Ինչ հարցեր տալ հարցազրույց վարողին

This post is also available in: English, Russian

Հարցազրույց վարողի “Հանրցեր ունե՞ք”  հարցին “Ոչ”  ամենատարածված պատասխանը սխալ է:

Ուսումնասիրենք այս իրավիճակն օրինկաների վրա՝ երկու թեկնածու վաճառքի բաժնի հարցազրույցի ժամանակ:

Առաջին թեկնածուն հարցնում է. “Աշխատակիցներին տրամադրվող ինչպիսի բոնուսային համակարգ է գործում ձեր կազմակերպությունում:  Քանի արձակուրդային օր է տրամադրվում մեկ տարում  և քանի արձակուրդային օր կարող եմ վերցնել մեկ անգամվա համար։”

Հաշվի առնելով այն փաստը, որ դա առաջին հարցազրույցն է, հարցնել բոնուսային համակարգի և արձակուրդի մասին վաղ է :  Այս դեպքում հարցազրույց վարողը կարող է համարել, որ դուք չափազանց  եսասեր եք և աշխատանքի հանդեպ ձեր հետաքրքրությունը չափազանց  քիչ է:

Երկրորդ թեկնածուն . “Ոչ, կարծում եմ ինձ հետաքրքող հարցերի շուրջ դուք արդեն խոսել եք: Վստահ եմ, որ ինձ մոտ շատ հարցեր կառաջանան աշխատանքը ստանալուց հետո”: Այս մոտեցումը չափազանց  պասիվ է  և նունպես ցույց չի տալիս հետաքրքրություն աշխատանքի հանդեպ:

Կարևոր է տալ այնպիսի հարցեր, որոնք կօգնեն ձեզ ավելի  շատ տեղեկություն ստանալ կազմակերպության աշխատանքի և ձեր  դիմած աշխատանքի նրբությունների մասին: Դա  ցույց կտա  ձեր հետաքրքրվածությունը և որակավորումը՝ որպես մասնագետ: Եվ իհարկե կօգնի թողնել լավ տպավորություն: Լավ պատասխան կարող էր լինել հետևյալը. “Այո, ես ունեմ մի քանի հարց: Այս ամենից հետո, ինչ դուք ինձ ներկայացրեցիք, կարելի է եզրակացնել, որ կազմակերպությունն ունի հին  հաճախորդներին պահելու խնդիրներ: Դա այդպե՞ս է: Եթե այո, ապա խնդիրները լուծելու ինչպիսի մեթոդներ  են կիրառվել: Եվ արդյո՞ք նոր աշխատակիցներն աշխատում են հին հաճախորդների հետ, թե պետք է զբաղվեն նոր հաճախորդների  ներգրավմամբ”:

Այպիսի պատասխանը ցույց կտա, որ ձեզ հետաքքրքրում է կազմակերպության աշխատանքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Այս ամենից հետո դուք  կդիտվեք որպես  այս ոլորտին տեղյակ շահագռգիռ անձ , ինչպես նաև կազմել գաղափար, թե ինչ է ձեզ սպասվում:

Պատրաստվեք նախապես

Դուք  պետք է որոշեք , թե  կազմակերպության աշխատանքի ինչպիսի  տեղեկատվությունն օգտակար կլինի  ձեզ  համար: Նախապես կազմեք հարցերի ցուցակ:

  • Կազմակերպության, նրա ձեռքբերումների, խնդիրների և դրանց լուծման  ուղիների մասին,
  • Այն բաժնի աշխատանքի մասին, որում աշխատելու համար դուք դիմել եք,
  • Կազմակերպության աշխատանքի ոլորտի իրավիճակ մասին:

Շատ կարևոր է ինչպես հարցը ճիշտ տալու ժամանակը, այնպես ել հենց  բուն հարցը:  Ընդունեք հարցազրույցը , որպես զրույց: Հիշեք, որ ոչ միայն դուք պետք է համապատասխանեք աշխատանքին այլ նաև աշխատանքը  ձեզ :

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.

Երիտասարդների աշխատանքի տեղավորման խնդիրները

This post is also available in: English, Russian

Մեր օրերում նորավարտ երիտասարդներին  շատ դժվար է գտնել աշխատանք: Նախ, որպես կանոն գործատուները փնտրում են փորձառու աշխատողներ: Այնուհետև , հաճախ համալսարանում ուսուցանելու ընթացքում ուսանողի ձեռք բերած մասնագիտությունը պարզապես կորցնում է իր արդիականությունը:

Առաջին խնդիրը դա փորձառության բացակայությունն է, որը նորավարտներին պարզապես կանգնեցնում է փակուղու առջև: Աշխատանքի չեն ընդունում, քանի որ բացակայում է աշխատանքային ստաժը, իսկ այն կարելի է ձեռք բերել միայն աշխատելով: Ինչպե՞ս վարվել:

Ելք գտնելը թեև դժվար է, բայց անհնար չէ : Մի խուսափեք ընդունվել ձեր մասնագիտության ոլորտին մոտ մի կազմակերպություն ցածր աշխատավարձով: Պարտադիր չէ աշխատանքը լինի անմիջապես  ձեր մասնագիտությամբ:

Կարևոր է նաև շեշտակիորեն չփոխել գործունեության ուղղվածությունը: Օրինակ, եթե դուք հաշվապահ եք, ապա սխալ է աշխատել որպես վարորդ: Փորձով չամրապնդված գիտելիքները շատ արագ նվազում են և բավական դժվար է վերականգնել այն:

Դուք կվաստակեք անհրաժեշտ տարիների աշխատանքային փորձը և հնարավոր է նաև գրանցեք կարիերայի աճ: Այդ ամենից հետո դուք կարող եք  դիմել ձեր բաղձալի աշխատատեղի համար համապատասխան աշխատավարձով՝ լիարժեք վստահությամբ, որ ձեզ կընդունեն: Չէ՞ որ դուք արդեն ունեք աշխատանքային փորձ:

Leave a Reply

Your email address will not be published.

Ինչի մասին են ստում ինքնակենսագրականները

This post is also available in: English, Russian

Ճգնաժամի և աշխատանքային շուկայում առկա լուրջ մրցակցության պայմաններում, աշխատանք փնտրողները ավելի ու ավելի հաճախ են «ստեղծագործ» մոտեցում ցուցաբերում ինքնակենսագրական կազմելիս: Մի քիչ համեմել այստեղ , ավելացնել այնտեղ- և ստացվում է “կատարյալ CV”: Թեկնածուների կենսագրությունների մասնագիտական ի՞նչ մանրամասներ պետք է ավելի ուշադիր և ավելի քննադատորեն դիտել, և հատկապես ի՞նչ են սիրում ստեղծագործել ինքնակենսագրականներում:

Աշխատանքի ժամանակը
Կադրերի շատ լինելը թույլ է տվել գործատուներին խստացնել թեկնածուների ընտրության պայմաններ,ը իսկ վերջիններս, իրենց հերթին, փորձում են բավարարել նոր պահանջներին` առնվազն ինքնակենսագրականով:

Օտար լեզուների իմացություն
Սա երկրորդ ամենատարածված կետն է , որը դիմորդները իրենց պարտքն են համարում “չափազանցնել”: Իսկապես, այնքան հեշտ է «տիրապետում է Բառարանով» վերափոխել «գերազանց տրապետում է»:

Աշխատանքային պարտականություններ
Ցանկանալով տպավորություն գործել պոտենցիալ գործատուների վրա, թեկնածուները անպայման իրենց են վերագրվում մի քանի, որոշ դեպքերում էլ մի քանի տասնյակ այլ պարտականություններ, որ նրանք իբրև կատարել են նախորդ աշխատավայրում: Թեև դա նորմալ է, երբ թեկնածուն մի փոքր փոփոխում է ինքնակենսագրականը, համապատասխանեցնելով այն գործատուի պահանջներին` ճիշտ դնելով շեշտադրումները, կարևորելով իր ձեռքբերումները: Բայց նաև այնպես է լինում, որ այդ նույն անձը ինքնակենսագրական է  ներկայացնում որպես  վաճառքի կառավարիչ և նույնիսկ HR-մասնագետ:

Մասնագիտական արժանիքներ
Ինքնակենսագրական կազմելու բոլոր ուղեցույցները առաջին հերթին խորհուրդ են տալիս համեստություն չանել և որքան հնարավոր է մանրամասն և գունավոր ներկայացնել Ձեր աշխատանքային ձեռքբերումները: Շատ CV օրինակներում խորհուրդ է տրվում առանձնացնել «ձեռքբերումներ» բաժինը: Դրանցից ամենատարածվածը “նորաստեղծ կազմակերպություններն են”` որտեղ ամեն 2-րդ թեկնածուն ստեղծել է մի բաժին կամ  ծրագիր՝ զրոյից: Ստուգման դեպում հնարավոր է  պարզվի, որ այդ բաժինը կամ ծրագիրը գոյություն է ունեցել ընկերությունում տարիներ շարունակ:

Վաճառքի մենեջերների, շուկայագետների և այլ մասնագետներ շրջանում, որոնց աշխատանքի արդյունքները քանակապես չափելի են, ընդունված է գրել, որ իրենք երկու / երեք անգամ բարձրացնել են հաճախորդների, շահույթի և այցելությունների թիվը:

Leave a Reply

Your email address will not be published.