This post is also available in: English, Russian
Ռեյումեն սոցիալական ցանցի էջ չէ և նկարը այնտեղ պետք է լինի համապատասխան: Այն առաջինը կգրավի գործատուի ուշադրությունը և Ձեզ պետք է ներկայացնի միայն լավագույն կողմից:
Մի քանի խորհուրդներ ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոնի կողմից և ինչպիսի նկար պետք է լինի ռեզյումեում:
1. Կադրում պետք է երևա Ձեր դեմքը և ուսերը, ոչինչ ավելին: Դա չպետք է լինի ողջ հասակով որևէ հավաքույթի տարօրինակ նկար:
2. Լուսանկարները պետք է լինեն բնական գույներով: Գունային մշակմամբ և սև ու սպիտակ դիմանկարները ավելի լավ է թողնել անձնական արխիվում:
3. Ուշադրության կենտրոնում պետք է լինի Ձեր դեմքը, այլ ոչ թէ ֆոնը: Նկարը որևէ հուշարձանի կամ Էյֆելյան աշտարակի ֆոնի վրա, լավ ընտրություն չէ:
Ձեր դեմքը պետք է անպայման լինի ֆոկուսի մեջ ու պարզ:
4. Հագնվեք, խորհուրդ են տալիս մեր ռեքռութերները: Ոչ մի մերկ իրան և ուսեր, ոչ մի անթև վերնաշապիկ:
5. Մի ծամածռեք դեմքը: Պետք չէ ունքերը կիտել և փորձել լինել ավելի լուրջ: Ժպիտը ամենա լավ տարբերակն է:
6. Ձեր նկարը պետք է լինի նոր: Չարժե օգտագործել 5-10 տարվա վաղեմության նկարներ:
Մի փորձեք գործատուին շփոթեցնել հանդիպման ժամանակ, այն կարող է անվստահություն առաջացնել Ձեր անձի հանդեպ:
7. Նախընտրելի է նկարը լինի պրոֆեսիոնալ, քան ինքնուրույն նկարվելը հեռախոսով կամ տեսախցիկով: Ջանքերը կտան իրենց արդյունքները:

