This post is also available in: English, Russian
Աշխատանքի նկարագրությունը պետք է լինի պարզ և հստակ: Ներքոհիշյալ հինգ խորհուրդները կօգնեն ձեզ գտնել ամենալավ թեկնածուներին:Եթե դուք ցանկանում եք վարձել համապատասխան մասնագետի, ապա դուք պետք է ունենաք հստակ պատկերացում,թե կոնկրետ ինչպիսի աշխատող է ձեզ անհրաժեշտ: Թեկնածուների նկատմամբ պահանջները չպետք է սահմափակվեն միայն կրթության և աշխատանքային փորձով, դրանցում պետք է նշվեն պոտենցիալ աշխատակիցների անձնային հատկանիշները, որոնք կօգնեն նրան հաջող աշխատել ձեր ընկերությունում:
Աշխատանքային նկարագրությունը ծառայում է մի քանի նպատակների`
- Այն հանդիսանում է ձեր հայտարարության հիմքը և կարող է գրավել համապատասխան թեկնածուների ուշադրությունը
- Հանարավորություն է տալիս լավ տպավորություն թողնել ձեր ընկերության մասին
- Այն օպտիմիզացնում է ինքնակենսագրականների դիտարկման գործընթացը` օգնելով ձեզ ընտրել լավագույն թեկնածուներին
- Այն ձեզ կօգնի նախապատրաստել հատուկ հարցեր նախատեսված հարցազրույցի համար, որոնք ձեզ կօգնեն ընտրել ամենահարմար թեկանծքուներին
Յուրաքանչյուր աշխատակիցներ վարձելու ծրագիր պետք է հիմնավորվի հետևյալ հինգ սկզբունքերով`
1. Աշխատանքայի նկարագրություներ. որոնք են թեկնածուի հիմնական պարտականությունները:
Անպայման մանրամասն նկարագրեք թափուր աշխատանքը: Սկսեք պաշտոնի անվանումից. այն պետք է լինի տեղեկատվական (օրինակ` <<վաճառքի ներկայացուցիչ մայրաքաղաքում –կենցաղային ապրանքներ>>, այլ ոչ միայն <<վաճառքի ներկայացուցիչ>>),անվանումը պետք է համապատասխանի այս կամ այն ոլորտում ընդունված չափորոշիչներին: Նաև նրանում կարող է արտացոլվել ձեր ընկերությանը բնորոշ հիերարխիան (այնպիսի տերմիններ, ինչիք են <<կրտսեր կառավարիչ>>, <<օգնական>> կամ <<ավագ մենեջեր>>, որոնք արտացոլում են տվյալ պաշտոնի պրոֆեսիոնալ մակարդակը): Այնուհետև նկարագրեք տվյալ պաշտոնի համար սահմանված պարտականությունները: Մանրակրկիտ վերանայեք այս կետը- ոչ պարզ կամ սխալ նկարագրերը կարող են բարդություններ աջաջացնել թեկնածուի ընտրության հարցում, քանզի ձեզ համար դժվար կլինի որոշել, թե որոնք են նրա պարտականությունները:
2. Աշխատանքային փորձ. Ինչպիսի գիտելիքներ են անհրաժեշը աշխատանք իրականցնելու համար:
Աշխատանքայի ոլորտի մանրամասնությունների իմացությունը, ինչպես նաև մասնագիտական սերտիֆիկատները կարող են արդյունավետ լինել համապատասխան թեկնածուի ընտրության ժամանակ: Նախօրոք կողմնորոշվեք, թե ինպիսի աշխատանքային փորձ և կրթություն պետք է ունենա թեկնածուն: Օրինակ, արդյոք անհրաժեշտ է արոշակի աշխատանքային փորձ տվյալ բնագավռում, թե այլ ոլորտներում աշխատելու ժամանակ ձեռք բերված կարողությունները կարող են բավարար լինել: Պարզեք, թե ինչ դեր ունի թկնածուի կրթության մակարդակը տարբեր դեպքերում: Հատուկ վկայականների առկայությունը նույնպես կարող է կարևորվել: Ի վերջո, գնահատեք ձեր միջոցներ և ժամանակ ներդնելու հնարավորությունները ապագա աշխատակիցների վերապատրաստման ժամանակ: