Այսպիսով դուք կապ եք հաստատել

This post is also available in: English, Russian

Ձեզ հետ խոսում է մի մարդ, ով ձեր մասին ընդհանրապես ոչինչ չգիտի: Ավելին, նա չգիտի, թե դուք ինչ կապակցությամբ եք զանգահարում իրեն: Եթե ընկերությունը թափուր տեղ է հայատարարել, չի նշանակում, որ բացի թեկնածուներից այնտեղ ոչ ոք չի կարող զանգահարել: Հետևաբար ավելորդ չի լինի, եթե ներկայանանք և ասեք ձեր զանգի նպատակը: Դադար տվեք, որպեսզի ձեր զրուցակիցը հասցնի <<մարսել>> տեղեկատվությունը: Նրա արտաբերած <<այո-այո>> ից հետո, կարող եք ասել ձեր նախօրոք պատրաստած խոսքը:

Ձեզանից պահանջվում է հակիրճ նկարագրել, թե ինչու ձեզ պետք է հրավիրեն հարցազրույցի: Սա ձեր մինի-ձայնային–ինքնակենսագրականն է, մի քանի բառ կրթության և որոշ տեղեկություն մասնագիտական ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին: Սավորաբար, կառավարիչները հակված չեն պարզաբանել իրենց հետաքրքրող մանրամասները հեռախոսով, հետևաբար ձեզ կհրավիրեն հարցազրույցի: Եթե կառավարիչը գլխի չընկնի, կարելի է, որ դուք ինքներդ հարցնեք, արդյոք կարող եք գնալ հարցազրույցի: Իսկ արդյոք ողջունել չեք մոռացել: Ինչպես նշել է Սերվանտեսը. <<Ոչինչ չի գնահատվում այդքան թանկ և ձեռք բերվում նույնքան էժան, որքան քաղաքավարությունը:>> Մատուցված ծառայության համար խոսակցության ավարտին անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել ձեր ապագա գործընկերոջը. չէ որ նա ժամանակ է հատկացրել և լսել է ձեզ:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Ինչպես նախապատրաստվել հեռախոսային զանգին

This post is also available in: English, Russian

Սկսենք նրանից, որ անծանոթ մարդու հետ խոսելն առաջացնում է որոշակի լարվածություն: Սակայն հեռախոսով անծանոթ մարդու հետ շփվելը առավել լարվածություն է ստեղծում: Արդյոք դուք նկատել եք, որ շատ մարդիկ հեռախոսով զրուցելիս անգիտակցաբար ավելի բարձր են խոսում, քան սովորականում: Սա տեղի է ունենում, քանի որ չտեսնելով զրուցակցին, մենք կարծում ենք, որ նա շատ հեռու է գտնվում և փորձում ենք անել այնպես, որպեսզի մեզ ավելի լավ լսի: Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում չես կարող տեսնել զրուցակցի արձագանքը, արժևորել խոսքերեը, տրամադրությունը, տեղեկատվության ընկալումը տեղի է ունենում միայն դատելով նրա ձայնից: Հեռախոսազանգի ժամանակ ձեր հիմնական նպատակն է ստեղծել դրական տպավորություն և անել այնպես, որպեսզի ձեզ հրավիրեն հարցազրույցի: Ահա այս մի քանի պարզ կանոնները, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում`

1. Պատրաստեք ձեր ապագա ելույթը: Անհրաժեշտության դեպքում գրի առեք այն թղթի վրա: Սակայն չարժե այն կարդալ թղթից, քանի որ դա ձեր ձայնը կդարձնի միապաղաղ և զուրկ հուզականությունից: Ավելի լավ է նշել այն հիմնական կետերը, որոնք պետք է ասել:”

2. Անհանգստանում եք: Բնական է: Սակայն դժվար է միայն առաջին երկու խոսակցության ժամանակ: Փորձեք հաղթահարել վախը. զանգահարեք ձեզ հետաքրքրող այլ հայտարարություններով և խոսակցության ընթացքում կարող եք քայլել սենյակում, այն մեղմում է անհանգստությունը:

3. Մի զանգահարեք վատ տրամադրության կամ վատ ինքնազգացողության ժամանակ: Դուք չեք կարող կենտրոնանալ և հավանաբար կփոխանցեք այն ձեր զրուցակցին, որը ոչ մի կերպ չի նպաստի, որպեսզի ձեզ հրավիրեն հարցազրույցի:

4. Ճիշտ ընտրեք հեռախոսազանգի ժամը: Անհրաժեշտ է զանհահարել աշխատանքային ժամի ընթացքում: Ընկերությունների մեծամասնությունը ընդմիջում է ունենում 13:00-14:00 ընկած ժամանակահատվածում, ոմանք էլ`12:00-13:00: Եթե դուք հստակ գիտեք, թե երբ է ընդմիջումը, ապա չարժե զանգահարել 12:00-14:00 ընկախ ժամանակահատվածում: Նաև խորհուրդ չի տրվում զանգահարել աշխատանքային օրվա սկզբում կամ վերջում: Առաջին դեպքում կառավարիչը կարող է քնկոտ թվալ, իսկ երկրորդ դեպքում նա արդեն տրամադրված է հանգստանալու: Խոսքը նաև վերաբերում է ընդմիջումից առաջ կատարվող զանգերին: Ստացվում է, որ հեռախոսազանգի համար լավագույն ժամանակահատվածը 10:00-11:00 և 15:00-16:00 է:

5. Անհրաժեշտ է հեռախոսոով խոսել դանդաղ, ցածր ձայնով, բառերը հստակ արտաբերելով: Ինչքան դանդաղ: Գոյություն ունի փոքրիկ խորամանկություն. Խոսեք զրուցակցից ավելի դանդաղ: Այն բարելավում է ձեր խոսքի ընկալումը: Ինչու ցածր ձայնով: Սա ևս հեշտացնում է խոսքի ընկալումը: ՀԻշեք սովետակամ միության ժամանակ երգչուհիների բարձր ձայնը, հաճախ երբեմն բառերն անհասկանալի էին, լսվում թին միայն ձայնավոր հնչյուններ: