Leave a Reply

Your email address will not be published.

Մտածում եք ինչպե՟ս անել կարիերա:

This post is also available in: English, Russian

Կարիերայի ընտրությունը շատ ավելին է, քան պարզապես աշխատանք ընտրելը, դա մի կարևոր քայլ է, որը թույլ կտա ապրել Ձեր ցանկացած  ապրելաոճով:

ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոնի աշխատակիցները առաջարկում են երեք հիմնական սկզբունքների վրա հիմնված ուղղություններ, որոնք օգտակար  կլինեն  աշխատանք փնտրելիս  կամ  կարիերա անելիս:

1. ՃանաչեքինքերդՁեզ:

  • Ձեր ուժեղ կողմերը, արժեքները, անհատականությունն ու հմտությունները: Սա կօգնի հասկանալ՝  որ աշխատանքն է Ձերը:
  • Դիմեք աշխատանքի տեղավորման գործակալություններ, որտեղ Ձեզ կտրամադրեն թեստ՝ բացահայտելու անհատական հատկանիշները: Այնուհետև Դուք կարող եք համեմատել արդյունքները ամենախոստումնալից աշխատանքների նկարագրերի, կարիերայի ուղիների և ծրագրերի ուսուցման հետ:
  • Ջանք գործադրեք աշխատանքի մեջ ինքներդ Ձեզ ճանաչելու համար, իսկ հմտություններն օգտագործեք Ձեզ ավելի լավ հասկանալու համար:

2. ԻմացեքավելինՁեզհետաքրքրողաշխատանքիմասին:

  • Աշխատանքի մեջ ինքնաբավարարվածությունը կամ անինքնաբավարարվածությունը կօգնի ձեզ ապագա կարիերայի կամ աշխատանքի ընտրության մեջ:
  • · Կամավորություն Ձեր նախընտրած աշխատանքում կամ  տվյալ բնագավառում: Չկա ավելի լավ տարբերակ պարզելու արդյոք տվյալ աշխատանքը Ձեզ  համապատասխան է, թե ոչ` քան թաթախվել և ձեռքերը կեղտոտել գործի մեջ: Բացի  այդ, առանց վարձատրության աշխատելիս գործատուն  ավելի  շատ է գնահատում Ձեր կատարած աշխատանքը, և աշխատանքի ընդունվելու հավանականությունը  այսպիսով մեծանում է: Բացի այդ Ձեր ծանոթությունների շրջանակը կընդլայնվի:

3. Կայացրեքճիշտորոշում:

  • Խոսեք այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են Ձեր   ցանկացած ոլորտում: Հարցրեք  նրանց  արդյոք  դեռ  սիրով են  աշխատում   տվյալ   ոլորտում,  որոնք  են  աշխատանքի բացասական և դրական կողմերը:
  • Լսեք խորհուրդներ, բայց  կայացրեք  Ձեր սեփական  որոշումը: Ծնողները, ուսուցիչները, ընկերները, բոլորը լավ  խորհուրդներ են  տալիս,   բայց  նրանք  չեն  կարող   ավելի  լավ ընտրություն  կատարել Ձեր կյանքում, քան  ինքներդ: Դուք  պետք է  հարմարավետ  զգաք  այն  հագուստի  մեջ,  որը կրում եք,  այն առօրյայի մեջ, որում  ապրում եք:
  • Ոչ  մեկ  չի  կարող իրականում  իմանալ, թե  ինչն է  լավ  Ձեզ համար:

Թոփ 10 առավել հեռանկարային մասնագիտությունների ցանկ

This post is also available in: English, Russian

jobs-and-professions-900x4501.Ինժեներծրագրավորող

Որակյալ ինժեներ–ծրագրավորողները պահանջված են էկոնոմիկայի բոլոր ոլորտներում: Հաջողակ ծրագրավորող լինելու համար անհրաժեշտ է լավ իմանալ  մաթեմատիկա և միաժամանակ ունենալ ստեղծագործող միտք, պատրաստ լինել անքուն գիշերներին, քանի-որ կրեատիվությունը շատ հաճախ ցերեկային լույս չի սիրում:
Առավելութուններ՝ կարիք չկա վախենալ աշխատաքնը կորցնելուց. միշտ էլ կգտնվի նորը: Թերություններ՝ տեսողության թուլացում համակարգչի առջև 12 ժամ նստելուց և աջ ձեռքի մուտացիա  մկնիկի շատ օգտագործումից:

 2.Համալսարանի պրոֆեսոր/դասախոս

Այս մասնագիտությունը հիմնականում այն մարդկանց համար է, ովքեր նախընտրում են կրել տրենդային պիդջակներ, վարել երկար և խելացի զրուցներ ինչպես Վուդի Ալենի հերոսները:
Առավելություններ՝ ազատ գրաֆիկ և ազատ հագնվելու ոճ: Թերություններ՝ հնարավոր է դասավանդում հեռավոր կամ քիչ հայտնի համալսարանում:

3.ֆինանսական խորհրդատու

Գոյություն ունեն շատ դասընթացներ, որոնք պատրաստում են ֆինանսական խորհրդատուների, դրանից էլ կարելի է ենթադրել, որ շատ հաճախ երեխաներն այն  հարցին, թե ինչ են ցանկանում դառնալ, հստակ պատասխանում են ֆինանսական խորհրդատու:
Առավելություններ՝ մասնագիտական կայուն շուկա: Թերություններ՝ սթրես, սթրես և կրկին սթրես, երկար երեկոներ և հանգստյան օրեր գրասենյակում:

4.ՄՌ բաժնի ղեկավար

Իրականում հենց ՄՌ բաժնի ղեկավարն է աշխատանքային գործընթացը հետաքրքիր դարձնում ընկերության բոլոր աշխատակիցների համար՝ օգնելով ստեղծել կորպորատիվ մշակույթ և ճիշտ ռազմավարություն:
Առավելություններ՝ աշխատանք մարդկանց հետ, բայց ոչ դրսում, համեմատաբար արագ կարիերա ստեղծելու հնարավորություն: Թերություններ՝   հոգեբանական հյուծվածություն, հավանական կոնֆլիկնտներ գործըկներների հետ:

5.Բուժքույր

Զարգացած երկրներում բնակչության կյանքը շարունակում է աճել, մահացությունը կրճատվում է, այդ պատճառով էլ մոտակա ժամանակերում բուժքույրի աշխատանքի պակաս հաստատ չի նկատվի:
Առավելություններ՝ որպես բուժքույր կարելի է փոխել կարիերայի աճը՝ կախված մասնագիտությունից՝ օրթոպեդիայից մինչև վիրաբուժություն:Թերություններ՝   ամենահաճելի գործը չէ:

6.Շուկայագետ

Հենց այս մարդիկ են հավաքում և վերլուծում այն տեղեկությունը, որի կարիքն ունի յուրաքանչյուր ընկերություն,  որը պլանավորում է գործող կամ նոր շուկա բերել ապրանք կամ ծառայունթուն :
Առավելություններ՝  նման դինամիկ աշխատանքում երբեք չես ձանձրանա: Թերություններ՝ այս աշխատանքը միայն այն մարդկանց համար է, ովքեր սիրում են աշխատել թվերի հետ:

7.Ցանցային ադմինիստրատոր

Ցանցային ադմինիստրատոր անվանումը շատ հավաքական է: Եթե այս դասակարգման մասին խոսենք մասնագիտական  տեսանկյունից, ապա գոյություն ունեն ցանցային ադմինիստրատոր , IT տնօրեն և տեխնիկական տնօրեն:
Առավելություններ՝ աշխատակիցների նամակագրության ընթերցում J: Առավել խելացիների համար միշտ գտնվում է հնարավորություն ազատ գրաֆիկով աշխատելու կամ որևիցե կազմակերպության տեղական ցանցի ստեղծում:Թերություններ՝ կարերիայի ոչ պարզ հեռակնարներ:

8.Անշարժ գույքի  գործակալ

Անշարժ գույքի գնահատող/գործակալ անհրաժեշտ է շինարարության, վաճառքի  խթանման, բնակարանի, ինչպես բանկային ավանդների, ապահովագրության և հարկերի համար: Այնպես որ այն ստեղծում է բավարար աշխատատեղեր նույնիսկ տնտեսական անկման դեպքում:
Առավելություններ՝ աշխատանքը  տանից  անելու հնարավորություն: Թերություններ՝ պետք է հաճախակի տեղաշարժվել: Սահմանափակ կարիերայի հնարավորություն: Անշարժ գույքի գնահատողը նախնական և վերջնական  մասնագիտական պաշտոնն :

 9.Դեղագետ

Հետևյալ աշխատանքի առակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կյանքի  տևողությունը աճում է՝ դրա  հետ  մեկ տեղ բազմապատկելով հիվանդությունները և բժշկական օգնության կարիքը:
Առավելություններ՝ շրջանավարտները կարող են իրենց թույլ տալ ընտրություն կատարել բազմաթիվ աշխատանքայինի առաջարկներից: Թերություններ՝ կարիերայի սահմանափակ հնարավորություն: Երբեմն ստիպված ես գործ  ունենալ զայրացած հաճախորդների հետ:

10.Հոգեվերլուծաբան

«Պառկե՛ք: Ասացեք ինձ, թե ինչն է Ձեզ անհանգաստացնում», իսկ ի պատասխան, կարող եք միայն լսել և գլխով անել: Հետո կարող եք խոսել մեղքի բարդույթի կամ  հոր որդու նկատմամբ նախանձի մասին,   հրավիրել  նրան նոր թերապիայի և աշխատել այդ հիվանդի հետ հաջորդ 15 տարիների ընթացքում:
Առավելություններ՝ ազատ աշխատանքային օրակարգ: Մարդկանց օգնած լինելու դրական զգացողությունը: Թերություններ՝ հոգեկան մեծ ճնշվածություն:

Leave a Reply

Your email address will not be published.

20 Խորհուրդներ, թե ինչպես տեղավորվել աշխատանքի

This post is also available in: English, Russian

Puzzle Job1.Աշխատանք միշտ կա

Նույնիսկ ճգնաժամի ժամանակ կարելի է գտնել համապատասխան  աշխատանքի առաջարկ` չմատնվելով խուճապի: Հարկավոր է միայն իմանալ` որտեղ փընտրել: Մտածիր թե ինչ է քեզ հարկավոր և հետո  միայն ուղարկիր ռեզյումեն կամ զանգահարիր հետաքրքրող կազմակերպություններին: Պատկերացրու,  որ  աշխատատեղը, դա քո նպատակն է: Ստեղծիր  այդ  նպատակների ցանկն և  իրագործիր մեկը մյուսի հետեևից: Թող ժամանակավոր  անհաջողությունները  քեզ չկանգնեցնեն: Աշխատանքի փընտրտուքը միշտ ժամանակատար է, իսկ ծանր ժամանակներում` հատկաես :

2.Մի ուղարկիր հարյուրավոր ռեզյումեներ

Մի շտապիր  ուղարկել քո տվյալները  տասնյակ կազմակերպությունների  և մի տեղադրիր բոլոր կայքերում: Դա արտահայտվում է քո հեղինակության վրա: Ապագա  գործատուները  կտեսնեն, որ դու չես հասկանում, թե ինչ ես ցանկանում, չգիտես ինչպես  գործել, և աշխատանքի չեն ընդունի:

3.Կողմնորոշվիր, թե ինչ  ես ցանկանում

Մինչև չհասկանաս, թե ինչ աշխատանք ես ցանկանում, բոլոր քո փորձերը կլինեն անարձյունք: Բացի այդ դու պետք է  պարզ հասկանաս, թե ինչ աշխատավարձի ես հավակնում, և ինչ  գրաֆիկ է քեզ հարմար:  Միայն այս  հարցերի պատասխանները ստանալուց հետո դու կկարողանաս գտնել արժանապատիվ աշխատանք:

4.Աշխատել երեք կոպեկի համար և կործանիր կարիերադ

Նույնիսկ եթե դու գործազուրկ ես, մի  համաձայնվիր ցածր աշխատավարձով աշխատանքի: Այն պետք է լինի շուկային համարժեք`  միջին կամ բարձր, բայց ոչմի դեպքում ավելի ցածր: Մեկ անգամ համաձայնվելով քիչ գումարին,  դու արդեն չես  կարող  հավակնել  ավելի լավ աշժատավարձի:Եթե քեզ  վարձատրում են 15 հազար 30-ի փոխարեն և դու դրան համաձայն  ես եղել, ապա կարող ես հույս չունենալ մոտակա ժամանակներում աշխատավարձի բարձրացման:

5.Պատրաստի մի քանի ռեզյումե

Դրանք հարկավոր կլինեն տարբեր  իրավիճակների և գործատուների  համար: Տարբեր կազմակերպությունների համար կարևոր են տարբեր փաստեր:

6.Իմացիր քո արժեքը

Մինչև հարցազրույցի գնալը սթափ գնահատիր` որքան դու արժես աշխատաշուկայում: Դու  դա  կարող ես  անել ուղղակի վերլուծության ենթարկելով քո փորձը,  այն խնդիրները, որոնք դու լուծել ես և քո աշխատանքի որակը: Կարևորը չփորձես ինքդ քեզ խաբել: Հիշիր ոչ միայն հաջողություններն, այլ  նաև անհաջողությունները: Այդ  անելուց հետո հասկացիր, թե որքան են վճարում նման մասնագետներին: Համադրելով մեկը մյուսի հետ` կբացահայտես` որքան արժես: Այդպես ավելի հեշտ կլինի պայմանավորվելն աշխատավարձի  վերաբերյալ:

7.Մի վախեցիր բարդ խնդիրներից

Ընտրիր նոր աշխատանք: Ավելի  լավ է աչքի անցկանել այն առաջարկները, որտեղ դու պետք է քո վրա վերցնես  ավելի մեծ  պատասխանատվություն քան նախկինում և նաև լուծես  ավելի  բարդ խնդիրներ: Հարկավոր չէ մի հաստիքից անցնել նմանատիպ այլ հաստիքի. հաշվարկը  պետք է լինի  երկարաժամկետ:  Կազմակերպությունն և հաստիքը, որտեղ  հանգիստ է և առօրյա աշխատանք, չեն արագացնի քո կարիերայի աճն, այլ  հակառակը`  կնվազեցնեն քո արժեքն աշխատաշուկայում և  կբարդեցնեն քո հետագա աշխատանքի փընտրտուքը:

8.Նոր սկիզբը լավ տարբերակ է

Նոր ծրագիրը ռիսկ է, բայց նաև հեռանկար: Տեղավորվելով սկսնակ աճող կազմակերպությունում` դու կարող ես արագացնել քո կարիերայի աճը:  Բայց մի սխալվիր ընտրության մեջ: Մինչ  առաջարկին համաձայնվելը, հասկացիր, որքան լուրջ թիմ է հավագված, և  ինչ նպատակներ է այն իր դիմաց դնում:

9.Աշխատիր այնտեղ, որտեղ քեզ հարմարավետ է

Առաջին անգամ  հարցազրույցի ներկայանալիս, երբ քո դուրը չի գալիս ղեկավարության պահելաձևը կամ ներքին կանոնները, մի փորձիր կոտրել ինքդ քեզ: Դու  կկարողանաս հարմարվել  միայն կարճ ժամանկով, որից հետո կսկսի ընկճվածություն և  անտարբերություն, և դու նորից  կսկսես փնտրել աշխատանք:

10.Իմացիր քո թույլ կողմերը

Կարողացիր բացատրել քո կարիերայի անհաջողությունները : Բայց մի բարդիր դրանք  մյուսների վրա: Հասկացիր, թե ինչն  է եղել դրա պատճառը: Հասկացիր, թե ինչն է խանգարել քեզ  հասնել  հաջողության: Եզրահանգմաբ կարող ես  կիսվել  հարցազրույցի ժամանակ,  երբ դրա մասին  հարցնեն: Այդպիսի աշխատակիցներին միշտ գնահատում են:

11.Եբեք վատ մի խոսիր քո նախկին կոլեգաների մասին

Երբ հարցազրույցին հարցնեն նախկին աշխատանքի վերաբերյալ, երբեք մի վատաբանիր նախկին աշխատակիցներին և ղեկավարությանը, եթե նույնիսկ նրանք իրականում քեզ վատ են վերաբերվել: Նոր տնօրենը հավանական է, որ  այդպիսի վարքը չի գնահատի և կմերժի աշխատանքը:

12.Հաջողությունների մասին խոսելիս ներկայացրու փաստեր

Նույնիսկ եթե դու ունես մեծաքանակ հաջողություններ, պատմիր միայն  նրանց մասին, որոնք դու կարող ես ապացուցել: Այդպես դու ցույց կտաս, որ դատարկախոս չես: Եվ մի շտապիր ինքդ քեզ գովալ: Տեղին  խոսիր քո հաջողությունների մասին. խոսիր այն ժամանակ, երբ քեզ հարցնում են, կամ երբ խոսում ես քո աշխատանքի յուրահատկությունների վերաբերյալ:

13Ապացուցիր քո փորձը օրինակներով

Երբ հարցազրույցին խնդրեն պատմել` ինչումն է կայանում  քո աշխատանքի բնույթը, պատմիր դրա մասին կոնկրետ օրինակներով: Հիշիր` ինչպես ես դու վարվել այս կամ այն աշխատանքային իրավիճակում, ինչ ես արել, ինչ ես խոսել և ինչին է դա բերել: Բայց շատ մի խորացիր մանրուքների մեջ, քանի-որ դա կխճճի զրուցակցին:

14.Մի եղիր չափազանց ամաչկոտ

Հարցազրուցը տանջանք կամ նույնիսկ քննություն չի: Դա հավասարազոր երկխոսություն է 2 պայմանավորվող կողմերի միջև: Դրա համար հարկավոր չէ լինել կաշկանդված, կարմրել և կակազել: Ցույց տուր վստահություն, քանի-որ արժանապատվորեն կգնահատեն միայն, նրան, ով գիտի ինքն իր գինը:

15.Մի ստիր հարցազրույցին

Պատրաստ եղիր անհարմար հարցերին: Օրինակ, թե ինչու են հեռացրել նախկին աշխատատեղից: Բայց մի ստիր: Սուտը կբացահայտվի, և գործատուն կիմանա, որ քո հետ գործ ունենալ պետք չի:  Պատասխանիր անկեղծ,  նույնիսկ եթե քեզ հաճելի չէ. դա կապացուցի քո  կամքի ուժը և ինքնավստահությունը:

16.Օգտագործիր կապերդ/ծանոթությունդ

Նույնիսկ եթե քեզ թվում է, որ քո ծանոթների շրջանակը նեղ է և այն աշխատանք փնտրելու մեջ օգտագործելու  համար անիմաստ, միևնույն է պատմիր հնարավորինս շատ քանակությամբ մարդկանց այն մասին, որ աշխատանք ես փնտրում: Գնչական փոստը կարող է աշխատել ամենաանսպասելի ձևով և օգնել քեզ  այն պահին, երբ դու ամենաքիչն ես սպասում:

17.Ունեցիր համապատասխան արտաքին հարցազրույցի համար

Չնայած քո սուր մտքին և  հիասքանչ հմտություններին` առաջինն, ինչ  քո մեջ տեսնում է պոտենցիալ գործատուն, դա քո արտաքինն է: Այն պետք է համապատասխանի  կազմակերպության մթնոլորտին և վարկանիշին, նաև այն հաստիքին, որին  դու հավակնում ես:Այնտեղ որտեղ հարկավոր է կոստյում, տեղին չի լինի կրեատիվ հագուստը, կամ հակառակը:

18.Եղիր նախաձեռնող

Ուղարկելով ռեզյումե քեզ հետաքրքրող աշխատատեղին` մի հապաղիր, ինքդ զանգահարիր կադրերի բաժին և իմացիր` արդյոք հասել է քո ռեզյումեն թե ոչ: Քո մասին ավելորդ անգամ տեղեկացնելով` կրկնապատկես ամբոխից քո առանձնանալու հնարավորությունը:

19.Սկսիր լրացնել գիտելիքի բացթողումները

Ժամանակավոր դադարը կարելի է և հարկավոր է օգտագործել ինքնակրթության վրա: Եթե դու գիտես քո թույլ կողմերն,  ապա դրանց վրա  աշխատելու կատարյալ ժամանակը հենց աշխատանք փնտրելու ընդացքն է: Կարդա գրականություն և քչփորիր համացանցը: Քո տեղակացվածությունն և պատրաստվածությունը կնպաստի ավելի լավ դրսեվորման նոր աշխատատեղում:

20.Երբեք մի վախեցիր փակ դռներից

Նույնիսկ եթե երբեմն թվում է, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, մի հուոսահատվիր:  Եթե դու իրոք ցանկանում ես աշխատել քո երազանքների  կազմակերպությունում, դու կարող ես  դրան հասնել: Իսկ  եթե  դուռն իրոք փակ է` օգտագործիր պատաու
հանափեղկը:

Leave a Reply

Your email address will not be published.