Ռեզյումեի Լուսանկարը. Ինչպե՞ս: Ինչ՞ի համար: Պետք է՞ արդյոք:

This post is also available in: English, Russian

Քանի որ ռեզյումեն պետք է օգնի, որ Ձեզ հրավիրեն հարցազրույցի, որի արդյունքում Դուք կստանաք ցանկալի աշխատանք, առաջարկում ենք մտածել, թե պետք է ռեզյումեում լուսանկար և ինչպես այն կարող է օգնել Ձեզ հասնել ձեր նպատակին:

Թափուր աշխատատեղերի համար ուղարկվող ռեզյումեների մոտ 90% առանց լուսանկարի են: Սա հնարավորություն է տալիս ճշգրտորեն գնահատել թեկնածուի ռեզյումեի բովանդակությունը և մասնագիտական հմտությունները` առանց արտաքինի վրա շեղվելու:

Միևնույն ժամանակ, ինտերնետային ռեսուրսներում ավելի հաճախ կարելի էտեսել լուսանկարներով ռեզյումեներ, որոնցից շատերը, ցավոք, ստիպում են մտածել, թե արդյոք տվյալ թեկնածուն համապատասխանում է թափուր աշխատատեղին:

Լուսանկարն օգտակար կլինի, եթե ձեր արտաքինը համապատասխանում է ընկերության պատկերացմանը` իրեն հարմար աշխատողի մասին: Աշխատակազմի հավաքագրման մասնագետին լուսանկարը կօգնի Ձեզ հիշել անգամ հարցազրույցից մի քանի ամիս կամ տարի անց, որի արդյունքում դուք կստանաք զանգ` աշխատանքի առաջարկով: Գաղտնիք չէ, որ ռեկրութերների ձեռքի տակով հազարավոր ռեզյումեներ են անցնում, և լուսանկարները կարող են օգնել առանձնացնել Ձեր ռեզյումեն թեկնածուների ռեզյումեներից:

Լուսանկարը միանշանակ դրական դեր չի խաղա, եթե դուք լավ տեսք չունեք, աշխատանքային միջավայրում եք կամ Ձեր պատկերը չի համապատասխանում հայտարարության մեջ նշված դիրքին:

Ռեզյումերի համար մի օգտագործեք լուսանկար.

  • եթե այն նկարել եք ինքներդ` ձգված ձեռքով, որը սովորաբար նկատելի է, և ազդում է լուսանկարների որակի վրա;
  • աղքատ լուսավորությամբ, գույնի աղավաղումներով, մութ , և այլ թերություններով:
  • Սննդով և խմիչքով սեղանի մոտ (որքան էլ որ տարօրինակ է, այսպիսի լուսանկարները հաճախ են հանդիպում աշխատանք փնտրողների համար նախատեսված կայքերում);
  • լուսանկարներ, որտեղ Դուք շատ երիտասարդ եք (եթե դիմում եք ղեկավար պաշտոնի համար);
  • լուսանկար, որը կարելի է հեշտությամբ պատկերացնել ծանոթությունների կայքում (այո, կան նաև այսպիսիները):
FacebookTwitterGoogle+LinkedInShare

Փաստաբան փնտրելիս գործատուների հիմնական պահանջներից մեկը

This post is also available in: English, Russian

«Փաստաբանի աշխատատեղի համար մասնագետ փնտրելիս գործատուների հիմնական պահանջներից մեկը այն է, որ թեկնածուն լինի տղամարդ և ևս մեկ անգամ` տղամարդ», -հայտնում է «Յունիտի» կադրային հավաքագրման կենտրոնի ղեկավար Իրինա Բազիլևան: -Միևնույն ժամանակ, որպես թեկնածու հաշվի առնելով ուժեղ սեռի ներկայացուցչի, նրանք պատրաստ են աչք փակել իրենց ցանկությունների որոշ անհամապատասխանությունների դեպքում: Օրինակ, մի երիտասարդի կարող են ներել անգլերենի իմացության Վերին Միջանկյալ (Upper Intermediate) մակարդակը, իսկ կանանցից պահանջում են գերազանց իմացություն սահունություն (Advanced): Սեռային առանձնահատկությունը ազդում է աշխատավարձերի չափի վրա. տղամարդ իրավաբանի եկամուտը 20-30% ավելի բարձր է:

Պոտենցիալ թեկնածուները հնարավոր հաճախորդներ են

This post is also available in: English, Russian

Շատ հաճախ մարդը ցանկանում է աշխատել մի ընկերությունում, որի արտադրանքը նրան դուր է գալիս: Հաճախ, բացի դրամական մոտիվացիան գործում է մեկ այլ` ավելի հզոր մեխանիզմ – ինչ-որ օգտակար բան անելու ցանկությունը, հարգանքի արժանի աշխատակազմի մի մասը լինելը, ինչպես նաև աշխատել առաջատար կազմակերպությունում, որ արտադրվում է լավագույն արտադրանքը: Ուստի լավ կլինի, եթե Դուք մի քանի բառով պատմեք աշխատանքի թեկնածուներին, թե ինչու է ձեր արտադրանքը լավը, ինչով են տարբերվում Ձեր ծառայությունները: Եվ եթե անգամ տվյալ թեկնածուն, ինչ-ինչ պատճառով չդառնա Ձեր աշխատակիցը, ապա նա կարող է դառնալ հավատարիմ հաճախորդ և Ձեր մասին կպատմի իր ընկերներին և ծանոթներին:

Անհրաժեշտ է հասկանալ, որ հիմնական թիրախային խմբի (պոտենցիալ աշխատակից) շրջանում կորպորատիվ բլոգ ստեղծելով, մենք ստեղծում ենք նոր տեղեկատվական դաշտ, որը կարող է հետաքրքիր լինել.
– լրագրողներին, հոդվածների համար տեղեկատվություն ձեռք բերելու համար,
– մրցակիցներին, նոր տեղեկություններ գտնելու համար;
– պոտենցիալ հաճախորդներին (ներդրողներին, մատակարարներին)
– կազմակերպությունում արդեն աշխատող մարդկանց (բլոգում տեղեկատվություն տեղադրելուց առաջ, համոզվեք, որ դա չի խախտում կազմակերպության աշխատակիցների իրավունքները)

Ի՞նչ գրել:
Դուք կարող եք գրել ինչի մասին որ կցանկանաք, սակայն մի մոռացեք, թե ինչ նպատակով է դա արվում: Կարևոր է հասկանալ, որ բլոգը պետք է որքան հնարավոր է գրավիչ լինի. մի ծանրաբեռնեք այն չոր տեղեկություններով, նույնիսկ եթե այն ճշգրիտ է: Գրեք այն մասին թե որքան լավ է Ձեզ մոտ աշխատել, այն լցրեք կոմիկսներով, մրցանակների խաղարկությամբ, շուկայի (կադրերի) վերլուծությամբ, կազմակերպութունում անցկացվող միջոցառումների նկարագրություններով:

Բլոգին վերաբերվեք, որպես լրատվության փոխանցման միջոցի, կարծես Դուք ամսագրում նյութեր եք հրատարակում: Մտածեք այդ մասին, թե ինչ հաճախականությամբ են հրատարակվելու լուրեր, թե ինչ խորագիրներ են ունենալու: