Ինչի մասին պետք է լռել հարցազրույցի ժամանակ

Հարցազրույցի ժամանակ շատ կարևոր է ճիշտ ներկայացնեք ձեզ` դիվանագիտորեն շրջանցելով պրոֆեսիոնալ և անձնական կյանքի որոշ ասպեկտներ:

 

ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոնի մասնագետները ներկայացնում են մի քանի թեմաներ, որոնք քննարկել պոտենցիալ գործատուի հետ պետք է շատ զգուշորեն կամ պետք է փորձել խուսափել դրանից:

Գումար

Ճիշտ չէ հարցազրույցի ժամանակ առաջին հերթին խոսել աշխատավարձի մասին: Գործատուն հասկանում է, որ աշխատավարձի չափը շատ կարևոր է և այդ հարցը դուք անպայման կքննարկեք, բայց փոքր ինչ ավելի ուշ: Աշխատատեղի հայտարարության հիման վրա դուք անգամ կարող եք կանխագուշակել մոտավոր աշխատավարձի չափը: Կարիք չկա զրույցը սկսել գումարի չափից:

Մեծ պլաններ

 

Մշտապես գործատուն փորձում է ընտրել այնպիսի մասնագետ, ով երկար ժամկետով կաշխատի կազմակերպությունում, մաքսիմալ կներգրավվի աշխատանքի մեջ և կկատարի իր առջև դրված բոլոր պարտականությունները: Իսկ, եթե կա ցանկություն ապագայում սկսել սեփական բիզնեսը, ապա ցանկալի է այդ մասին լռել, քանի որ նրա համար կարևորը կայունությունն է:

Վատ հարաբերություններ

 

Կարիք չկա գործատուին ներկայացնել ձեր նախկին ղեկավարության կամ կոլեգաների հետ վատ հարաբերությունները:  Թիմում աշխատելու ունակությունը կարևոր է ցանկացած գործում և այդ պատճառով պետք է լռել, եթե անգամ ունեցել եք ոչ այնքան հաջող կոլեկտիվ և աշխատել ոչ առողջ մթնոլորտում:

Նախասիրություններ

 

Կան մի շարք նախասիրություններ, որոնք չպետք է հրապարակել, օրինակ`հեռուստասերիալների դիտումը, համակարգչային խաղերը, քաղաքական կամ կրոնական գործունեությունը և այլն: Նմանատիպ նախասիրությունները կարող են առաջացնել տարաձայնություններ հարցազրուցավարի հետ: Նպատակահարմար է ներկայացնել այն նախասիրությունները, որոնք ինչ որ կերպ կապված են ձեր պրոֆեսիոնալ գործունեության հետ և կարող են ընդգծել ձեր դրական հատկանիշները: Անհրաժեշտ է նախապես մտածել, թե ինչի մասին պետք է արտահայտվել և ինչի մասին լռել:

Ձեռնատու չէ ոչ պիտանի և անօգուտ տեղեկատվությունը:

 

 

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.

Ինչու գործատուները չեն տեղեկացնում հարցազրույցի արդյունքների մասին

Հավանաբար հաճախ եք լսել հետևյալ արտահայտությունը. «մենք ձեզ անպայման կզանգահարենք¦, բայց այդպես էլ չեք ստացել երկարատև սպասված պատասխանը:

Թվում է, թե գործատուն պարտադիր պետք է տեղեկացնի հարցազրույցի արդյունքների մասին, ինչպիսի պատասխան էլ որ լինի, բայց ցավոք, ոչ հաճախ են գործատուները նման կերպ վարվում: Գործատուները տարբեր կերպ են բացատրում իրենց լռությունը` ժամանակի սղության, թեկնածուների մեծ քանակի և շատ այլ պատճառներով:  Իսկ նմանատիպ դեպքերում ինչպես վարվեն թեկնածուները, արդյոք երկարատև լռությունը մերժման պատասխան է: Այս դեպքում պետք է ցուցաբերել նախաձեռնություն: ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոնի աշխատակիցները խորհուրդ են տալիս վերլուծել ողջ իրավիճակը:

Ինչպես անցավ հարցազրոյցը

Հիշեք, հարցազրույցի ժամանակ տրված հարցերի, ձեր պատասխանների, հարցազրուցավարի արձագանքների հիման վրա դուք կարող եք գնահատել ձեր հաջողության հնարավորությունները:

Ըստ հոգեբանների թեկնածուի մասին կարելի է  կարծիք կազմել մի քանի րոպեում: Եթե հարցազրույցը երկարաձգվում է և անցնում է դրական մթնոլորտում, դա նշանակում է, որ հարցազրուցավարը փորձում է էլ ավելի լավ ճանաչել ձեզ, թե որպես մասնագետ, թե որպես մարդ: Նմանատիպ իրավիճակում ձեր հնարավորությունները բարձրանում են: Բայց, եթե դրան հետևում է երկարատև լռությունը, դուք ինքներդ կարող եք զանգահարել առաջինը:

Դժվար որոշում

Ըստ վիճակագրության մոտ յոթ օր է պահանջվում աշխատանքի ընդունվելու համար: Սակայն լինում են բացառություններ, օրինակ` թեկնածուի ընտրություն մի քանի փուլերով, որը իրականանում է թեստավորման, կազմակերպության մի քանի ներկայացուցիչների հետ հարցազրույցի միջոցով: Այս դեպքում գործընթացը կարող է երկարաձգվել, մանավանդ, եթե ընտրությանը մասնակցում են մեծ թվով թեկնածուներ: Նման ծանրաբեռնվածության արդյունքում, գործատուն հնարավորություն չի ունենում տեղեկություն տրամադրել բոլոր թեկնածուներին: Իհարկե հնարավոր է նաև, որ ձեր թեկնածությունը դիտարկվի ավելի ուշ, եթե չգտնվի ավելի համապատասխան թեկնածու: Ստեղծված իրավիճակում դուք ինքներդ կարող եք դիմել գործատուին, քանզի անցել եք մի շարք փուլեր և ձեզ անհրաժեշտ է իմանալ հստակ պատասխան առաջ շարժվելու համար:

Նախաձեռնություն

Հիշեք, որ պետք չէ գնալ ծայրահեղությունների և անընդհատ զանգահարել գործատուին: Պետք է համբերատար սպասել պատասխանի, եթե իսկապես հետաքրքրված եք տվյալ աշխատանքով: Զգուշորեն հիշեցրեք գործատուին ձեր մասին, եթե նա չի իրականցրել իր կողմից խոստացված զանգը:

Leave a Reply

Your email address will not be published.