This post is also available in: English, Russian
Դպրոցի և համալսարանի վատ գնահատականները ոչ մի կապ չունեն աշխատավարձի մակարդակի կամ առաջխաղացման հետ: Գործատույին հետաքրքրում է ոչ միայն քո դիպլոմավորված գիտելիքները այլ նաև այնպիսի բաների իմացություն, որոնք դժվար թե հնարավոր լինի սովորել դասասեղանի մոտ նստած:
Րիչ Միլգրամը՝ « Beoynd » կազմակերպության գլխավոր տնօրենը, կարծում է, որ գործատուները ոչ թե փնտրում են տարբեր կոդավորումների և համակարգչային ծրագրերի իմացություն, այլ ործատուներին ավելի շատ հետաքրքրում է աշխատողի ի շահ թմի և կազմակերպության մտածելու և գործելու ունակությունները: Իսկ տեխնոլոգիաների ուսուցումն երկրորդական է և շատ պարզ: Այդ տեխնոլոգիաների իմացության կիրառումը, տրամաբանական մտածելակերպը, զգուշությունը, ինչպես նաև սուր ուշադրությունը մանրուքների նկատմամբ. Ահա սրանք են այն հատկանիշները, որոնք հարկավոր են նոր աշխատակիցներին:
Եվ ինչ է գործատուն ակընկալում տեսնել իդեալական աշխատակցի մեջ:
1.Քննադատական մտածողություն: Որոշվող լուծումների ուժեղ և թույլ կողմերը նախապես գնահատելու հատկանիշը քեզ կօգնի խուսափել անուղղելի սխալներից:
2.Դժվար խնդիրները ինքնուրույն՝ առանց ղեկավարության մշտական վերահսկողության լուծելու հատկանիշը ցույց կտա, թե որքանով ես դու պատրաստ քո սեփական նախագծերին:
3.Որոշում կայացնելու և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրելու ունակություն: Նույնիսկ եթե ամինինչ չստացվի, դու միշտ կարող ես ասել, որ սխալ ես եղել:
4.Լսելու և ճիշտ հարցեր տալու ունակություն: Հատկապես առաջին աշխատատեղի ժամանակ ստիպված ես շատ բան սովորել, այնպես որ այս հատկանիշը քեզ պետք կգա:
5.Գիտելիքը մնայուն ուժ է, իսկ տեխնոլոգիաների զարգացումը դարձնում են այն անփոխարինելի և Մարքեթոլգի, և ՄՌ բաժնի աշխատակցի համար:
6.Մաթեմատիկա: Մասնագիտությունների մեծամասնությունը պահանջում են հանրահաշվի ե երկրաչափության տարրական գիտեիքներ, որպեսզի չընկնես խառնաշփոթի մեջ և կարողանաս գնահատել քո աշխատանքի արդյունավետությունը (որը ընդունված է արտահայտել թվերի, իսկ ավելի լավ է գումարի միջոցով ):
7.Համակարգված մտածողություն: Վերլուծելու կարողություն և միմյանց հետ ոչ մի ձև չկապակցվող փաստերի միջև կապ գտնելու ունակություն:
