Բիզնես Վերլուծություն

This post is also available in: English, Russian

Այսօրվա համակարգչային HR համակարգերի սերնդի հիմնական տարբերակիչ հատկանիշներից մեկը նրանց ընդունակությունն է ապահովել ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն: Բիզնես վերլուծությունը միևնույն ժամանակ սերտորեն կապված է հաշվետվության հետ, ինչպես նաև դուրս է գալիս դրա սահմաններից: Բիզնես վերլուծությունը կարող է իրականացվել մի քանի ձևերով` Excel համակարգով, հեշտ օգտագործվող ավտոմատ զեկույցի գեներատորներ, և վերջերս համացանցում հայտնված Էլեկտրոնային տեղեկատվական վահանակները, որոնք պարունակում են բիզնեսի գործընթացների վերաբերյալ հիմնական ցուցանիշները:

Տեղեկատվական վահանակները Ձեր կորպորատիվ HR համակարգից դուրս են բերում տեղեկատվություն և դրանց վերլուծությունից հետո տրամադրում են արտադրության հիմնական ցուցանիշները` ինչքան է աշխատողների թիվը, շրջանառությունը, աշխատակիցների ուսուցման կարիքների տեղեկություններ և հավաքագրման գործընթացի վերլուծություն: Սկզբնական տվյալների հետ աշխատելու հնարավորությունը նշանակում է, որ որոշում կայացնողնելու համար պատասխանատու ղեկավարները կարող են արագորեն բացահայտել ցանկացած խնդիրներ և խնդիրների սկզբնաղբյուրները:

Հաշվետվության այս տեսակի առավելությունը կայանում է նրանում, որ այն հեշտ է օգտագործման համար և արդյունավետ: Օրինակ, լավ HR համակարգը պետք է կարողանա պատրաստել տարբեր տեսակի շնորհանդեսներ ղեկավարների վահանակի, HR աշխատակիցների, այլ աշխատակիցների և մենեջերների տեղեկությունների հիման վրա: Եվ այս ամենը գրաֆիկական ձևաչափով, որը նաև թարմացվում է տրված ժամկետներում:

Ստորև ներկայացված է ֆունկցիոնալի ընտրանքային ցանկը, որը պետք է ներկայացնի համակարգը:

  • Շնորհանդեսներ, կազմաձև յուրաքանչյուր օգտագործողի համար
  • Տեղեկատվության իրական ժամանակում
  • Տեղեկություններ, որ տրամադրվում են մի շարք գրաֆիկական պատկերներ ձևով (տրամագրերը, դիագրամներ, ցուցակներ, շնորհանդեսներ և այլն)
  • Տեղեկատվական վահանակների կարողություն մշակել և ինտեգրել տեղեկատվություն արտաքին աղբյուրներից (օրինակ, լուրերի բաժանորդագրություններ)
FacebookTwitterGoogle+LinkedInShare

Կադրերի կառավարման հարակից ոլորտների ղեկավարում

This post is also available in: English, Russian

Այս հարակից ոլորտների արդյունավետ ղեկավարման բանալին համարվում է HR այնպիսի համակարգի ընտրություն, որը կտա հստակ պատկերացում փոխկապակցված ոլորտների ուսուցման, զարգացման և աշխատակիցների կատարած աշխատանքի մասին:

Քանի որ բոլոր այս ոլորտները փոխադարձ ազդեցություն ունեն միմյանց վրա, ապա կարող եք վերացնել հմտությունների բոլոր բացերը, վերահսկել միջոցառումները և առավելագույնի հասցնել Ձեր աշխատակիցների մասին տեղեկացված լինելու աստիճանը: Լավ HR-համակարգը պետք է տրամադրի մանրամասն վերլուծական տեղեկատվություն անձնակազմի վրա կատարված ծախսերի մասին, հաշվի առնի աշխատավայրում ներկայության / բացակայության ժամերը, ինչպես նաև աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: Այս տվյալները կարող են թույլ տալ ստանալ առավելագույն շահույթ մեկ աշխատակցի համար կատարած ներդրումներից:

Ստորև բերված է HR-համակարգի վերապատրաստման և զարգացման մոդուլի գործառույթների մասնակի ցանկը, որին պետք է ուշադրություն դարձնել.

  • Ուսման գործընթացի ղեկավարում
  • Դասընթացների օնլայն գրանցում
  • Շարունակական մասնագիտական կրթության խմբերի ստեղծման հնարավորություն
  • Microsoft Office ծրագրի ինտեգրում (օրագրեր լրացնելու համար)
  • Օնլայն գնահատում (այդ թվում իրավասության մոդելի)
  • Մասնագիտական որակավորումներ ազգային դասակարգումներ
  • Հմտությունների որոնում և կառավարում

Օնլայն Ռեկրութինգ

This post is also available in: English, Russian

Անկախ նրանից, թե դուք գործում եք ռեկրութինգ ընկերության միջոցով, թե ոչ, շատ կարևոր է հնարավորություն ունենալ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հրապարակել (ինչպես նաև ստանալ և ամփոփում աշխատանք փնտրողների ռեզյումեները) ինտերնետում: Այսպիսով, դուք ոչ միայն հնարավորություն եք ստանում աշխատել Ինտերնետից օգտվողների մեծ բազմության հետ, այլև հնարավորություն եք ստանւմ հետևողականորեն իջեցնել վարչական ծախսերը, թուղթի ծախսերը, և որ ամենակարևորն է – դուք կարող եք շատ արագ արձագանքել պոտենցիալ աշխատակցի ռեզյումեին:

Աշխատակազմի հավաքագրման լավ HR ծրագիրը թույլ է տալիս`

  • Ստեղծել աշխատատեղեր
  • Տնօրինել հավաքագրման գործընթացը
  • Պատասխանել թափուր աշխատատեղի դիմումներին օնլայն ռեժիմում
  • Ապահովել ռեկրութինգ գործակալությունների մուտքը դեպի համացանց
  • Հետևել հաջող աշխատանքի տեղավորման տոկոսին, ծախսերի և իրավահավասարության հնարավորություն է ստեղծում բոլոր դիմորդների համար
  • Առաջացնում է փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված հսկայական նամակագրություն
  • Հրապարակել / պահպանել թեկնածուների պահանջները

Դուք համաձայնում եք, թ՞ե վիճում եք, երբ Ձեզ քննադատում են

This post is also available in: English, Russian

Իհարկե, հարցազրույց վարողը (մեկը, ում հետ Դուք զրուցում եք) ցանկություն կունենա անձամբ Ձեզնից պարզել Ձեր ուժեղ և թույլ կողմերը: Եթե նա Ձեզ տա այս հարցը և Դուք կպատասխանենք, որ միշտ վիճում եք, սա կարող է դիտվել որպես ճկունության բացակայություն: Որպես կանոն, նման մարդուն դժվար է ղեկավարել, ինչը հազվադեպ է դուր գալիս ապագա գործատուին: Հաճախ մարդիկ, ովքեր միշտ պնդում են իրենցը, թողնում են մեծամիտ մարդու տպավորություն: Հետևաբար, թեկնածությունների ցուցակում Ձեր անվան դիմաս սա կարող է դիտվել որպես ակնհայտ թերություն:

Եթե դուք պատասխանեք, որ միշտ համամիտ եք ամեն ինչի հետ, ապա ամենայն հավանականությամբ, Ձեզ կգնահատեն, որպես չափից շատ փափում անձնավորության: Եթե ի պատասխան, Դուք նշեք քննադատության կոնկրետ օրինակներ, որոնք Դուք պատրաստ եք ընդունել , ապա հարցազրույց վարողը անմիջապես կմտածի, թե Դուք նշում եք Ձեր բնավորության թույլ կողմերը:

Ի՞նչ է ստացվում արդյունքում: Կանխատեսելով այն հարցերը, որ հետագայում տրվելու են, նման դեպքերում կարող ենք ասել, որ նման դեպքերում ծայրահեղությունը սովորաբար չի խոսում հօգուտ թեկնածուի: Լավագույն տարբերակը ոսկե միջինը գտնելն է:

Այս դեպքում, պետք է պատասխանն , որ Դուք կհամաձայնեք, միայն այն քննադատության հետ, որն արդարացված է: Հաշվի առնելով վերը նշվածը` ավելի լավ է չնշել քննադատության օրինակներ: