Սխալներ աշխատանքի ընթացքում: Ինչպես շտկել իրավիճակը

Խախտել եք խոշոր նախագծի ժամկետները, կարևոր նամակ եք ուղարկել ոչ ճիշտ հասցեատիրոջը, հաշվետվության մեջ թվային անճշտություններ են եղել: Բոլորն են սխալվում, բայց ոչ բոլորն են կարողանում ճիշտ դուրս գալ իրավիճակից:

Առաջինը, ինչ դուք ուզում եք անել` ընդունելով Ձեր սխալի լրջությունը, փակեք աչքերը և պատկերացրեք, որ այդ ամենը իրական չէ: Երկրորդ քայլը պետք է որոշել, թե  ինչ կարելի է անել նվազեցնելու հնարավոր հետևանքները: ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոնի աշխատակիցները  պատրաստել են խորհուրդներ, թե ինչպես դա ավելի ճիշտ կարելի է անել:

Ընդունեք  Ձեր սխալը

Ընդունեք սխալը հնարավորինս շուտ: Եթե Ձեր բաց թողումը եղել է բավականին կարևոր, պետք չէ հուսալ, որ այն աննկատ կանցնի: Ինչքան շուտ տեղյակ պահեք գործատուին Ձեր սխալի մասին, այնքան մեծ կլինի հավանականությունը այն ուղղել: Սխալները ընդունելու ունակությունը և դրանք շտկելու փորձը բարձր է գնահատվում, ինչպես նաև նվազեցնում կրկնելու հավանականությունը:

Մի արդարացեք

Գուցե թույլ տված սխալը մի շարք պատճառներ և արդարացումներ ունի և մի գուցե դրանք չափազանց կարևոր են և արժանահավատ, բայց գործատուին դա քիչ է հետաքրքրում: Առավել կարևոր է թե ինչպես պետք է կանխեք այն ապագայում:

Ամեն ինչ արեք  Ձեր հնարավորությունների սահմանում

Փորձեք ուղղել Ձեր սխալը մինչև վերջ, քանզի դա Ձեր պատասխանատվությունն է: Ինքնուրույն փոփոխեք փաստաթղթերը, հանձնեք այն հասցեատերերին, պայմանավորվածություն ձեռք բերեք հաճախորդների հետ նոր հանդիպման վերաբերյալ և այլն, արե՛ք ամեն ինչ, ինչ հնարավոր է:

Պատրաստ եղեք  հետևաքներին

Որքան էլ, որ փորձեք հարթել Ձեր մեղքը, դուք եք կատարել այն և դուք եք պատասխանատու դրա համար: Նույնիսկ եթե ձեր մեղքը այնքան մեծ է, որ կհանգեցնի պաշտոնից ազատման, ապա պետք է համակերպվել և չմեղադրել դրանում ոչ մեկի: Ցանկացած սխալ, դա փորձ է, իսկ փորձը չի լինում անվճար:

«Թեթև» վերաբերվեք

Պետությունները ստեղծվել և վերացել են մարդկային սխալների պատճառով, լիովին խուսափել սխալներից անհնար է:  Եթե սխալ եք թույլ տվել, ապա վերլուծեք այն, թե ինչպես կարելի է խուսափել նմանատիպ արարքներից:

Կանգ մի՛ առեք և մի՛ վշտացեք, այլապես Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.