Հաճախ Տրվող Հարցեր. Մաս 11

This post is also available in: English, Russian

Ինչպես է ավելի հարմար ուղարկել ռեզյումեն փոտով, թե ֆաքսով:
Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել ինտերնետ: Եթե դուք չունեք ինտերնետ տանը կամ աշխատանքային վայրում, օգտվեք ինտերնետ սրճարանների ծառայությունից, որոնք գտնվում են ամենուր, և ոչ միայն մայրաքաղաքում: Եթե դուք չունեք մուտք դեպի ցանց, կարող եք ուղարկել ֆաքս. Ի դեպ ֆաքս կարելի է ուղարկել ցանկացած փոստային գրասենյակից: Ծարյահեղ դեպքում կարելի է դիմել փոստարկղի օգնությանը և ուղարկել ռեզյումե` օգտվելով հին մեթոդներից և ուղարկել այն գրանցված նամակի տեսքով: Այն ավելի շատ ժամանակ կպահանջի, սակայն, այս ձևով ստացված ինքնակենսագրականին մեծ ուշադրություն կդարձնեն:

Որտեղից կարելի ձեռք բերել փորձ, եթե ոչ ոք չի ընդունում աշխատանքի:
Այս հարցը հուզում է երիտասարդներին դեռևս շատ վաղ ժամանակներից: Այնուամենայնիվ, որոշ համալսարանների շրջանավարտներ նկատում են այդ խոչընդոտը բավականին ուշ,և ուսումն ավարտելուց հետո նրանք ոչ միայն չեն ձեռք բերում մասնագիտական փորձ, այլև ժամանակվոր աշխատանքի փորձ: Եթե բացի կրթությունից դուք չունեք որևէ աշխատանքային փորձ, ապա ‘փայլուն’ ինքնակենսագրական գրելը բավականին բարդ կլինի, սակայն , ամեն դեպքում հնարավոր: Հանարավոր է, որ դուք որևէ բան հաշվի չեք առել-նույնիս երեխաներին խնամելը ևս փորձ է համարվում և ապացույց է այն բանի, որ դուք ունակ եք վերցնել ձեր վրա պարտականություններ և որ ձեզ կարելի է վստահել: Ցույց տվեք ինքնակենսագրականում ձեր հարուստ ներուժը:

Ինձ միշտ շփոթեցնում է ռեզյումեում անձնական որակները նշելու հարցը, քանզի ինձ համար բավականին դժվար է ինքս ինձ գնահատել: Բացի այդ, ես կարող եմ չափազանցնել իմ արժանիքներ, և հարցազրույցի ժամանակ ընկնել անհարմար իրավիճակում, եթե դիմացինի վրա թողնեմ հակառակ տպավորություն: Կարող եմ ես բաց թողնել այս հատկանիշների նկարագրությունը:
Գույություն ունի ելք նման իրավիճակից: Դուք կարող եք խնդրել այն մարդկանց, ում կարծիքը ձեզ համար վստահելի է, և նրանք կարող են տալ ձեր օբյեկտիվ նկարագիրը:Ցանկալի է, որ այս մարդիկ որևէ առնչություն ունենան բիզնեսի հետ, քանզի ինքնակաենսագրականում կարևոր են այն հատկանիշները,որանք դրսևորվում են բիզնեսային իրավիճակներում: Եթե դուք կարծում եք, որ ունեք այնպիսի արտահայտիչ որակներ, որոնք ձեզ կօգնեն գտնել աշխատանք, ապա անպայման նշեք դրանք: եթե դուք չնշեք ոչ մի անձնական հատկանիշներ, դա ամենևին չի ազդի ձեր ինքնակենսագրականի վրա:

Կարիք կա արդյոք ինքնակենսագրականում նշել աշխատավարձի չափը, թե նմանատիպ հարցերը ավելի լավ է պարզել գործատուի կամ ռեկրութերի հետ անձնական շփման ժամանակ:
Աշխատավարձի չափը չափազանց կարևոր է նշել ռեզյումեում: Եթե դուք չնշեք աշխատավարձի մասին, ապա հնարավոր առաջարկների թիվը ձեզ համար կմեծանա: Հատկապես, դա կարոր է, երբ տեղադրում եք ձեր ռեզյումեն այնպիսի կայքերում, ինչպիսին է www.headhunter.ru,, որտեղ աշխատավարձի չափը համարվում է որոնման չափանիշ: Այնուամենայնիվ,կա հավանականություն, որ ձեզ կշեղեն այնպիսի թափուր տեղեր, որոնցով դուք հետաքրքրված չեք: Ամեն դեպում լավ ներկայացնել աշխատավարձի մակարդակը, որը համապատասխանում է ձեր նախատեսված պաշտոնի, և այն ոլորտի համար, որում դուք ցանկանում եք աշխատել: Նման տեղեկատվություն կարելի ստանալ աշխատավարձի շուկայում հարցումներ կատարելուց:

FacebookTwitterGoogle+LinkedInShare