This post is also available in: English, Russian
Աշխատանքը հաճախ փոխելը վատ չէ: Մարդուն բնորոշ է ընտրել իր համար լավագույնը: Բայց ինչպե՞ս դա կարող է ազդել մասնագիտական գործունեության վրա, և ինչպե՞ս գործատուները կվերաբերեն այսպիսի թեկնածուին:
Ախատանքի հաճախ փոփոխման երկու հիմնական պատճառներն են ՝ավելին աշխատելու ձգտումը և կայանալու ցանկությունը: Շատ հաճախ գործատուները անվստահությամբ են վերաբերում այն թեկնածուներին, որոնք փոխում են իրենց աշխատատեղերը տարվա մեջ 2-3 անգամ: Նվազագույն աշխատանքային ժամանակաշրջանը մեկ աշխատատեղում համարվում է 1 տարին:
Ինչ կարծիք ունեն գործաատուները, այն աշխատակիցների մասին, որոնք հաճախ են փոխում աշխատանքը՝
- Այս աշխատակիցները կոնֆլիկտային են
- Շուտ են ձանձրանում, այն ամենից, ինչով զբաղվում են
- Նրանք տաղանդավոր են, արագ են հասնում առավելագույնին և ցանկանում են առաջ շարժվել
- Մշտական դժգոհողներ են, որոնց մշտապես թվում է, որ ավելի լավ է այնտեղ, որտեղ իրենք չեն գտնվում
Փոփոխականության պատճառներին հեշտությամբ կարելի է տեղեկանալ ինքնակենսագրականից , կամ հարցազրույցի ժամանակ: Եվ այդ ամենին պետք է վերաբերել շատ լուրջ: Օրինակ, աշխատանքի հաճախ փոոփխման պատճառ կարող է հանդիսանալ բնակության վայրի փոփոխությունը և դրա հետ կապված խնդիրները՝ վարձավճարի ավելացումը, ավելի բարձր աշխատավարձի անհրաժեշտությունը, տրանսպորտային խնդիրները: Միևնույն ժամանակ աշխատակիցը կարող է լինել շատ պատասխանատու և պրոֆեսիոնալ աշխատակից: Այդ պատճառով էլ աշխատանք փնտրողը պետք է միշտ պատրաստ լինի մեկնաբանելու իր պատճառները, եթե դրանք իսկապես օբյեկտիվ են, և դա եղել է անհրաժեշտ, ոչ թե թողնել գործատուին անել իր ենթադրությունները:
Գործատուներն էլ ավելի զգուշությամբ են վերաբերում այն թեկնածուներին, որոնք ոչ միայն հաճախ են փոխել աշխատատեղերը, այլ դրա հետ միասին ամբողջովին փոխել են գործունեության ոլորտը:
Գործատուի ոչ դրական վերաբերմունքից բացի աշխատանքի հաճախ փոխելը իր հետ բերում է նաև ֆինանսական կորուստներ թեկնածուների համար: Այսպիսի պայմաններում շատ դժվար է բարձրացնել սեփական շուկայական արժեքը: Նախ, գործատուն, վախենալով աշխատակցի կազմակերպությունից շուտ դուրս գալու հեռանկարից, կարող է նվազեցնել աշխատավարձը: Եվ հետո, աշխատանքի հաճախ փոփոխությունը դարձնում է անհնարին կարիերիայի աճը:
Սակայն կան բացառություններ, կապված աշխատակցի գործունեության բնույթից: Որպես կանոն , դրանք այն մասնագետներն են, որոնց աշխատանքը կախված է այս կամ այն նախագծերից: Այդիսի մասնագետներն են ճարտարապետները, շինարարական նախագծի ղեկավարները, դիզայներները:
ԱՍԵՊՏ կադրային կենտրոնը խորհուրդ է տալիս այն գործ փնտրողներին, որոնք հաճախ են փոխում իրենց աշխատատեղը, հարցազրույցի ժամանակ կենտրոնանալ առաջին հերթին իրենց ուժեղ կողմերի վրա: