Աշխատանքը հաճախ փոխելը

This post is also available in: English, Russian

Աշխատանքը հաճախ փոխելը վատ չէ: Մարդուն բնորոշ է ընտրել իր համար լավագույնը:  Բայց ինչպե՞ս դա  կարող է ազդել մասնագիտական գործունեության վրա, և ինչպե՞ս գործատուները կվերաբերեն այսպիսի թեկնածուին:

Ախատանքի հաճախ փոփոխման երկու հիմնական պատճառներն են ՝ավելին աշխատելու ձգտումը և կայանալու ցանկությունը: Շատ հաճախ գործատուները անվստահությամբ են վերաբերում այն թեկնածուներին, որոնք փոխում են իրենց աշխատատեղերը տարվա մեջ 2-3 անգամ: Նվազագույն աշխատանքային ժամանակաշրջանը մեկ աշխատատեղում համարվում է 1 տարին:

Ինչ կարծիք ունեն գործաատուները, այն աշխատակիցների մասին, որոնք հաճախ են փոխում աշխատանքը՝

  • Այս աշխատակիցները կոնֆլիկտային են
  • Շուտ են ձանձրանում, այն ամենից, ինչով զբաղվում են
  • Նրանք տաղանդավոր են, արագ են հասնում առավելագույնին և ցանկանում են առաջ շարժվել
  • Մշտական դժգոհողներ են, որոնց մշտապես թվում է, որ ավելի լավ է այնտեղ, որտեղ իրենք չեն գտնվում

Փոփոխականության պատճառներին  հեշտությամբ կարելի է տեղեկանալ ինքնակենսագրականից , կամ հարցազրույցի ժամանակ:  Եվ այդ ամենին պետք է վերաբերել շատ լուրջ: Օրինակ, աշխատանքի հաճախ փոոփխման պատճառ կարող է հանդիսանալ բնակության վայրի փոփոխությունը և դրա հետ կապված խնդիրները՝ վարձավճարի ավելացումը, ավելի բարձր աշխատավարձի անհրաժեշտությունը,  տրանսպորտային խնդիրները: Միևնույն ժամանակ աշխատակիցը կարող է լինել շատ պատասխանատու և պրոֆեսիոնալ աշխատակից: Այդ պատճառով էլ աշխատանք փնտրողը պետք է միշտ պատրաստ լինի մեկնաբանելու իր պատճառները, եթե դրանք իսկապես օբյեկտիվ են, և դա եղել է անհրաժեշտ, ոչ թե թողնել գործատուին անել իր ենթադրությունները:

Գործատուներն էլ ավելի զգուշությամբ են վերաբերում այն թեկնածուներին, որոնք ոչ միայն հաճախ են փոխել աշխատատեղերը, այլ դրա հետ միասին ամբողջովին փոխել են գործունեության ոլորտը:

Գործատուի ոչ դրական վերաբերմունքից բացի աշխատանքի հաճախ փոխելը իր հետ բերում է նաև ֆինանսական կորուստներ թեկնածուների համար: Այսպիսի պայմաններում շատ դժվար է բարձրացնել սեփական շուկայական արժեքը: Նախ, գործատուն, վախենալով աշխատակցի կազմակերպությունից շուտ դուրս գալու հեռանկարից, կարող է նվազեցնել աշխատավարձը: Եվ հետո, աշխատանքի հաճախ փոփոխությունը դարձնում է անհնարին կարիերիայի աճը:

Սակայն կան բացառություններ, կապված աշխատակցի գործունեության բնույթից: Որպես կանոն , դրանք այն մասնագետներն են, որոնց աշխատանքը կախված է այս կամ այն նախագծերից: Այդիսի մասնագետներն են ճարտարապետները, շինարարական նախագծի ղեկավարները, դիզայներները:

ԱՍԵՊՏ կադրային կենտրոնը խորհուրդ է տալիս այն գործ փնտրողներին, որոնք հաճախ են փոխում իրենց աշխատատեղը, հարցազրույցի ժամանակ կենտրոնանալ առաջին հերթին իրենց ուժեղ կողմերի վրա:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.

Ծուղակներ հարցազրույցի ժամանակ

This post is also available in: English, Russian

Հարցազրույց  վարողին հարկավոր է տալ այն տեղեկատվությունը, որը նրան իսկապես հետաքրքրում է՝ հնարավորինս լավ ներկայացնելով ինքներդ ձեզ: Հարցազրույց վարողն էլ իր հերթին կկարող է կիրառել տարբեր հնարքներ՝ ստուգելու ձեր արձագանքը և ձեզանից կորզելու այն, ինչ դուք չէիք ցանակնում ասել:

ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոնը կներկայացնի այն տարածված  հնարքները և խորամանկ հարցերը, որոնց դուք կարող եք առնչվել հարցազրույցի ժամանակ:

Սխալ հասկանալ

Հարցի պատասխանը ստանալով, հարցազրույց վարողը կարող է հայտարարաել, որ չի հասկանում այն:  Նույնիսկ ձեր պարզաբանումից հետո, նրան կրկին ինչ որ բան կմնա անհասկանալի:  Դուք կարող եք նյարդայնանալ և նույնիսկ ագրեսիվ ձեզ պահեք, բայց չարժե: Դա խաղի մի մասն է, և դուք պետք է հանգստություն պահպանեք: Ճշտեք, թե հատկապես ի՞նչն է անհասկանալի հարցազրույց վարողին և կրկին բացատրեք՝ չկորցնելով ինքնատիրապետումը:

Ակտիվ լսող

Լսելով ձեր պատատասխանները կամ  մեկնաբանությունները, հարցազրույց վարողը կարող է ցուցաբերել մեծ հետաքրքրություն, ցույց տալ համաձայնության նշաններ և այլն: Սովորաբար այս իրավիճակներում նա մտածում է լրիվ հակառակը: Դա նշանակում է, որ դուք խոսում եք չափազանց երկար, կամ տեղեկատվությունն անիմաստ է:

Աշխատեք յուրաքանչյուր հարցի պատասխանին տրամադրել 1-2 րոպե: Եթե իսկապես անհրաժեշտ է ավելի երկար պատմել, թվարկեք հիմնական կետերը և ասեք, որ կարող եք դրանցից յուրաքանչյուրին տալ առանձին մեկնաբանություններ: Եթե այն կարևոր լինի աշխատանքի տեղավորման համար, ապա ձեզ կհարցնեն:

Դադարներ

Ցանկացած գործնական զրույցի, այնպես էլ հարցազրույցի ժամանակ հարկավոր է կարողանալ դադարնել տալ: Օրինակ, այն բանից հետո, ինչ դուք պատասխանել եք հարցին, հարցազրույց վարողը կարող է երկար ժամանակ լռել, իբրև սպասում է շարունակությանը: Այս դեպքում կարիք չկա անհարմար զգալ և ավելացնել ձեր պատասխանը անիմաստ տեղեկատվությամբ: Հանգիստ սպասեք մյուս հարցին:

Անկեղծություն

Հարցազրույց վարողը կարող է ստեղծել  ընկերական մթնոլորտ, որպեսզի դուք ձեզ ավելի ազատ զգաք: Այդպիսի մթնոլորտում դուք կարող եք շատ ավելորդ տեղեկատվություն տալ: Եղեք ուշադիր, մի ընկեք այս ծուղակը:

Սադրանք

Դուք երկար կարող եք պատմել ձեր նախկին փորձառության , պարտականությունների և ձեռքբերումների մասին, իսկ հարցազրույց վարողը ուշադիր ձեզ լսելուց հետո կարող է հարցնել .”Այսինքն , դուք այս գործով գրեթե չեք զբաղվել”:Այսպիսի սադրանքները կարող են գործածվել սթրեսային հարցազրույցների ժամանակ և կարող են ցանկացածին հանել հավասարակշռությունից: Հարկավոր է պատասխանել հանգիստ. “Ոչ, դուք ինձ ճիշտ չհասկացաք”: Մի մոռացեք լինել բարեհամբույր և վստահ:

Leave a Reply

Your email address will not be published.

Աշխատանք, թե՞ ընտանիք

This post is also available in: English, Russian

Ընտանիք և աշխատանք՝ մեր կյանքի այն երկու ոլորտները, որոնց կարևորությունը շատ դժվար է գնահատել:  Միաժամանակ շատ աշխատողներ ստիպված են մշտապես այս երկու ոլորտները միացնող  նեղ գծի վրա պահել հավասարակշռությունը:

Մոտենում է “տարվա գործարքի” ստորագրման օրը: Օտարերկրյա գործընկերներն առաջարկել են շահավետ նախագիծ: Իսկ ղեկավարությունը, վերջապես գնահատելով ըստ արժանվույն ձեր ջանքերը, բարձրացրել է ձեր պաշտոնը: Եվ հենց այստեղից սկսվում են անսահման գործնական ուղևորությունները, հարյուրավոր փաստաթղթերի պատրաստումը, մանրամասների և խնդիրների հարթումը:

Եվ ահա հաջորդ շաբաթվա մեջ կգա այդ  X օրը: Հարկավոր է ևս մեկ անգամ ստուգել, որ ամեն ինչ լինի կատարյալ, չէ՞ որ դրանից է կախված ձեր կարիերան: Հավանաբար ստիպված կլինեք մնալ աշխատավայրում ևս մի քանի ժամ, նաև ստիված կլինեք աշխատել հանգստյան օրերին:

Իհարկե, ձեր երկրորդ կեսը կրկին դժգոհ կլինի, չէ՞ որ խոստացել էիք ազատ ժամանակը անցկացնել նրա հետ: Բայց ինչ արած, չէ՞ որ այս ամենը նրանց համար է՝ հարազատների և սիրելիների: Պետք է մի քիչ համբերել…

Կարծում են այս իրավիճակը ծանոթ է շատերին: Եվ ամեն ինչ թվում է լավ է, բայց մեկ ստորագրված պայմանագրին հաջորդում է մյուսը , աշխատանքը խլում է շատ ավելի ժամանակ և ուժ, իսկ հարազատներն սկսում են շատ ավելի զայրանալ և վիրավորվել: Եվ թվում է, որ այս իրավիճակից ելք գտնելն այնքան էլ հեշտ չէ: Բայց և այնպես ելք կա:

Ամենաարդյունավետ ելքն այս իրավիճակում դա փոխզիջումն է: Անկեղծ խոսեք ձեր ընտանիքի հետ, բացատրեք, որ այս ամենն, ինչ դուք անում եք, դա նրանց բարեկեցության համար է: Փորձեք ցույց տալ ստեղծված իրավիճակի լավ կողմերը, օրինակ, ֆինանսական իրավիճակի բարելավումը, որը հնարավորության կտա ճանապարհորդել կամ իրականացնել վաղեմի երազանքը:

Ընտանիքի հետ մտածեք՝ ինչը կարող է մեղմել իրավիճակը և օգնել հաշտեցնելու հարազատներին աշխատանքի հետ: Օրինակ՝ տրամադրեք շաբաթվա մեկ օր ամբողջությամբ ձեր ընտանիքին:

Այդ օրը մի խոսեք աշխատանքից, գնացեք կինոթատրոն, ցուցահանդես, քաղաքից դուրս:

Եվ հիշեք, որ դժվար թե արժե աշխատանքին տալ լիովին առաջնային տեղ ձեր հետաքրքրությունների շարքում: Բնականաբար կարելի է գնալ գումարի և հաջողության հետևից, բայց արդյո՞ք արժեն դրանք ընտանիքի կորստին: Ի վերջո , նոր աշխատանք գտնելն ավելի հեշտ է, քան նոր ընտանիք:

Leave a Reply

Your email address will not be published.