This post is also available in: English, Russian
Ընտրելով որևէ մասնագիտություն` մենք ցանկանում ենք, որ այն համապատասխանի մեր բնավորությանը, օգնի բացահայտել կարողությունները, սակայն միևնույն դեպքում չլինի ձանձրալի, և չհակասի կյանքի սկզբունքներին և այլն: Կան մի շարք թեսթեր, որոնք նախատեսված են կողմնորոշելու, թե որ մասնագիտությունն է առավել հարմար այս կամ այն անձի համար: Կարող է արդյոք մասնագիտությունը հետք թողնել բնավորության վրա:
Բնավորության գրեթե բոլոր գծերը պայմանավորվում են գենետիկորեն, նրանց մեծ մասն անհնար է փոփոխության ենթարկել, նույնիսկ եթե շատ ցանկանանք: Սակայն, մտածելակերպի առանձնահատկությունների որոշակի տոկոս ձևափոխվում է ողջ կյանիք ընթացքում: Դրան են նպաստում արտաքին հանգամանքները, դաստիարակությունը, կրթությունը, միջավայրը, գտնվելու վայրը և այլն:
Դպրոցն ավարտելուց հետո, երեխաներն այնպես անճանաչելի են փոխվում և ուսուցիչները զարմանքով են իմանում, որ ոչ բարոյական վարքագիծ ունեցողները դառնում են խոշոր ընկերության ղեկավար, իսկ միջակ ուսանողը հաջող կարիերա է ձևավորել: Սակայն, եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ եղել են որոշ հանգամանքներ, որոնք ոչ բոլորն են նկատել, քանզի հաճախ են երախային պիտակավորում և միայն դրանցից ազատվելուց հետո, նա գտնում է իր <<ես>>-ը: Լավ ուսուցին միշտ էլ հաջողվում է էապես նպաստել նրանց հասունացմանը: Նա կարողանում է ներշնչել դրական, կյանքի համար կարևոր գծեր` հետաքրքրասիրություն, ջանասիրություն, հաստատակամություն և նպատակասլացություն: Լավ ուսուցիչը գիտակցում է, որ մեծահասկաներն ավելի հազվադեպ են փոխվում, և միայն շատ լուրջ պատճառների հետևանքով,անսովոր, նույնիսկ արտակարգ իրավիճակներում, ուստի շատ կարևոր է դպրոցում դրական որակների ստեղծման համար անել ամեն հնարավոր բան:
Հիմնականում մեր կյանքին վերաբերող առաջնահերթությունները կայուն են, սակայն որոշ հանգամանքների ազդեցության ներքո մեզ մոտ ձևավոևվում են նոր որակներ: Օր.`մարդիկ, ովքեր փոխել են իրենց աշխատանքը, նկատում են, որ իրենք ևս որոշ չափով փոփոխվում են: Մենք անցկացնում ենք մեր կյանքի կեսը աշխատավայրում, և հենց աշխատանքի շնորհիվ է, որ շատ բաներ մեզ մոտ դառնում են սովորույթ: Ինչպես ասում է լատինական ասացվածքը <<Սովորույթը համարվում է մարդու երկրորդ էությունը>>: Այսպիսով, գործի համար անհրաժեշտ հատկանիշները, աստիճանաբար դրսևորվում են առօրյա կյանքում:
Ինչպես ենք մենք ընտրում մասնագիտություն: Մանկության տարիներին առավել գրավիչ են համարվում ստեղծագործական և հասարակության հետ առնչություն ունեցող մասնագիտությունները: Ժամանակի ընթացքում դպրոցում դասավանդվող անհատական առարկաները թույլ են տալիս մարդուն կողմնորոշվել, թե որ ուղղությունն նրան ավելի հոգեհարազատ և հետաքրքիր: Բավականին շատ մարդիկ եք հաստատում, որ ընտրել են իրենց գործունեության ոլորտը ուսուցչի շնորհիվ, որն իր առարկայի շրջանակներում կարողացել է հետաքրքրություն առաջացնել ուսանողների մոտ: Ընտրության վրա ազդում է նաև շրջակա միջավայրը,և առաջին հերթին ծնողները: Իզուր չէ, որ գոյություն ունեն դինաստիաներ, որտեղ մասնագիտական հմտության գաղտնիքները փոխացվում են սերնդե սերունդ: Պատահում է, որ կյանքի որոշ հանգամանքներ որոշիչ դեր են ունենում, օր.`հարազատ մարդու մահը ստիպում է երեխայեն ընտրել բժշկության ճյուղը: Սակայն, ինչն էլ որ ազդի ընտրության վրա մեկ բան ակնհայտ է, եթե մարդը հոգով նվիրվում է գործին, աստիճանաբար նա այս կամ այն չափով համարել իրեն իր մասնագիտության <<տիպիկ ներկայացուցիչ>>: Բաժանելով բոլոր մասնագիտությունները մի քանի խոշոր խմբերի`կարելի է տարբերակել նրանց հիմնական հատկանիշները և պարզել, թե այդ հատկանիշներից որոնք են նրանց օգնում կյանքում, և , որոնք, հակառակը, ստեղծում խնդիրներ: