This post is also available in: English, Russian
Կան ընկերություններ, որոնք պասիվ պաշտպանություն ունեն հեդհանթերների ոտնձգությունների դեմ: Ահա թե ինչպիսին է նրենց մարտավարությունը. Սահմանափակում են արժեքավոր աշխատակիցների կոնտակտները և աշխատանքանյին վայրից շփումները: Կորպորատիվ էլ. Հասցեն ունի զտիչ, որը թույլ չի տալիս ստանալ նամակներ, որ ընդգրկում են “թափուր աշխատատեղ” բառակապակցությունը: Քարտուղարուհին անծանոթ մարդկանց երբեք չի միացնում տնօրենի հետ, քանի որ ենթադրվում է, որ եթե Դուք ծանոթ եք (ընկեր, բարեկամ, բժիշկ), ապա Դուք ունեք նրա բջջային հեռախոսի համարը: Երբեմն նույնիսկ անհնար է պարզել ղեկավար թեկնածուի անունը:
Այս ամենը կարող է միայն հետաձգել փորձառու հեդհանթերի (headhunter) գործը, բայց ոչ կանգնեցնել նրան:
Նախ և առաջ, հեդհանթերը պարտավոր է կապեր ունենալ լրագրողական շրջանակներում, իսկ այնտեղ լավ հարցուփորձ անելու դեպքում հնարավոր է ամբողջական տեղեկություններ ստանալ ում մասին որ կցանկանաս: Երկրորդ, հեդհանթերը պետք է ունենա իր սեփական տվյալների բազան և այնտեղ պետք է լինի առնվազն մեկ մարդ, ով ծանոթ է թեկնածուին, քանի որ հայտնի գործարարների շրջանակը նեղ է: Երրորդ , տվյալ մարդու հետ կարելի է հանդիպել նաև ընկերության նրա սահմաններից դուրս, ինչպես օրինակ արդյունաբերական համաժողովների և արտադրանքային ցուցահանդեսների ժամանակ:
Կոպիտ ասած, կարելի է խոսել թեկնածուի հետ նաև քարտուղարի միջոցով: Օրինակ, կարող եք ներկայանալ որպես հարկերի և տուրքերի պաշտոնական հանձնաժողովի կամ որևէ այլ նախարարությունի ներկայացուցիչ և հասկացնել, որ այս զանգը պետք է ոչ թե ձեզ, այլ նրա ղեկավարին: Եթե, այնուամենայնիվ, քարտուղարը չի միացնում ղեկավարին և խնդրում է թողնել հեռախոսահամար, ապա անհրաժեշտ է միայն թելադրել համարը և կախում լսափողը – անորոշությունը վախեցնում է և անհայտ հնարավոր ազդեցիկ պաշտոնյաի հեռախոսահամարը կարող է ստիպել, որ Ձեզ հետ զանգահարեն:
Որոշ ընկերություններ ոչ միայն պաշտպանվում են, այլև հարձակվում են: Հեդհանթերներին հաճախ սպառնում են ընկերությունների անվտանգության աշխատակիցները: Սեփականատիրոջ բիզնեսը պաշտպանելը նրենց աշխատանքն է: Սակայն նույնիսկ այստեղ դուք կարող եք հաջողակ գտնվել: Օրինակ, ի պատասխան սպառնալիքների առաջարկեք Ձեր ծառայությունները: «Ձեզ նույնպես մարդիկ են անհրաժեշտ: Պայմանագիր կնքեք մեզ հետ, և դա կլինի անվտանգության երաշխիք », – այս ասելով, դուք պետք է բացատրեք, որ հեդհանթերները երկու տարվա ընթացքում չեն “որսում” այն ընկերության աշխատողներին, ուրին ծառայություններ են մատուցել: Փորձը ցույց է տալիս, որ շատ ձեռնարկություններ ընդունում են պահպանության այս ճանապարհը, որովհետև կարծես թե մեկ հարվածով սպանում են երկու նապաստակ. թանկարժեք կադրեր պետք են ամենուր, գումարած անվտանգություն երաշխիքը: Այսպիսով դուք կարող եք ջեր հանդեպ վատ տրամադրված անձանց դարձնել գործընկերներ:
Սովորաբար, հեդհանթերների դեմ ճնշումն են գործադրում անվտանգության բաժնի ղեկավարները: Ահա մեկ այլ տարբերակ ի պատասխան սպառնալիքների. «Իսկ Դուք համոզված եք, որ Ձեր տաղանդն ու նվիրվածությունը բավականաչափ արժեք ունի այն ընկերությունում որտեղ աշխատում եք»: Կատակի տոնով տրված նման հարցը կարող է ամբողջությամբ փոխել իրավիճակը: