Հաճախ Տրվող Հարցեր. Մաս 7

This post is also available in: English, Russian

Ես որոշակի ընդմիջում ունեցա իմ կարիերայում մայրանալու հետևանքով: Միքանի տարի շարունակ ես զբաղվում էի երեխայի խնամքով, այդ իսկ պատճառով այժմ դժվարանում եմ գտնել աշխատանք: Արդյոք կարող եք ինձ օգնել:
Կանաց համար հատկապես դժվար է վերադառնալ աշխատանքի երկարատև դադարից հետո, քանզի նրանք ընդատում են իրենց կարիերան, որպեսզի հոգ տանեն ընտանիքի համար: Ընտանիք խնամելը նույնպես աշխատանք է, որը, սակայն, չի վարձատրվում, որտեղ կինը 24 ժամ շարունակ օգտագործում է գործունեության տարբեր ոլորտների հետ կապված իր գիտելիքները, հմտությունները, կարողությունները`ինչպես օրինակ վարչարարկան (գրաֆիկի կազմում), ֆինանսական (պլանավորում, բյուջետային տեղաբաշխում), ինչպես նաև պատասխանատվության, կառավարման հմտություններով զբաղվելը: Հետևաբար, վստահություն ներշնչեք ինքներդ ձեր մեջ և գործի անցեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Ինչպիսի լրացուցիչ փաստաթղթեր են անհրաժեշտ ինքնակենսագրության հետ միասին, որանք կարող են ավելացնել ձեր հանարավորությունները ընկերության կողմից հարցազրույցի հրավիրվելու համար:
Համընդհանուր առաջարկություններ չկան: Փորձեք գրել հատուկ զեկույց պարզագույն խնդիրների արագ և արդյունավետ լուծման մասին կապված թիրախային/նպատակային թափուր տեղի և պաշտոնի հետ: Եթե Դուք վերջերս եք փոխել ձեր մասնագիտությունը, Դուք դեռ համարվում եք նորեկ, ու լի աջաջարկություններով հատուկ զեկույց գրելը միայն կարող է ուրախացնել Ձեր գործատուին:

Ինչպես չընկնել ծուղակը աշխատանքի մասին բանակցություններ վարելու ժամանակ:
Նախ և առաջ, եթե Դուք համարվում եք պրոֆեսիոնալ ձեր ոլորտում,ապա կունենաք որևէ պատկերացում աշխատավարձների մակարդակի մասին: Բացի այդ, լավ կլինի, եթե հարցազրույցից առաջ անցկացնեք մարկետինգային/շուկայական հետազոտություն, զրուցեք գործընկերների հետ, թերթեք մամուլը, ինչպես նաև չի բացառվում ինտերնետում որոնումներ կատարելը: Անհրաժեշտ նաև հիշել , եթե դուք փորձում եք աշխատանք գտնել հավաքագրման գործակալության միջոցով, ապա հավաքագրող անձը ամեն ջանք կներդնի, որպեսզի առաջարկի ավելի լավ պայմաններ Ձեզ համար, որը դուք կարող եք ընդունել կախված որակավորումից և Ձեր ունեցած փորձից:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Հաճախ Տրվող Հարցեր. Մաս 6

This post is also available in: English, Russian

Որոշ կազմակերպություններում ուղարկված ինքնակեսագրականից և հարցազրույցից բացի ձեզ խնդրում են նաև հարցաթերթիկ լրացնել: Ինչի՞ համար է այն հարկավոր:
Այո՛, իրականում, որոշ կազմակերպություններ կիրառում են նման հարցաթերթիկներ: Դրանք շատ հարմար են մարդկային ռեսուրսների բնագավառի մասնագետների համար: Հարցաթերթիկներում տեղեկությունները դասակարգված են այնպես, որ դրանց հետ աշխատելը բավականին դյուրին է: Աշխատանք փնտրողներից շատերը թերագնահատում են պաշտոնական հարցաթերթիկների լրացնման գործընթացը, սակայն բոլոր այդ տողերը և աղյուսակներն իրենցից իրավական փաստաթուղթ են ներկայացնում: Եթե հարցաթերթիկում սխալ տեղեկություն լրացնեք, ապա տհաճություններից չեք կարող խուսափել:

Ի՞նչպիսի իրավիճակներում է անհրաժեշտ ինքնակենսագրականի մի քանի տարբերակ ստեղծել:
Սկզբի համար անհրաժեշտ է ռեզյումեի ընդհանուր տարբերակ ստեղծել և հետո այն լրացնել ու առանձնացնել հիմնական հմտությունները: Որպես հիմք պետք է ընդունել կազմակերպության այս կամ այն թափուր տեղի համար առաջարկած պահանջները: Գործատուին առաջին հերթին գրավում է թափուր տեղի համար ամբողջական կամ գրեթե ամբողջական պահանջների համընկնումը և ինքնակեսագրականում որակավորման արտացոլումը: Եթե դուք ինքնակենսագրականում շեշտեք հենց այդ անհրաժեշտ հմտությունները` աշխատանքային փորձը և կրթությունը, ապա կարող եք համարել, որ ձեզ հարցազրույցի կանչելու փաստը երաշխավորված է:

Ինձ չընդունեցին աշխատանքի, քանի որ հարցազրույցին ներկայացել էի ջինսե տաբատով: Բայց չէ որ ես ծրագրավորման աշխատանքի համար էի գնացել: Ինչի՞ համար է դա անհրաժեշտ:
Հարգելի Վիտալի Սերգեևիչ,
Հարցազրույցն իրենից ներկայացնում է բավական պաշտոնական գործընթաց: Գործնական էթիկան պահանջում է, որ հարցազրույցի մասնակիցները, և ոչ միայն աշխատանք փնտրողը, պետք է գործնական պիջակ կրեն կամ նվազագույնը business casual ոճի մեջ լինեն: Այնուամենայնիվ, այս օրենքը խստորեն գործում է միայն միջին և բարձր օղակի մենեջերների համար: Սովորաբար ծրագրավորողներին դա չի վերաբերում: Հավանաբար, դուք ձեր մասնագիտական և անձնական որակավորմամբ այնքան էլ չեք համապատասխանել գործատուի պահանջներին, իսկ վերջինս էլ չի ցանկացել դա բացահայտ ասել: Կամ պարզապես, դուք չպետք է ձգտեք տվյալ կազմակերպությունում աշխատել: Եթե նրանք ծրագրավորողից պահանջում են հարցազրույցի ներկայանալ պիջակով, ապա ինչե՜ր ասես, որ չեն կատարվի այդ կազմակերպության պատերի ներսում:

Հաճախ Տրվող Հարցեր. Մաս 5

This post is also available in: English, Russian

Փորձաշրջան – Արդյո՞ք դա իսկապես փորձություն է, թե գործատուի ապահովագրման մեկ այլ եղանակ:
«Աշխատանքային փորձաշրջան» բառակապակցության հանդիպել են գրեթե բոլորը, ով երբևէ աշխատանք է փնտրել: Սրա նպատակն է ստուգել «ստանձնած աշխատանքի համապատասխանությունը», այսինքն, մասնագիտական պատրաստվածությունը: Այս դեպքում, պետք է հիշել, որ գնահատումը կարող է անցկացվել միայն կատարված աշխատանքի հիման վրա: Ոչ մի կողմնակի պատճառներ, ինչպես օրինակ, հիվանդությունը, բացակայությունները կամ աշխատանքի չներկայանaլը, չի կարող բացասական ազդել աշխատողի պրոֆեսիոնալիզմի մասին եզրակացություն կազմելիս: Անհրաժեշտ է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք` փորձաշրջանը սահմանվում է մեկ անգամ և չի կարող կրկնվել նույն կազմակերպությունում: Փաստագրված փորձաշրջանը նախատեսված է աշխատանքային պայմանագրով, որպես լրացուցիչ պայման: Նույնիսկ եթե հետագա աշխատանքային հարաբերությունները կողմերի միջև չզարգանան, պայմանագրի կազմումը պարտադիր է: Այս մասին չպետք է մոռանալ: Եթե փորձաշրջանի պայմանները նախատեսված են միայն աշխատանքի ընդունման հրամանով, սակայն աշխատանքային պայմանագրում այս մասին ոչ մի բառ չկա, ապա փորձաշրջանը ավտոմատ կերպով դառնում է չհաստատված: Աշխատանքային հարաբերությունների ցանկացած պայմաններ պետք է նախատեսվեն աշխատանքային պայմանագրով:

Արդյո՞ք միշտ է պետք ռեզյումեում նշել Ձեր նվաճումները:
Այս ձևը առաջին պահից գրավում է ընթերցողին: Այսպիսի ռեզյումեում դիմորդի հիմնական ուժեղ կողմերը ու հմտությունները` անընդհատ գտնվում են ուշադրության կենտրոնում: CV Մանրամասն նկարագրված ձեռքբերումներով ռեզյումե ընտրում են բարձր պաշտոն զբաղեցնող անձինք` հատկապես արագ փոփոխվող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են գովազդը, լրատվամիջոցները, և այլն: Ձեռքբերումների ձևաչափը կենտրոնանում է թեկնածուի հաջողությունների վրա:

Որոշ ընկերություններ, բացի ռեզյումեներից ու հարցազրույցներից, խնդրում են լրացնել հատուկ ձև: Ի՞նչի համար է դա անհրաժեշտ:
Այո, իրոք, որոշ ընկերություններ օգտագործում են նման ձևեր: Նրանք շատ հարմար են HR մասնագետների համար: Տեղեկություններն այստեղ այնպես են կազմակերպված, որպեսզի դրա հետ ավելի հեշտ լինի աշխատել: Շատ աշխատանք փնտրողների թերագնահատում են պաշտոնական ձևերը լրացնելու գործընթացը, սակայն այդ բոլոր տողերն ու իրավական փաստաթուղթ են: Եթե ձևաթուղթը լրացնելիս, դուք տաք սխալ տեղեկատվություն, չեք կարող խուսափել դժվարություններից:

Հաճախ Տրվող Հարցեր. Մաս 4

This post is also available in: English, Russian

Իմ ընկերուհին աշխատում է արտասահմանյան ընկերությունում: Նա ինձ պատմել ա այնտեղի էթիկայի: Ինչու՞մ է կայանում այն:
Միջազգային ընկերությունների էթիկան կամ վարվելակարգը` աշխատավայրում վարքագծի կանոններ են: Այդպիսի ընկերությունների համար աշխատելիս` շատ կարևոր է հետևել այդ կանոններին: Տղամարդկանց քաղաքավարությունն այստեղ չի ողջունվում: Այստեղ բոլորը հավասար են: Վարվելակարգի կանոններ գոյություն ունեն նաև հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Օրինակ` հեռախոսազանգի նյութը սպառվելուց հետո, կողմերից յուրաքանչյուրը կարող է վերջացնել խոսակցությունը: Եթե Ձեզ զանգահարել են, բայց զանգը ընդհատվել է, ապա ըսկ կանոնի նորից պետք է զանգահարի նա, ով ի սկզբանե զանգել էր Ձեզ: Անքաղաքավարություն է համարվում ճաշի ժամանակ փոխանակել այցեքարտեր: Սա միայն հնարավոր է բիզնես լանչի ժամանակ, երբ ուտելիս քննարկվում են գործնական հարցեր և փաստաթղթեր: Որպես կանոն, լուրջ ընկերություններում կա հագնվելու կանոնակարգ, որի համաձայն տղամարդիկ պարտավոր են աշխատանքի գալ կոստյումով, վերնաշապիկով և փողկապով: Կանանց համար հագնվելու կանոնակարգի համաձայն կանայք պիտի հագնեն մարմնագույ զուգագուլպաներ, ծնկից մի փոքր վերև կամ ներքև կիսաշրջազգեստներ, վերնաշապիկներ, տաբատներ և բաճկոն` ըստ ընտրության: Գործարար էթիկային չհետեվելու դեպքում, աշխատակիցը կարող է ազատվել աշխատանքից, իսկ աշխատանքային վարվելակարգի ճիշտ պահպանելը կօգնի հաստատվել` որպես պրոֆեսիոնալ և հարգված աշխատակից:

Ինձ մտահոգում է մի հարց. Ինչպե՞ս վարվել, երբ հարցազրույցը անցկացնում է օտարերկրացի:
Գործատուի հետ հարցազրույցը շատ պատասխանատու իրադարձություն է, իսկ եթե հարցազրույցը վարում է օտարերկրացի, խնդիրն ավելի է բարդանում: Խոսեք այնպես, որ Ձեր խոսքը լինի պարզ ու հասկանալի: Այլապես, եթե Դուք խոսեք, այնպես ինչպես առօրյաում, հավանական է, որ որոշ դեպքերում Ձեզ չեն հասկանա: Նախապես որոշեք թեմաները, ընտրեք բառապաշարը, կազմեք հնարավոր հարցերը և պատասխանները: Իհարկե, դուք չեք կարող ամեն ինչ կանխատեսել, սակայն մեծ սխալներից կարելի է խուսափել: Նախադասությունները պետք է լինեն հակիրճ և քերականորեն անթերի: Ցանկալի է նախօրեին խոսել օտար լեզվով, նույնիսկ ավելի լավ կլինի, եթե խոսեք տվյալ ազգի ներկայացուցչի հետ, որպեսզի բարձրացնեք լսելու և ընկալելու կարողությունը և չփչացնեք տպավորությունը լարված դեմքը արտահայտությամբ, որ ունենում է լարված լսող մարդը: Պատմեք ձեր ներուժի մասին, ցույց տվեք Ձեր գիտելիքները, և Դուք դուր կգաք գործատուին: Ի դեպ, մի երկմտեք գովել ինքներդ Ձեզ: Արտասահմանցի զրուցակցին դուր կգա, եթե Դուք ժպտաք, քիչ շարժումներ անեք և հարցազրույցի ներկայանաք գործնական հագուստով: