Ինչպիսի նկար պետք է լինի ռեզյումեում

This post is also available in: English, Russian

Ռեյումեն սոցիալական ցանցի էջ չէ և նկարը այնտեղ պետք է լինի համապատասխան: Այն առաջինը կգրավի գործատուի ուշադրությունը և Ձեզ պետք է ներկայացնի միայն լավագույն կողմից:

Մի քանի խորհուրդներ ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոնի կողմից և ինչպիսի նկար պետք է լինի ռեզյումեում:

1.  Կադրում պետք է երևա Ձեր դեմքը և ուսերը, ոչինչ ավելին: Դա չպետք է լինի ողջ հասակով որևէ հավաքույթի տարօրինակ նկար:
2. Լուսանկարները պետք է լինեն բնական գույներով: Գունային մշակմամբ և սև ու սպիտակ դիմանկարները ավելի լավ է թողնել  անձնական արխիվում:
3. Ուշադրության կենտրոնում պետք է լինի Ձեր դեմքը, այլ ոչ թէ ֆոնը: Նկարը որևէ հուշարձանի կամ Էյֆելյան աշտարակի ֆոնի վրա, լավ ընտրություն չէ:

Ձեր դեմքը պետք է անպայման լինի ֆոկուսի մեջ ու պարզ:

4. Հագնվեք, խորհուրդ են տալիս մեր ռեքռութերները: Ոչ մի մերկ իրան և ուսեր, ոչ մի անթև վերնաշապիկ:

5. Մի ծամածռեք դեմքը: Պետք չէ ունքերը կիտել և փորձել լինել ավելի լուրջ: Ժպիտը ամենա լավ տարբերակն է:

6. Ձեր նկարը պետք է լինի նոր:  Չարժե օգտագործել 5-10 տարվա վաղեմության նկարներ:

Մի փորձեք գործատուին շփոթեցնել հանդիպման ժամանակ, այն կարող է անվստահություն առաջացնել Ձեր անձի հանդեպ:

7. Նախընտրելի է նկարը լինի պրոֆեսիոնալ, քան ինքնուրույն նկարվելը հեռախոսով կամ տեսախցիկով: Ջանքերը կտան իրենց արդյունքները:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Մարմնի լեզուն

This post is also available in: English, Russian

Շատերը գիտեն, որ մարմնի լեզուն շատ բան կարող է ասել մարդու մասին: Հարցազրույցի ժամանակ մարմնի լեզուն նույնպես կարող է պատմել ձեր մասին գործատուին:
Հարցազրույցից առաջ կարևոր է ուսումնասիրել տարբեր ժեստեր, սովորություններ և դիրքեր, որոնք կօգնեն ձեզ դրական տպավորություն թողնել:
1.Զգեստապահարան
Հարկավոր է կրել այնպիսի հագուստ, որը հարցազրույցի ժամանակ ձեզ կներկայացնի լավագույն կողմից: Հարմարավետ հագուստով մարմնի լեզուն կլինի ավելի ազատ և անկաշկանդ:
2. Թալիսման
Ձեզ հետ վերցրեք որևէ զարդ, շարֆ կամ այլ փոքր իր, որը ձեզ համար ինչ որ կարևորություն ունի : Այն կարող է ձեզ օգնել անհրաժեշտ պահին:
3. Ոտքերը հատակին
Խորհուրդ է տրվում նստել երկու ոտքերը ուղիղ դրված հատակին: Խաչված ոտքերը կարող են մատնել, որ դուք ձեզ հարմար չեք զգում և նյարդայնանում եք:
4. Նստեք հանգիստ
Շատերը խաչում են ոտքերը,մեկը մյուսի վրա տեղապոխելով, թափահարելով ոտքը կամ նույնիսկ ողջ մարմինը: Դա ճիշտ չէ: Նստեք հանգիստ և մի կատարեք ավելորդ շարժումներ:
5. Ձեռքերը ծնկներին
Ձեռքերը կարելի է գործածել խոսակցության ժամանակ ժեստերի համար: Սակայն ոչ անհրաժեշտության դեպում աշխատեք պարզապես ձեռքերը պահել ծնկներին դրված:
6.  Շատ քիչ առաջ նստեք
Եթե ամբողջությամբ հենվեք աթոռի հենակին, կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք չափազանց հանգիստ եք և անտարբեր:
7.  Մի խաչեք  ձեռքերը կրծքավանդակին
Դա շատ վատ սովորություն է՝ հատկապես հարցազրույցի ժամանակ: Դա պատնեշ է ստեղծում ձեր և զրուցակցի միջև:
8. Վերահսկեք վատ սովորությունները
Մի   ճտճտացրեք հոդերը և մի փաթաթեք մազերը մատի վրա: Դուք հավանաբար գիտեք ձեր վատ սովորությունները: Հնարավորինս խուսափեք այդ սովորություններից հարցազրույցի ժամանակ:
9. Մի թաքցրեք ձեռքերը գրպանում
Եթե հարցազրույցի ժամանակ կանգնած եք, ոչ մի դեպքում մի թաքցրեք ձեռքերը գրպանում: Թուլացրեք և թողեք հանգիստ, օգտագործեք միայն անհրաժեշտության դեպքում՝ ժեստերի ժամանակ:
10.  Մի ներխուժեք զրուցակցի անձնական տիրույթներ
Յուրաքանչյուր անձ ունի իր անձնական տիրույթները, որի սահմաններն անցնել խորհուրդ չի տրվում:  Որոշ մարդիկ գտնում են, որ առավել սերտ կապեր կարող են ստեղծել հարցազրույց վարողի հետ  ֆիզիկապես մոտ գտնվելու դեպքում: Դա այդպես չէ:  Փորձեք պահել անհրաժեշտ հեռավորությունը:
11. Ռեկվիզիտ
Որոշ մարդիկ իրենց ավելի հարմարավետ են զգում, եթե հարցազրույցի ժամանակ ձեռքում պահում են գրիչ կամ այլ իր: Սակայն հարցազրույցի ժամանակ հարկավոր է դրանից զերծ մնալ՝ զրուցակցի աչքին ավելի վստահ երևալու համար:
12.  Մի նայեք երկար
Զրուցակցի աչքերին նայելը դա նորմալ է, սակայն կարիք չկա դա անելու անդադար և ողջ հարցազրույցի ժամանակ: Հակառակ դեպքում հարցազրույց վարողը իրեն անհարմար կզգա: Մի մոռացեք թեքել հայացքը, շեղվել և նայել շուրջը:

Աշխատանքի մերժման հիմնական հնարավոր պատճառները

This post is also available in: English, Russian

  • Հարցազրույցին ուշանալը
  • Ծուլորեն ձեռք սեղմումը
  • Անփույթ արտաքին տեսքը
  • Հարցազրույց վարողի աչքերին չնայելը
  • Հաղորդակցվելու անկարողությունը, այն է՝ անվստահ ձայնը, վատ առոգանությունը, ոչ գրագետ խոսքը
  • Ամենագետի  պահվածքը
  • Հետաքրքրասիրության և խանդավառության բացակայությունը
  • Ոչ բավարար աշխուժությունը
  • Ոչ բավարար  անկեղծությունը
  • Ոչ բավարար հավասարակշռվածությունը
  • Հարցերից խուսափելը և ոչ հստակ պատասխանելը
  • Արագ  կողմնորոշվելու կարողության անլիարժեքությունը
  • Ինքնուրույնության  բացակայությունը,  անվճռականությունը
  • Ինքնարդարացման ձգտումը՝  հանգամանքների վկայակոչմամբ
  • Հստակ նպատակների և խնդիրների բացակյությունը
  • Ոչ բավարար հասունությունը
  • Տակտի բացակայությունը
  • Քաղաքավարության բացակայությունը
  • Ցինիզմը
  • Կարգապահության բացակայությունը
  • Սովորելու դժկամությունը
  • Անհանդուրժողականությունը
  • Քննադատություն ընդունելու կարողության բացակայությունը
  • Հետաքրքրությունների  նեղ  շրջանակները
  • Նախորդ գործատուների մասին բացասական  արձագանքները
  • Նյութական արժեքների չափից ավելի արժեվորումը
  • Ցածր պաշտոնում աշխատանքն սկսելու ցանկության բացակայությունը, այն է՝ չափազանց շատ  և չափազանց արագ ակնկալիքներն աշխատանքից
  • Պայմանվորված գործառույթներից բացի այլ աշխատանքներին չմասնակցելը
  • Հարցազրույց վարողին աշխատանքի վերաբերյալ հարցերը չտալը