Ինքնակենսագրի «Լրացուցիչ տեղեկություններ» պարբերությունը

This post is also available in: English, Russian

Կազմել իդեալական ինքնակենսագիր դա դեռ գործի կեսն է:  Կարողանալ «ճանկել» ապագա գործատուին, թե ոչ, դա մեծ հարց է:  «ԱԿՍԵՊՏ» կադրային կենտրոնի աշխատակիցները առաջարկում են որոշ  խորամանկություններ, որնք թույլ կտան ձեզ դա անել:

Պրոֆեսիոնալ փորձը և կրթությունը ձեր ինքնակենսագրի անբաժանելի մասն են կազմում: Իսկ «լրացուցիչ տեղեկություններ» պարբերությունը շատ հաճախ մոռացվում է` չարժանանալով հատուկ ուշադրության:

Ի±նչն է հաճախ նշվում այդ պարբերության մեջ: Հիմնականում առաջինը նշվում է օտար լեզուների իմացության մակարդակը, երկրորդը` անձնական հատկանիշները, երբեմն նաև համակարգչային գիտելիքները կամ հմտությունները, վարորդական իրավունքի առկայությունը, ընտանեկան կարգավիճակը, ծննդյան ամսաթիվը, հոբբին և այլն:Անդրադառնանք մի քանիսին ավելի մանրամասն:

1. Օտար լեզուներ

Իհարկե, ինչքան շատ լեզուների իմացություն այնքան լավ: Պետք չէ փորձել գերագնահատել ձեր գիտելիքները, քանզի ամեն ինչ ստուգվում է: Օրենքով ինքնակենսագրում պետք է նշվի լեզուների իմացության մակարդակը: ազատ, հասկանում եմ, կարդում և թարգմանում եմ բառարանով և այլն: Բայց եթե դուք ցանկանում եք, որ կադրերի բաժնի ղեկավարի ուշադրությունը սևեռվի լեզուների  վրա` նշեք լատիներեն: advanced, intermediate, elementary և այլն:

2. Վարորդական իրավունք

Դեռ հարյուր տարի առաջ կյանքի ռիթմը ակտիվ չէր և մարդիկ հասցնում էին ամեն ինչ ողջ աշխատանքային օրվա ընթացքում: Բայց տարեցտարի կենսամակարդակը աճում է անհավատալի արագությամբ և մեզանից պահանջվում է մեծ շարժունակություն: Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է ապահովել ավտոմեքենայի առկայությունը: Այնպես որ, եթե վարորդական իրավունքը առկա է` նշեք, քանզի սա ևս մեկ ձեր մրցակցային  առավելությունն է:

3. Հոբբի

Ձեր նախասիրությունները կարող են շատ բան ասել ձեր մասին, թե‘որպես մարդ, թե‘ որպես մասնագետ. Եթե ունեք սպորտի ոլորտում ձեռքբերումներ, պարտադիր ներառեք այն: Սակայն զգույշ եղեք ձեր հայտարարություններում, քանի որ որոշ կադրային բաժնի ղեկավարներ կարծում են, որ մարտարվեստի երկրպագուները իրենց բնույթով ագրեսիվ են և նրանց նախընտրություն չեն տալիս:

4. Տարիք

Թվում է թե ամեն ինչ պարզ է: Եթե թեկնածուն տարիքով համապատասխանում է, ապա նրա թեկնածությունը կդիտարկվի: Իսկ ինչպե±ս վարվել, եթե թեկնածուն տարիքով փոքր է կամ ավելի մեծ առաջարկված հաստիքի համար: HR մասնագետների մեջ նման կարծիք գոյություն ունի, եթե տարիքը 27-39 սահմաններում չէ, ապա տարիքը պետք է նշել ոչ թե ինքնակենսագրի սկզբում, ինչպես ընդունված է, այլ վերջում: Այս դեպքում HR մասնագետը տպավորված լինելով ձեր աշխատանքային հաջողություններով և ձեռքբերումներով, տարիքին կանրադառնա վերջում:

5. Ընտանեկան կարգավիճակը

Սովորաբար, այս պարբերությանը էլ ավելի մեծ ուշադրություն է դարձվում, մանավանդ եթե թեկնածուն պատկանում է իգական սեռին: Կան գործատուներ, որոնք նախընտրում են աշխատանքի չվերցնել երիտասարդ մայրիկների, մյուսները փնտրում են մասնագետներ, ովքեր ունեն երեխաներ, իսկ մի մասն էլ նախընտրում են չամուսնացածներին:

Եզրափակելով, կցանկանայի նշել, քանի որ ինքնակենսագիրը դիտվում  է  7-8 վայրկյան, ապա արեք հնարավոր ամեն ինչ, որ HR մասնագետի ուշադրությանը արժանանաք: “Լրացուցիչ տեղեկություններ” պարբերությունը գերազանց հնարավորություն է դա անելու:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.