Ժամանակի կառավարում. կախարդանք, թե գործող մեխանիզմ

This post is also available in: English, Russian

Ինչ է ժամանակի կառավարումը և ինչպես այն կարող է բարելավել աշխանտանքային գործընթացը:

Առաջին լուրջ աշխատանքը համարվում է նոր կյանքի սկիզբ, որն արագ կերպով ներխուժում է աշխատանքային առօրյա գործընթացի մեջ: Ժամանակի ընթացքում դուք սկսում եք նկատել , որ աշխատանքը խլում է ձեր ողջ ազատ ժամանակը և գրեթե դառնում է ամեն նոր օրվա գլխավոր իրադարձությունը: Սկզբնական շրջանում հաճելի է գիտակցել, որ կա աշխատանք որ հետաքրրում է, մտածելու տեղիք է տալիս, հատկապես երբ գործը, որով դուք զբաղվում եք, ոչ միայն ներքին բավարարվածություն է բերում, այլև նյութական պարգևատրություն կատարած աշխատանքի դիմաց:

Աշխատանքի անցնելով`բազմաթիվ երիտասարդ մասնագետներ բառացիորեն խորասուզվում են նրանում, սակայն պատճառը ոչ միայն հետաքրքրվածությունն է աշխատանքով, այլ նորեկները դեռ չգիտեն, թե ինչպես բոլոր գործերը միաժամանակ կարգավորեն: Անխոս, փորձ ձեռք բերելով յուրաքանչյուր ոք կսովորի կառավարել իր ժամանակն այնպես, որ նույնիսկ ֆորս մաժորային բնույթի գործերը կկատարվեն ճիշտ ժամկետին: Սակայն ինչպես կատարել բոլոր առաջադրանքները աշխատանքային շրջանի սկզբնական շրջանում, երբ դժվարանում ես տարբերակել ամենակարևոր և պակաս կարևոր հարցերի միջև, պլանավորել օրդ այնպես, որպեսզի շարժվես ընդհանուր աշխատանքային ռիթմով:

Սովորենք միշտ և ամեն ինչ հասցնել

Վերջին ժամանակաշրջանում միտում է առաջ եկել կիրառել տարբեր մեթոդիկաներ, որոնք կօգնեն կազմակերպել մեր կյանքը շատ ավելի լավ, քան մենք ինքներս: Դրանք բոլորն ուղղված են դժվարությունների վերհանմանը, որոնք կարող են ի հայտ գալ աշխատանքային գործընթացի ընթացքում, շեղել աշխատանքից և ընդհանրապես խողընդոտ հանդիսանալ արդյունքների ձեռքբերման գործընթացում: Վերջերս բոլորը սկսել են խոսել ժամանակի կառավարման նոր մեթոդիկայի մասին,այն մասին թե որքան արդյունավետ է այն, բարձրացնում է աշխատանքային կատարողականությունը և յուրաքանչյուրի աշխատանքը դարձնում է շատ ավելի պրոդուկտիվ:

Ինչ է ժամանակի կառավարումը և ինչպես այն կարող է բարելավել աշխանտանքային գործընթացը: Եթե բառացիորեն թարգմանենք ժամանակի կառավարում տերմինն անգլերենից, ապա առաջին հայացքից տարօրնակ կթվա ժամանակի կառավարում բառակապակցությունը: Ինչ է սա նշանակում. Դեվիդ Կոպերֆիլդի հերթական հնարքները, թե աշխատանքային ժամանակի կառավարման հնարավորությունն այնպես, որպեսզի միշտ ամեն ինչ հասցնել:

Յուրաքանչյուր մարդ երկրագնդի վրա տնօրինում է ամենաթանկ բանը, որ նա ունի`ժամանակի կառավարումը : Այս մասին է փաստում հայտնի արքայազն Պերետոն: Նրա հետազոտությունների համաձայն ժամանակի 20% -ը մենք ծախսում ենք 80% աշխատանքի կատարման վրա, իսկ մնացած 80% ով մենք լուծում են հարցերի 20 % -ը:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Լրացուցիչ կրթություն` նորաձևության միտում թե անհրաժեշտություն

This post is also available in: English, Russian

Հավակնոտ աշխատակիցները որոշում են բարելավել իրենց մասնագիտական որակավորումները հետագա առաջընթաց ձեռքբերելու համար: Նրանք կարող են ստանալ նեղ մասնագիտական գիտելիքներ մասնագիտական ոլորտում կամ վերապատրաստվեն ընդհանուր կառավարման հմտությունների ոլորտում, օրինակ ձեռք բերել բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում: Ֆինանսիստներն ու հաշվապահները, ովքեր ունեն АССА կամ այլ վկայագրեր, կարող են մուտք գործել դեպի կառավարական պաշտոններ , ինչպես նաև մեծանում է աշխատավարձի չափը առաջատար արևմտյան երկրներում:

  • Կա տվյալ հարցի մեկ այլ մոտիվացիա: Շատ մասնագետներ այս կամ այն պատճառով որոշում են արմատապես փոխել գործունեության շրջանակը: Նոր մասնագիտության ընտելանալու համար նրանց անհրաժեշտ է ձեռք բերել տեսական գիտելիքներ և կիրառել դրանք գործնականում: Դրան կարելի է հասնել բազմաթիվ դասընթացների և սեմիանարների միջոցով: Ենթադրվում է, որ կարճաժամկետ կրթությունը ավելի արագ է տալիս շոշափելի արդյունքներ: Գործատուից դրական պատասխան ակնկալելու համար, հացազրույցի ժամանակ թեկնածուն պետք է փորձի հստակ բացատրել ստացած գիտելիքների օգտագործման հեռանկարները նոր պաշտոնի շրջանակներում: Շատերը ցանկանում են փաստաթղթավորել իրենց փորձն ու ձեռք բերված գիտելիքները, որի համար հանձնում են քննություններ և ստանում վկայագրեր:

Որոշ մասնագիտություններ մասնագետից պահանջում են շարունակական որակավորումներ բարձրացում , նրանք պետք է տեղյակ լինեն բոլոր փոփոխություններց, ընթացիկ միտումներից և նորարաություններից, օրինակ ՏՏ ընկերություններում տեխնիկական մասնագետների համար պարտադիր պահանջ է համարվում մասնագիտական դասընթացների, վերապատրաստումների և սեմիանարների հաճախումը , որոշակի վկայակնների առկայությունը:

Ինքնակենսագրականում դասընթացների և սեմիանարների առկայությունը, անխոս, լրացուցիչ միավորներ է շնորհում թեկնածուին: Սակայն հարցազրույցի ժամանակ թեկնածուն պետք է կարողանա ապացուցել դիպլոմում նշված գիտելիքների առկայությունը: Ինչպես ցույց է տալիս փորձը, մարդը խորասուզվում է աշխատանքի առանձնահատկությունների մեջ նվազագույնը երեք ամսվա ընթացքում : Իհարկե լրացուցիչ սեմիանարների, վերապատրաստումների դասընթացների հաճախումը առավելություն թ հանդիսանում թեկնածուների համար, սակայն առաջին հերթին գործի անցնելիս, գործատուն կարևորում է նրա գիտելիքները, որոնք բացահայտվում են հարցազրույցի ժամանակ:

Գործատուի համար կարևոր է ոչ թե դիպլոմների քանակը, այլ այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրինակ, ընդհանուր կրթության մակարդակը, աշխատանքային փորձը, մի շարք անձնական և գործնական որակների համադրելիությունը, մասնագիտական ձեռքբերումները:

Լրացուցիչ կրթություն` նորաձևության միտում թե անհրաժեշտություն

This post is also available in: English, Russian

Այսօր մեծ տարածում է գտել <<բիզնես կրթություն>> գաղափարը: Նրանք, ովքեր ցանկանում են բարելավել իրենց մասնագիտական և կրթական մակարդակը, գոյություն ունեն բազմաթիվ դասընթացներ, վերապատրաստումներ և սեմինարներ, որոնք ընդգրկում են մի շարք մասնագիտացումներ տարբեր ոլորտներից: Ընտրելով վերապատրասման այս կամ այն ծրագիրը` ոմանք ցանկանում են լրացնել ուսանողական տարիների ընթացքում բացը, ոմանք փորձում են ամրապնդել վերապատրաստումների միջոցով ձեռք բերված հմտություններն ու կարողությունները, մյուսները փորձում են այս կերպով նայել ձեռք բերված ակադեմիական հմտություններին ու կարողություններին մի փոքր այլ տեսանկյունից: Մարդկանց, ովքեր պատրաստ են ներդնել սեփական գումարը հետագա կրթության համար, միավորում է մասնագիտական որակավորման ձգտումը, և հետևաբար, թեկնածության արժեքի կարևորությունը: Գոյություն ունեն տարբեր դասընթացներ, վերապատրաստումներ և սեմինարներ: Նրանց ընտրության հարցում առաջին հերթին պետք է վերլուծել այն ցանկալի գիտելիքներն ու հմտությունները , որոնք անհրաժեշտ է ձեռք բերել, համադրել դրանք դասընթացների ծրագրերի հետ, խորհրդակցել գործընկերների, ղեկավարության հետ, դիտարկել ուսումնական հաստատությունների ռեյտինգը, և ցանկացած այլ հասանելի տեղեկտվություն շուկայում: Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր պատվոգրերն եւ ատեստատները, որոնց առկայությունը մասնագետներին դարձնում է ոչ միայն ավելի որակավորված, այլ ավելի <<պահանջարկային>>: Բացի այդ, տարբեր, սակայն միմյանց լրացնող դասընթացների դիպլոմները (փոխկապակցված հիմնական մասնագիտության հետ) բնութագրում են թեկնածուներին որպես բազմակողմանի զարգացած անհատներ, որոնք ձգտում են մասնագիտական և անահտական զարգացման:

Չարժե տարվել և դարձնել լրացուցիչ կրթությունը քաոսային` այցելելով տարբեր միմյանց հետ կապ չունեցող դասընթացների: Ծրագրերը, որոնք դարձել են hands-on հմտություններ, նշանակություն կունենան ռեզյումեում , քանզի գնահատվում է աշխատանքը, այլ ոչ տեսական գիտելիքները: Հրացազրույցի ընթացքում թեկնածուն պետք է ի վիճակի լինի հստակ բացատրել թե ինչ պատճառով է նա այցելել հենց այդ դասընթացներին, թե որքանով են դրանք արդյունավետ եղել և թե ինչ օգուտ են տվել հետագա կյանքի և աշխատանքի համար, այսինք միանգամից ակնհայտ է դառնում, թե արդյոք դրանց հաճախել հենց այնպես, թե գիտակցաբար: Որպեսզի չծանրաբեռնեք ինքնակենսագրականը, անհրաժեշտ է նշել տվյալ պաշտոնի համար միայն ամենանշակալի դասընթացներն եւ վերախատրաստումները:

Որն է այսօր կադրային գործակալության դերը

This post is also available in: English, Russian

Գործատուից թափուր տեղի պաշտոն ստանալուց հետո երկու կողմերը քննարկում են թեկնածուին ներկայացվող բոլոր պահնաջները (կրթություն, աշխատանքային փորձ և այլն.), մասնագետի աշխատանքային պայմանները (հրամանային համակարգից մինչև աշխատավարձ և սոցիալական փաթեթ): Այսպիսով, սկսելով աշխատել թափուր տեղի վրա, աշխատանքային գործակալության կառավարիչը հստակ պատկերացում ունի , թե ով կարող է հանդիսանալ կատարյալ դիմորդ ընկերության համար: Գաղտնիք չէ, որ կան թափուր տեղերի տարբեր մակարդակներ, հետևաբար գործատուի պահանջները կարող են լինել ինչպես շատ խիստ այնպես էլ շատ ժողովրդավարական: Հաճախ պատահում է այնպես, որ գործատուն թափուր տեղ է ներկայացնում աշխատանքային գործակալությանը`ներկայացնելով բավականին բարձր պահանջներ թեկնածուի նկատմամբ ցածր վարձատրության դիմաց: Կան բազմաթիվ նյուանսներ, և կախված այս ամենից թեկնածուների շուկան ածխատանքային գործակալության համար կամ լայն է (կա ընտրություն և առաջին հերթին կդիտարկվեն այն թեկնածուները, որոնք լիովին համապատասխանում են բոլոր պահանջներին), կամ նեղ (թեկնախուները քիչ են և ածխատանքային գործակալությունը համակ ուշադրություն կդարձնի յուրաքանչյուր մասնագետի, ով կհամատասխանի ներկայացվող պահանջներին):

Աշխատանքային գործաակալությունում դիմողի հետ հարցազրույց անցկացնելիս կառավարիչը որոշում է, թե արդյոք համապատասխան է տվյալ թեկնածուն թե ոչ: եթե հարցազրույցը հաջող է անցնում ,և թեկնածուն համապատասխանում է գործատուի պահանջներին (նշենք, որ սա կարող է վերաբերել ոչ միայն աշխատանքային փորձին, այլև հաղորդակցման ոճին, արտաքին տեսքին, անձնային որակներին) աշխատանքային գործակալության խորհրդակալը ուղարկում է ինքնակենսագրականը ընկերության մեկնաբանություններով գործատուին: Ավելին, եթե, օրինակ, դիմողի ինքնակենսագրականը ոչ այնքան հաջող է կազմված, իսկ գործակալության խորհրդակալաը հարցազրույցի ժամանակ նկատել է , որ մասնագետի փորձառությունն ավելի հետաքրքիր է, քան ներկայացված է ինքնակենսագրականում, նա կոշարող է լրացնել նրա ինքնակենսագրականը իր դիտարկումներով ստացված հարցազրույցի հեևանքով ` շեշտադրելով այն բոլոր մանրամասները որոնք կարող են նպաստել հաջող որոշում կայացնելուն: Որպես կանոն խորհրդակալը զանգահարում է հաճախորդին որպեսզի մեկնաբանի իր նամակը և ներկայացնի իր տպավարությունները: Այնուհետև գործատուն դիտարկում է տվյալ թեկնածությունը և որոշում , թե արդյոք նա պատրաստ է հանդիպել դիմորդի հետ: եթե այո, ապա նրան հրավիրում են հարցազրույցի:

Շատ հաճախ, պետք է նկատել, մեր խորհրդականները գնում են հարցազրույցի գործատուի մոտ դիմողների հետ: Ինչու: Այսպիսի միասնական մեկնումը , մեր կարծիքով, օգնում է թեկնածուին և գործատուին ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ: Գաղտնիք չէ, որ շատ ընկերություններ պատրաստ չեն հարցազրույց անցկացնել, հետևաբար թեկնածուն կարող է <<չբացահայտվել>>: Տվյալ դեպքում խորհրդականը օգնում է անցկացնել հարցազրույցը` նպաստելով թեկնածուի լավ ներկայանալուն: Այլ դեպքերում աշխատանքային գործակալությունն առաջարկում է իրենց գրասենյակում անցկացնել հարցազրույցը: