Ինչպես ստեղծել հաջող կարիերա

This post is also available in: English, Russian

Այսօր, ինչպես բոլորին հայտնի է, ժամանակակից կյանքի էական բաղադրիչներից մեկը հաջող կարիերան է: Բոլորն են ձգտում դրան, նույնիսկ նրանք, ովքեր եկել են աշխատելու Ռուսաստանի հեռավոր մասերից, ինչպեն նաև ԱՊՀ երկրներից:

Ժամանակակից կյանքում կարիերայի ստեղծումը առաջնային նախապայման է հանդիսանում մասնագիտական գործունեության ինքնահաստատման մեջ: Դժվար է պատկերացնել հաջող և կայուն ընկերություն, որը չկարևորի կարիերայի աճի հնարավորությունները: Եթե դիտարկենք ընկերությունների թափուր տեղերը, ապա հեշտությամբ կարելի է դրանում համոզվել: Ավելի դժվար է պատկերացնել մասնագետի, որը չի երազել ղեկավարի պաշտոնի մասին, կամ չի ցանկացել զբաղեցնլ բաժանմունքի, ընկերության, հոլդինգի փոխտնօրենի պաշտոն:

Նման ձգտումների խորքերից էլ առաջ է եկել կարիերիստ տերմինը: Շատերի համար այն բացասական երանգավորում ունի, որը ենթադրում է առանց սկզբունքների անձ, անտարբեր գործընկերների հետաքրքրությունների կամ ընկերության հանդեպ:Սակայն շուակայական մասնագետների համար այն դրական հատկանիշ է համարվում: Հետևաբար, կարիերիստի համար ամենակարևոր ինչպես և ինչ մակարդակի է նա ցանկանում հասնել:

Կարիերայի սանդուղքով վեր սլանալը հեշտ գործ չէ, պոտք է անընդհատ ջանքեր գործադրել:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Ինչպես խուսափել մոբբինգից

This post is also available in: English, Russian

Հուսահատված չկարողանալով արթնացնել աշխատակիցների մեջ ներքին շարժառիթներ, ընկերության ղեկավարը կարող է համարձակ որոշումներ կայացնել: Օրինակ, վարձել նոր աշխատակից, ով լրացուցիչ ազդակ կհանդիսանա գրասենյակային անդորրի ներքո:

Նորեկներին գավելու ձևը որպես «կատալիզատոր» ընկերության ներքին գործընթացներում հաճախ ապարդյուն է հանդիսանում. Փոքր և մեծ ընկերությունների ղեկավարները պատրաստ են բացառել իրենց զինանոցից: Թերևս սա տեղի է ունենում, քանզի որոշ դեպքերում նման մոտեցումը կարող է արդյունավետ լինել: Սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար , ղեկավարը չպետք է թույլ տա մոբբինգ յուրաքանչյուր նորեկի նկատմամբ:

Նման երևույթն ունի տարբեր դրսևորումներ: Շվեդ հեգեբան Հանց Լայմանի կարծիքով, ով երկար տարիներ ուսումնասիրել է այս երույթը, գոյություն ունի մոբբինգի մոտ քառանուն հինգ մարտավարություններ , որոնք կիրառվում են որպեսզի «հունից հանեն» ոչ պիտանի գործընկերոջը: Այս տարբերակներից ամենատարածվածը աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկատվության թաքցնելն է, արհամարհելը.առաջադրանք կամ խնդրանք,նույնիսկ աշխատակցի անձը, զրպարտություն, ծաղրանք, հեռացում ամենատաղտակալի և մռայլ աշխատանքից, հոգեբանական մեկուսացումից: Ընդհանուր առմամբ այն ամենը ինչից ցանկացած նորմալ մարդ կպայքարի այսպիսի անհյուրընկալ միջավայրում: Իսկ բոլոր նրանք, ովքեր կցանկանան “պայքարել” վեցից տասներկու ամիս հետո կունենա աջողջական խնդիրներ`կարթնանան «քնած» խրոնիկականհիվանդւոթյունները, կամ ի հայտ կգան նորերը:

Այսպիսով առաջին հիմնական կանոնը , որի վրա պետք է կենտրոնանալ նման իրավիճակում, այն է որ չպետք է սպասել, որ ամեն ինչ ինք իրեն հանդարտվի: Անիմաստ է հուսալ, որ անհրաժեշտ է ժամանակ մարդուն ընդունելեու համար,որ պրոտեժեն ինքն իրեն կկարգավորի ամեն ինչ: ժամանակ չկա: Քանզի նման իրավիճակներում վտանգվում է ղեկավարի հեղինակությունը և աշխատակցի առողջությունը, թե’ ֆիզիկական, թե’ հոգեբանական: Քանզի յուրաքանչյուր նման դեպքում ամրապնդվում է ղեկավարի թուլության և աշխատակցի կարևորության մասին կարծիքը: Անպատժելիության զգացումը և պատրանքի ճշմարտությունը կարող է հանգեցնել նրան, որ ի վերջո ժամանակի ընթացքում յուրաքանչյուր նորեկ, ով գալիս է ընկերություն, կարող է կանգնել սադրիչ գործողությունների և տարբեր բացասական հայացքների առջև: Իսկ ով գործատուներից, որ գումար և ժամանակ է հատկացրել կադրերի որոնման և ընտրության վրա, նորից պատրաստ կլինի փոխհատուցեկ վնասը:

Անօգուտ է փորձել ուշադրություն դարձնել մոբբինգի օբյեկտի արժանապատվութայն վրա, փորձել բարձրացնեկ նրա վարկանիշը անձնական հրահանգներով: Ընդհակառակը, ցանկացած նման փորձ կդիտարվի որպես ղեկավարության ստորացում անողորմ արդարագործների դիմաց: Ինչպես նաև խղճին և կարեկցանքին դիմելը, որոնք միայն ամրացնում են նախաձեռնողներին որպես «ուժեղ»:

ինչպես գտնել ճիշտ մասնագետի (2)

This post is also available in: English, Russian

3.Ինչպիսի հմտություններ պետք է ունենա դիմող թեկնածուն
Ուսումնասիրեք ապագա աշխատակցի պարտականությունները և սահմանեք, թե ինչպիսի գիտելիքների նա պետք է տիրապետի աշխատանքի հաջող իրականացման համար:Սպասարկման բաժնի աշխատողը, հեռախոսազանգեր կատարելիս,պետք է կարողանակ բարեհամբույր խոսել հեռախոսով, ինչպես նաև ի վիճակի լինի լսել դիմացինին:Հաճախորդների հետ շփվելիս ղեկավարը պետք է հանդես գա որպես լավ կատարող և միշտ հետևի առաջադրանքների կատարման ժամկետներին,իսկ թիմի ղեկավարը պետք է ունենա վառ արտահայտված առաջնորդի հատկություններ: Ցանկը պետք է բաղկացած լինի այսպես կոչված “շոշափելի հմտություններից” այն, թե, ինչ գիտը մարդը, և “ոչ շոշափելիհմտություններից”, այն, թե ինչպես է մարդն օգտագործում այդ գիտելիքները:

4.Աշխատելաոճ: Ինչպես է աշխատողն իրականացնում իր պարտականությունները:
Ոչ մեծ ընկերություններում աշխատելաոճը ևս այքնան կարևոր, որքան հենց ինքը աշխատանքը: Նոր աշխատաակիցները պետք է ընտելանան նոր աշխատելաոճին և թիմի անդամներին: Օրինակ, մարդը, ով աշխատել է թիմում, դժվար կլինի համակերպվել անհատականների կոլեկտիվում: Քանզի որոշ դեպքերում այն ոչ պակաս կարևորություն ունի իրականցվող աշխատանքի որակի տեսանկյունից:

5. Բնավորություն: ինչպիսի աշխատակից կարող է հաջող կերպող աշխատել ձեր կոլեկտիվում:
Ապագա աշխատակցի բնավորությունը ևս այնքան կարևոր է, որքան նրա աշխատելաոճը: Ձեր նպատակը պետք է լինի գտնել այնպիսի մեկին, ով հարմար կզգա իրեն ձեր կոլեկտիվում` զուգահեռ հարմարվելով աշխատակիցների հետ: Կազմեք բնավորության գծերը նկարագրող ցանկ,որոնք առավել կարևոր են ձեզ համար. դա կարող է լինի հումորի զգացում, ազնվություն, կարեկցանք և այլն: Պարտադիր չէ ներառել այդ ցանկը աշխատանքային նկարագրության մեջ-օգտագործեք դա թեկնածուների ընտրության համար հարցազրույցից հետո: