This post is also available in: English, Russian
Հեռախոսազրույցը Ձեր առաջին անհատական շփումն է ապագա գործատուի հետ, և կարևոր է արդեն այս փուլում լավ տպավորություն թողնել: Նույնիսկ եթե հանդիպումը նշանակում է քարտուղարը, նա անպայման կհայտնի իր անմիջական ղեկավարին կամ այն անձին, ով իրականացնելու է հարցազրույցը, թե ինչպես անցավ ձեր զրույցը:
Ի՞նչ պետք է անել հեռախոսային զրույցի ընթացքում:
Ճշտեք, թե ինչ հաստիքի համար են Ձեզ հրավիրում, տվեք թափուր աշխատատեղի մասին անհրաժեշտ հարցերը: Եթե տվյալ պաշտոնը Ձեզ ի սկզբանե հարմար չէ, ապա նրբանկատորեն տեղեկացրեք այդ մաիսն և հրաժարվեք հարցազրույցից` բերելով հիմնավորված փաստեր: Կարիք չկա անհեռանկարային հանդիպումների վրա վատնել Ձեր և գործատուի թանկարժեք ժամանակը:
Գրի առեք ընկերության անունը, այն մարդու անունը և ազգանունը, ում հետ դուք խոսել եք, հետադարձ կապի հեռախոսահամարը, որով Դուք կարող եք կապվել ընկերության հետ չնախատեսված հանգամանքների դեպքում:
Պարզեք, թե կոնկրետ ով է անցկացնելու Ձեր հարցազրույցը, ինչպես է նրա անունը: Դուք լավ տպավորություն կթողնեք, եթե հանդիպման ժամանակ դուք նրան դիմեք անունով և հայրանունով:
Պարզեք հարցազրույցի ճշգրիտ հասցեն: Հանդիպման ժամանակը նշանակելիս այնպես ծրագրեք, որ ոչ մի այլ գործ Ձեզ չխանգարի:
Ճշտեք որքան է տևելու հարցազրույցը, թե արդյոք Դուք պետք է հարցաթերթիկ լրացնեք, գրավոր թեստ հանձնեք կամ գործնական առաջադրանք կատարեք: