This post is also available in: English, Russian
Արդյո՞ք ռեկրութերի հետ իմ հարցազրույցը գաղտնի բնույթ է կրում:
Իսկապես, ռեկրութերի հետ շփվելիս շատ թեկնածուների համար կարեվոր գործոն է հանդիսանում գաղտնիությունը: Առաջին հերթին, ձեր հանդիպումը և այն տեղեկատվությունը, որ Դուք տրամադրում եք` գաղտնի է: Ռեկրութերի աշխատանքի էթիկան ներառում է տեղեկատվության բացահայտման խիստ արգելք, նույնիսկ իրենց ընկերության շրջանակներում: Առանց ձեր նախնական իրազեկման, խորհրդատուն չի օգտագործի Ձեզանից ստացված տեղեկատվությունը: Թեկնածուի երաշխավորագրերը նույնպես հավաքվում են թեկնածուի համաձայնությամբ: Ռեկրութերների ամար գաղտնիությունը կանոն է:
Որքա՞ն արդյունավետ է էլեկտրոնային նամակագրությունը: Ինչպիսի տեսք պիտի ունենա նամակագրությունը:
Էլեկտրոնային նամակագրությունը` հաղորդակցման արդյունավետ գործիք է, որ Ձեզ թույլ է տալիս խնայել ժամանակ և գումար: Առաջին հերթին, շատ կարևոր է բովանդակությունը:. Էլեկտրոնային հաղորդագրությունը պետք է լինի հստակ ու հասկանալի: Ստույգ եղեք: Եթե դուք էլեկտրոնային փոստով փաստաթուղթ եք ուղարկում, պետք է անպայման այս մասին հստակ տեղեկացնեք հասցեատիրոջը: Պետք չէ ուղարկել ֆայլեր առանց որևէ ամփոփ տեղեկատվության, քանի որ այդպիսի նամակը կարող է ընկալվել որպես սպամ, կամ վիրուսով հավելված: Միշտ նշեք հաղորդագրության թեման: Մի ուղարկեք էլեկտրոնային հաղորդագրություններ առանց վերնագրի: Պետք չէ էլեկտրոնային նամակ ամբողջովին գրել տպագիր մեծատառերով: Այս դեպքում Դուք ռիսկի եք դիմում, որ չեն հասկանա ամենակարևորը: Անպայման ստուգեք Ձեր հաղորդագրությունները` համոզվելու համար, որ սխալներ չկան: Հիշեք, որ անգրագիտությունը նաև օգնում է ստեղծել Ձեր պատկերը: