խուսափեք կոպիտ կատակներից:

Ծանոթացեք աշխատանքին

Առաջին օրը դա անելը դժվար է : Բայց, եթե հնարավոր է,  աշխատեք  տեղեկանալ ավելի շատ աշխատանքի նրբություններին և մի մոռացեք կատարել նշումներ ։ Եթե առաջին աշխատանքային օրը պատասխանեք մի քանի հեռախոսազանգի, ապա դա կլինի հրաշալի սկիզբ։

Կատարեք  ուսումնասիրություններ

Առաջին օրը ոչ ոք չի պահանջի կազմակերպության աշխատանքի  և գործունեության ոլորտի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ, բայց  նախապես պատրաստվելը չէր խանգարի։ Դրա համար կարելի է օգտվել համացանցից։ Հետաքրքիր տվյալները և որոշ արտահայտություններ կարող են հեշտությամբ բարձրացնել ձեր վարկանիշը։

Եղեք ինքնավստահ, բայց  ոչ չափազանց

Դուք արդեն անցել եք մի մեծ փորձություն՝ հարցազրույց։ Այդ պատճառով էլ դուք ունեք բոլոր հիմքերը լինելու ինքնավստահ։ Բայց չի կարելի շփոթել այս վստահությունը գոռոզության հետ, լսեք ձեր նոր գործընկերներին։

Խոստումներում եղեք զգույշ

Այն կարող է ձեզ օգնել ցույց տալու ձեր տաղանդը և հմտությունները, բայց մի խոստացեք ավելին, քան կարող եք կատարել։

Մի հերոսացեք

Հնարավոր է՝ ձեզ ընդունել են աշխատանքի, որպեսզի կազմակերպեք բաժնի աշխատանքը, կամ կատարեք փոփոխություններ կազմակերպության գործունեության մեջ։ Հնարավոր է, որ ձեր նախորդը այդքան էլ լավը չի եղել և կազմակերպությունը հույսեր է կապում ձեզ հետ։ Բայց առաջին օրը դրա համար չէ։ Նախ և առաջ հարկավոր է ինտեգրվել աշխատանքի մեջ։ Այնպես որ, մի հերոսացեք։

Խուճապի մի մատնվեք

Եթե ինչ-որ բան ձեր նախագծածով չէ, մի հուսահատվեք, դա աշխարհի վերջը չէ։ Շատ հնարավոր է՝ ստացվի թողնել լավ տպավորություն երկրորդ անգամ ։ Հանգստացեք և աշխատեք լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Ձեր գործընկերները նույնպես կարող են լինել նյարդային այսօր, հնարավոր է այսօր պարզապես այդպիսի օր է, որն ի դեպ ավարտվում է. բարի ճանապարհ դեպի տուն։

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Դարձրեք ձեր աշխատանքը հաճելի

This post is also available in: English, Russian

Այսօր մարդկանց մեծ մասն ուրախանում է, եթե իրենց պարզապես հաջողվում է գտնել աշխատանք: Սակայն աշխատանք փնտրելիս ավելի շատ մտածում են գումարի և կայունության մասին, քան հաճելի աշխատանքի:

Սակայն դա պատճառ չէ համակերպվելու՝ ամենօրյա, սովորական, ձանձրալի  և սթրեսային աշխատանքային առօրյային՝ հրաժարվելով աշխատանքից հաճույք ստանալու ձեր ցանկությունից: Ձգտեք  ձեր աշխատանքը դարձնել կարևոր և իմաստային: Դրա համար հարկավոր է ընդունել , որ այն աշխատանքը, որով դուք զբաղվում եք այսօր, ունի շատ առավելություններ և չի զիջում մյուս աշխատանքներին: Աշխարհում անհետաքրքիր մասնագիտություններ չկան և առաջին հերթին հենց ինքներս  ենք մեր աշխատանքը դարձնում հաճելի և հետաքրքիր:  Օրինակ, կարող եք մշտապես կապ պահեք ձեր ներքին աշխարհի հետ, որը ոչ մի առնչություն չունի աշխատանքի հետ: Դրանք կարող են լինել մոտ մարդկանց նկարները աշխատասեղանին, կամ սիրած գիրքը՝ պահված դարակում, կամ էլ որևէ իր, որը ձեզ ժամանակավոր կօգնի մոռանալ մասնագիտական խնդիրները:

Իրականում, շատ հաճախ, ապագա մասնագիտության ընտրություն կատարում ենք՝ ելնելով ծնողների  ցանկությունից, տվյալ պահին պահանջարկ ունեցող աշխատանքներից և այլն:

Գործունեության ոլորտը փոխելու ցանկությունը շատերի համար տարօրինակ է: Մենք ափսոսում ենք՝ կրթության և աշխատանքային հմտությունների ձեռք բերման վրա ծախսած ժամանակն ու ուժերը, և վախենում կորցնել այն, ինչ արդեն ձեռք ենք բերել :
Եթե դեռ պատրաստ չենք ձեռք բերել նոր մասնագիտություն կամ աշխատանք, ապա փորձեք գտնել ձեր աշխատանքի առավելությունները և ցուցակագրեք, թե ինչ եք դուք իսկապես ուզում:

Ցանկանում եք օգնել ուրիշներին , թե՞ ձեռք բերել ճանաչում:

Ունենաք ազատ աշխատանքային գրաֆիկ, թե՞ ավտոմեքենա վարորդով:

Այսպիսի հարցերի պատասխանները  ձեզ հնարավորություն կտան բացահայտելու ձեր չբավարարված պահանջները  և համակերպվելու հրաժարվել դրանց մի մասից:Երբ աշխատանքը համապատասխանում է մեր հիմնական պահանջներին և սպասումներին, մեք մեզ զգում ենք հարմարավետ: Հակառակ դեպքում անխուսափելի է վրդովմունքը և սթրեսը:

Հիասթափություններից խուսափելու համար, մենք պետք է հանգիստ հրաժարվենք մեր ցանկությունների որոշ մասից:

Այն աշխատակիցները, ովքեր տուն են բերում աշխատանքային փաստաթղթեր կամ քնելուց առաջ գլխում դեռ աշխատանքային պլաններ և մտքեր են, վտանգում են սեփական առողջությունը և դեպրեսիան դառնում է անխուսափելի:

Իսկ ի՞նչ անել, եթե սթրեսն աշխատավայրում դառնում է անտանելի: Կա երեք տարբերակ՝ համակերպվել (ի վնաս ձեզ), հեռանալ կամ փոխել իրավիճակը:

Ձանձրույթն առաջանում է ոչ միայն այն ժամանակ, երբ ոչինչ չկա անելու, այլ նաև  խրախուսման պակասի կամ այլ պատճառների հետևանքով, ինչպիսիք են՝ միօրինակ աշխատնքային բնույթը, կազմակերպության նկատմամբ հարգանքի և աշխատանքի նկատմամաբ հետաքրքրության  բացակայությունը: Որպեսզի վերադարձնեք աշխատանքային խանդավառությունը, հարկավոր է հրաժարվել այն պատրանքից, որ այլ վայրում կարելի է գտնել ավելի հետաքրքիր և հարմար աշխատանք:

Ձանձրույթը հաղթահարելու համար, հարկավոր է ստեղծագործ մոտենալ մեր առջև դրված աշխատանքին, օրինակ՝ մտածել այլ, ավելի արագ և արդյունավետ  միջոց այն կատարելու համար:

Երբեմն հարկավոր է կատարել վճռական քայլ՝ հեռանալ: Այս որոշումը կարող է վախ առաջացնել:  Իսկ ի՞նչ կլինի, եթե  հարմար աշխատանք չգտնեմ:  Իսկ եթե ես գերագնահատել եմ իմ հնարավորությունները:

Այն մարդիկ, ովքեր գիտեն ինչ են իրենք ցանկանում և գիտեն իրենց ճիշտ ներկայացնել, ապա ցանկալի աշխատանք գտնելու հնարավորությունները մեծ են:

Ի վերջո, գիտակցաբար հրաժարվելով ձեզ  ոչ հարմար աշխատանքից՝ դուք ստանում եք ազատության և ներքին թարմացման անհասկանալի մի զգացում: Չէ՞ որ մասնագիտական կյանքը, ինչպես և իրական կյանքը, կանգ չի առնում մի վայրում:

Ինչպես ընտրել ճիշտ աշխատակից

This post is also available in: English, Russian

Անձնակազմի հավաքագրում – դա է մարդկային ռեսուրսների կառավարչի հիմնական պարտականություններից մեկը: Ճիշտ ընտրությունը կարող է նպաստել կատարողականության, եկամտի և աշխատակացիների “մարտական ոգու”  աճի վրա:
Սխալ ընտրություն կատարելու դեպքում  ստիպված կլինեք  կրկին կատարել ծախսեր՝ նոր աշխատակիցների հավաքագրման համար: Դա զգալիորեն կավելացնի ցանկացած կազմակերպության ծախսերը:
Ձեզ ենք ներկայացնում 10 խորհուրդ, որոնք կօգնեն կատարելու առավել ճիշտ աշխատակցի  ընտրություն:
1. Հստակ պատկերացում կազմեք  ինչ է ձեզ պետք
Սկսել պետք է  թափուր տեղի աշխատանքի նկարագրությամբ: Եթե դուք չունեք համապատասխան նկարագիր, ապա ինքներդ պետք է կազմեք պարտականությունների և դրա հետ կապված  պահանջների  նկարագիրը:
Լավ կազմված նկարագիրը կօգնի ձեզ կատարելու աշխատակիցների ճիշտ ընտրություն:
2. Փնտրեք լավագույններին
Համապատասխան աշխատակցի կարելի է գտնել ծանոթների, համացանցի,  այլ կազմակերպությունների, կադրային գործակալությունների և հայտարարությունների միջոցով:
Շատերի համար նոր աշխատակիցներ գտնելու լավագույն միջոց հանդիսանում են անձնական կարծիքները:
3. Պատրաստվեք հարցազրույցին
Ինքնակենսագրականների հավաքագրումից հետո հարկավոր է  կատարել համեմատություն  թափուր աշխատատեղի նկարագրի հետ և ընտրել  միայն լավագույններին : Վերանայեք ձեր ընտրած ինքնակենսագրականները կրկին: Անհրաժեշտության դեպքում կատարեք նշումներ:
Նախապես պատրաստեք աշխատանքի ոլորտի հետ  առնչվող հարցեր, որպեսզի ստուգեք թեկնածուների մասնագիտական գիտելիքները:
Հատուկ ուշադրություն դարձրեք թեկնածուի  աձնական հատկանիշներին, փորձառությանը, ունակություններին և ապագա պլաններին:
Հիմնկանում բոլոր թեկնածուներին ծանոթ են հարցազրույների ժամանակ տրվող հիմնական հարցերը.
Ինչու՞ եք դուրս եկել վերջին աշխատատեղից:
Ինչու՞ է ձեզ հետաքրքրում այս աշխատանքը:
Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքային կարիերան 5 տարի անց: Որո՞նք են ձեր ուժեղ և թույլ կողմերը:
Ի՞նչն էր ձեզ դուր գալիս ձեր նախորդ աշխատանքում: Իսկ ի՞նչը դուր չէր գալիս:
Իհարկե այս հարցերը բավականին լավն են, բայց ձեզ անհրաժեշտ է մտածել անյպիսի հարցեր , որոնց թեկնածուն պատրաստված չէ: Ինչպիսիք են օրինակ՝
Պատմեք ձեր լավագույն ղեկավարի մասին: Ինչու՞ եք կարծում, որ նա լավագույնն է:
Պատմեք ձեր վատագույն ղեկավարի մասին: Ինչու՞ եք կարծում, որ նա վատագույնն է:
Ինչպե՞ս եք  լուծում ձեր առջև դրված խնդիրները:
Նկարագրեք որևէ կոնֆլիկտային իրավիճակ աշխատավայրում և ինչպե՞ս եք հարթել այն:
Ի՞նչ ունակություններ կցակնաիք ձեռք բերել հետագայում:
4. Ստեղծեք հարմար միջավայր հարցազրույցի համար
Հարցազրույցի վարման համար ընտրեք հանգիստ և առանձին վայր: Առանձնացրեք այն ժամանակահատվածը, երբ ձեզ չպետք է անհանգստացնեն: Հարցազրույցի ժամանակ թեկնացուն կարող է  նյարդայնանալ կամ անհարմար զգալ իրեն: Ձեր խնդիրն է օգնել նրան զգալու հանգիստ և ազատ: Այդ պատճառով դուք պետք է դիմավորեք նրան, ներկայանաք, առաջարկեք թեյ կամ սուրճ և ընդհանուր առմամբ լինեք չափազանց քաղաքավարի:
5. Պարզ պատկերացրեք ձեր առջև դրված խնդիրը
Թեև դուք կարծում եք, որ այն ձեզ արդեն հասկանալի է, հարկավոր է ևս մեկ անգամ հիշել հարցազրույցի նպատակի մասին: Կազմեք թափուր աշխատատեղի  համառոտ  նկարագիր և նախապես պլանավորեք  ինչպես եք անցկացնելու հարցազրույցը: Արդյո՞ք միայն դուք եք խոսելու թեկնածուի հետ: Լինելու՞ է կրկնակի հարցազրույց:
Նախապես տեղեկացրեք թեկնածուին հարցազրույցի մոտավոր տևողության մասին և համոզվեք, որ դա չի ազդի նրա անձնական պլանների վրա:
Ինչպես նաև տեղեկացեք, թե արդյոք կարող եք կապնվել նրա նախորդ գործատուի հետ:
6. Հետևեք հարցազրույցի ընթացքին
Դուք պետք է գործածեք ճիշտ մոտեցում և տաք խելամիտ հարցեր ՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար, որը ձեզ կօգնի  ճիշտ որոշում կայացնել:  Դրա համար ձեզ անհրաժեշտ է հետևել հարցազրույցի ընթացքին, չկենտրոնանալ երկրորդական հարցերի վրա: Աշխատեք, որպեսզի ավելի շատ խոսի թեկնածուն:
Հնարավորինս շատ տեղեկություններ հավաքեք թեկնածուի կարողությունների (փորձառության, կրթության, ունակությունների), աշխատանքին  նրա վերաբերմունքի (խանդավառությանը, նախապատվություններին, նպատակներին), սոցիալական արժեքների (անձնական հատկանիշներին, բնավորությանը) մասին:
7. Լսեք և կատարեք գրառումներ
Ձեր նպատակն է հավաքել տեղեկություններ թեկնածուի մասին: Այդ պատճառով, դուք պետք է շատ ուշադիր լսեք, թե ինչ է  նա խոսում: Գրառեք կարևոր տեղեկությունները:
8. Պատասխանեք  հարցերին
Թույլ տվեք թեկնածուին  տալ հարցեր կազմակերպության կամ աշխատանքի վերաբերյալ: Խելամիտ հարցերը կարող են ձեզ տալ լավ պատկերացում նրա մտածելակերպի մասին: Պատրաստ եղեք պատասխանելու բարդ հարցերի, ինչպիսիք են օրինակ՝
Ինչպե՞ս է  խրախուսվում լավ աշխատանքը:
Կարիերայի աճի ի՞նչ հնարավորություններ կան ձեր կազմակերպությունում: Կայու՞ն է կազմակերպության դիրքը շուկայում:
9. Ներկայացրեք անհրաժեշտ տեղեկատվությունը հարցազրույցի վերջում
Թափուր աշխատատեղի մանրամասն նկարագիրը նախընտրելի է թողնեք վերջում:  Հենց այդ ժամանակ էլ կարելի է նաև  խոսել կազմակերպության ներքին կուլտուրայի, աշխատակիցների փոխարաբերությունների և նրանց առջև դրված պահանջների մասին: Եթե այս ամենի մասին խոսեք ավելի վաղ, դա կօգնի թեկնածուին ընտրել ձեր հարցերին համապատասխան պատասխաններ:  Խոսեք  կազմակերպության կողմից տրվող աշխատավարձի,  ժամանակացույցի, նպաստների մասին: Ավարտեք՝  հայտնելով թեկնածուին շնորհակալություն կազմակերպության նկատմամբ իր ուշադրության համար:
10. Գնահատեք թեկնածուին
Տրամադրեք որոշ ժամանակ հարցազրույցից հետո, որպեսզի հավաքվեք մտքերով և գնահատեք թեկնածուին: Դրա համար ձեզ հարկավոր կլինի անդրադառնալ  հարցազրույցի ընթացքւմ կատարված գրառումներին:
Ահա  այն երեք կարևորագույն հարցերը, որոնք հարկավոր է հիշել, որպեսզի ընտրեք ճիշտ աշխատակից:
Կարո՞ղ է թեկնածուն կատարել այս աշխատանքը:
Ցանկություն ունի՞ աշխատելու:
Ինչքա՞ն ճկուն կլինի թեկնածուն  աշախատանքի մեջ:
Աշխատակազմը կազմակերպության հաջողության երաշխիքն է: Այն նման է գանձի, որը պետք է ջանասիրաբար փնտրել և պատշաճ կերպով պահպանել:

Leave a Reply

Your email address will not be published.

Աշխատանքի որոնում ամռանը

This post is also available in: English, Russian

Սովորաբար աշխատանք փնտրողները դադարեցնում են աշխատանքի որոնումները ամռանը և շարունակում  այն սեպտեմբերից: Այսպիսով, աշխատանքի որոնումը ամռանը ժամանակի վատնում է , թե՞ աշխատանքի տեղավորման լավ հնարավորություն:  Չպետք է մոռանալ, որ եթե դադարեցնում եք աշխատանքի որոնումներն ամռանը, ապա սեպտեմբերին մրցակցությունն ավելի մեծ է :

Կազմակերպություններում աշխատանքը ամռանը չի դադարեցվում: Ինչպես մյուս եղանակներին , այնպես ել ամռանը նոր աշխատակիցներ են ընդունվում աշխատանքի, հեռացվում , տեղափոխվում այլ աշխատանքի :  Իհարկե այս ժամանակահատվածը տարվա մյուս ժամանակահատվածներից  հանգիստ է, սակայն աշխատանքի ընդունման գործընթացը երբեք չի դադարեցվում:  Իհարկե շատ աշխատակիցներ արձակուրդ են գնում, բայց արդյո՞ք դա առիթ է , որպեսզի աշխատանքի որոնումները դադարեցվեն 3 ամսով:

Ամառը կարող է Ձեզ նույնիսկ օգնել: Հնարավոր է, որ ավելի հանգիստ պայմաններում մարդկային ռեսուրսների կառավարիչը ավելի ուշադիր գնահատի Ձեր թեկնածությունը:

5 խորհուրդ ամռանը աշխատանք փնտրելիս

  1. Ստեղծեք կապեր: Ամռանը շատ իրադարձություններ են տեղի ունենում՝ փառատոններ, երեկույթներ, հարսանիքներ և այլն, որտեղ հավաքվում են շատ մարդիկ: Սա լավ հնարավորություն է նոր կապեր ստեղծելու և տեղեկացնելու, որ դուք փնտրում եք աշխատանք: Շատերն են գտնում աշխատանք  որևէ մեկի անձնական կարծիքի հիման վրա:
  2. Մի հանձնվեք: Ամռանն իսկապես ավելի դժվար է կապնվել կազմակերպության ղեկավարության հետ, բայց դա նահանջելու պատճառ չէ: Եղեք համբերատար և հետևողական, թողեք քաղաքավարի հաղորդագրություններ և շարունակեք որոնումները: Ձեռք բերեք բաղձալի աշխատանքը, մինչ մրցակիցները սպասում են սեպտեմբերին:
  3. Կազմեք աշխատանքի որոնման ժամանակացույց: Մի ծուլացեք և տրամադրեք օրը առնվազն մեկ ժամ աշխատանքի որոնմանը:
  4. Կապ պահեք այլ աշխատանք փնտրողների հետ, կատարեք տեղեկատվության  փոխանակում: Հնարավոր է այն ինչ չի համապատասխանել Ձեզ համապատասխանի մյուսներին:
  5. Վերանայեք Ձեր ինքնակենսագրականը: Ամառաը լավ ժանակ է թարմացնելու Ձեր ինքնակենսագրականը: Վերանայեք նպատակները և մասնագիտական հմտությունները: Ամառը հրաշալի ժամանակ է ինքնակրթությամբ զբաղվելու համար:

Երբ խոսքը գնում է աշխատանքի որոնմանը, ոչինչ չպետք է Ձեզ կանգնեցնի:  Եվ շատ հնարավոր է լողազգեստ կրելու հնարավորության փոխարեն դուք պարզապես ստանաք նոր աշխատանք:

Leave a Reply

Your email address will not be published.

Երեք հիմնական հարցերը հարցազրույցի ժամանակ

This post is also available in: English, Russian

Հարցազրույցի ժամանակ տրված շատ հարցեր իրականում հանդիսանում են 3 հիմնական  հարցերի փոփոխված տարբերակները, որոնց պատասխանները հետաքրքրում է գործատուին:

1. Արդյո՞ք դուք կարող եք կատարել այդ աշխատանքը:
2. Արդյո՞ք ձեզ դուր կգա ձեր աշխատանքը:
3. Արդյո՞ք մենք կարող ենք աշխատել միասին:

Այս հարցերն են իրականում հետաքրքրում գործատուին: Հենց այս հարցերի պատասխաններն են , որ ցույց են տալիս տվյալ աշխտատատեղի համար թեկնածուի համապատասխան լինելը և բացահայտում երեք այն հիմնական  անհրաժեշտ հատկությունների մասին, որոնք անհրաժեշտ են որոշում կայացնելու համար , դրանք են՝ հմտություններ, խանդավառություն և մյուս աշխատակիցների  հետ արդյունավետ համագործակցում:

Որպեսզի դուք չպատասխանեք  “Այո’ կամ “Ես կարծում եմ, ինձ մոտ կստացվի”, հարցազրույցին հարցնում են այնպիսի հարցեր, որոնք պահանջում են ավելի ընդարձակ պատասխան, որն էլ  ձեզ ավելի լավ ճանաչելու հնարավորություն է տալիս:

Այդ կարևոր հարցերը հետևյալն են՝

Կարո՞ղ եք կատարել  այս աշխատանքը :

Այս հարցի պատասխանը բացահայտում է թեկնածուի հմտությունը:

Հարցին պատասխանելու համար հարկավոր է բացատրել,  թե ինչպես եք դուք  հաղթահարում ձեր առջև դրված խնդիրները և բերել օրինակներ, թե ինչ հմտություններ եք գործածում խնդիրների լուծման  և հանձնարարությունների կատարման ժամանակ:

Այս դեպք գործածվում է իրավիճակ- նախաձեռնություն- արդյունք  ռազմավարությունը: Իրավիճակ՝ մեկ կամ երկու նախադասությամբ նկարագրել ստեղծված իրավիճակը: Նախաձեռնություն՝ կարճ նկարագրել, ինչ եք նախաձեռնել: Արդյունք՝ ձեր նախաձեռնած  գործողությունների արդյունը և առավելությունը:

Ձեզ դուր կգա՞ ձեր նոր աշխատանքը:

Այս հարցի պատասխանը բացահայտում է թեկնածուի խանդավառությունը:

Գործատուի համար կարևոր է , որ դուք պարզապես չեք կատարի ձեր պարտականությունները, այլ  կկատարեք այն հնարավորինս արդյունավետ: Բազմազան հարցերով հարցազրույց վարողը կփորձի որոշել ձեր հետաքրքրվածության աստիճանը:

Նախապես  տեղեկացեք կամ կատարեք ուսումնասիրություն կազմակերպության գործունեության վերաբերյալ: Բացտրեք, թե  ինչու ձեզ կհետաքրքրի այս աշխատանքը: Բայց հիշեք , որ այն իսկապես պետք է ձեզ հետաքրքրի:

Կարո՞ղ ենք մենք աշխատել միասին:

Այս հարցի պատասխանը բացահայտում է թեկնածուի մյուսների հետ արդյունավետ համագործակցումը:

Իրականում սա շատ կարևոր  գործոն է: Այս դեպքում կարող են տրվել այսպիսի հարցեր. “Ինչպե՞ս եք պատկերացնում կատարյալ աշխատանքային օրը”:  Այս դեպքում ավելի լավ է պատասխանել ազնիվ:

Մինչ հարցազրույցը կազմեք ձեր դրական հատկանիշների , հետաքրքրությունների և  նախընտրելի աշխատանքների ցուցակը:  Դուք էլ ձեր հերթին չմոռանաք հարցնել տալ հարցազրույց վարողին:

Leave a Reply

Your email address will not be published.