Հարցազրույց: Ինչու՞ եք եկել մեզ մոտ

This post is also available in: English, Russian

Մենք շարունակելու ենք քննարկել հարցազրույցների թեման, ինչ հարցեր կարող են հնչել աշխատանքային հարցազրույցի ընթացքում:

Այսօր մենք խոսելու ենք բավականին պարզ, տարածված և, այնուամենայնիվ, մի հարցի մասին, որը պահանջվում է թեկնածուի նախնական պատրաստվածությունը: Ինչու եք Դուք դիմել հենց մեր ընկերություն: Այս հարցը տրվում է այն դեպքում, եթե դուք կազմակերպություն եք ինքներդ կամ հայտարարությամբ: Որպես այլընտրանք: «Ինչու եք Դուք համաձայնել հարցազրույցի գալ մեր ընկերությունը»: Այս հարցը տալիս են այն դեպքում, երբ ընկերությունը ինքն է ձեզ հրավիրել:

Հիշեցնենք, որ նման հարցերում պետք է անկեղծ լինել, և ավելորդ բաներ չհնարել, քանի որ ընկերությունը կարող է հեշտությամբ պարզել Ձեր սուտը: Օրինակ, դուք ասում եք, որ կարծում եք, թե ընկերությունը առաջատար է ինչ-որ բնագավառում, սակայն իրականում ընկերությունը լավագույններից չէ:

Հարցի պատասխանը պետք է համոզի գործատուին, որ դուք հետաքրքրված եք աշխատել այդ ընկերությունում, ինչպես նաև բացատրի, թե ինչու է Ձեզ գրավել տվյալ թափուր աշխատատեղը:

Իհարկե, հարցազրույցն անցկացնող անձը առաջին հերթին կնշի այն մարդկանց, ովքեր կպատասխանեն ազնիվ (առանց խորամանկություն), կբերեն փաստարկներ և կասկածի առիթ չեն տա:

Օրինակ, ճգնաժամի ժամանակ ավելի հեշտ է արդարացնել Ձեր հետաքրքրությունը, քանի որ կա աշխատատեղերի մեծ դեֆիցիտ:

Բայց ցանկացած ժամանակ ընկերությունը ավելի շատ հետաքրքրված է այն մարդկանցով, ովքեր ոգևորորված են աշխատանքով, ովքեր հետաքրքրված են ընտրված աշխատանքի ուղղությունը, ում համար կարևոր է ինքնազարգացումը (կարիերայի և / կամ մասնագիտական), ինչպես նաև այն ընկերության զարգացումը, որտեղ նա աշխատում է:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Հագուստ և Կարիերա

This post is also available in: English, Russian

Եթե ձևափոխենք հայտնի արտահայտությունը, ըստ որի «դուք այն եք, ինչ ուտում եք», ապա կարող ենք վստահաբար ասել, «Դու կլինեք այն, ինչ հագնում եք»: Եթե Դուք ցանկանում եք հասնել այն ամենին, ինչին հասել է Ձեր ղեկավարը, գրեք այս արտահայտությունը ամենուր` սառնարանին, գրասենյակի դռան վրա, այն տեղադրեք Ձեր համակարգչի էկրանին:

Պարզելու համար, թե արդյոք Ձեզ սպասվում է պաշտոնի կամ աշխատավարձի բարձրացում, պետք չէ գնալ բախտագուշակի մոտ, հաշվարկել ձեր բախտավոր թիվը, քանի որ ձեր հագուստը ասում է ամեն ինչի մասին. “Եթե դուք ուզում եք վերև գնալ աշխատանքային սանդուղքով, ապա հագնվեք այնպես, կարծես թե Դուք արդեն վերևում եք», – այս իմաստուն խոսքերը վերաբերվում են բոլորին, անկախ նրանից, թե որտեղ եք աշխատում:

Ոչմի կերպ չեք կարողանում որոշել, թե ի՞նչ ոճի հագուստ ընտրել: Ուշադրություն դարձրեք Ձեր ղեկավարի հագուստին: Կարևոր չէ, թե Ձեր ղեկավար կին է, թե տղամարդ: Կարիք չկա դառնալ նրա «փոքր օրինակը», պարզապես հետևեք նրա հագնվելուոճին: Ի՞նչ հագուստով է Ձեր ղեկավարը սովորաբար գնում աշխատանքի: Ի՞նչ ոճի կամ գործվածքների է տալիս նախապատվությունը: Առաջնորդվելով այս հարցերի պատասխաններով, դուք կարող եք կազմել ձեր զգեստապահարանը: Ամենակարևորը դա անեք աչքի չընկնելով: Եթե դուք հագնվեք նույն կերպ, ինչպես բ Ձեր գրասենյակի արձրաստիճան աշխատողները, նրանք ենթագիտակցորեն ձեզ իրենց շարքերը կընդունեն:

Եթե ձեր ղեկավարը տղամարդ է, ապա իմացեք, որ տղամարդիկ ավելի ընկալունակ են նշանների նկատմամբ, որոնք տալիս է հագուստ, քան կանայք: Համաձայն ոչ պաշտոնական հարցումնեչից մեկի` տղամարդիկ ավելի շատ են հակված մարդու մասին դատել ըստ հագուստի, քան կանայք: Երբ խոսքը վերաբերում է իմիջին ու տեսքին, տղամարդիկ ավելի բարձր են գնահատում այն կանանց, ովքեր լավ տեսք ունեն: Ի դեք, «լավ» ըստ նրանց չի նշանակում “ունի գեղեցիկ դեմք կամ կառուցվածք»: «Լավ է» նշանակում է խնամված և համապատասխան հագնված:. Սա հաջողության հասնելու բանալիներից մեկն է:

Հիմնական սխալները աշխատանք փնտրելիս

This post is also available in: English, Russian

Փորձագետները կազմել են աշխատանք փնտրող մարդկանց ամենատարածված սխալների մի ցուցակ: Այն մարդիկ, ովքեր աշխատանք փնտրելիս հաջողության չեն հասնում, թույլ են տալիս միևնույն սխալները:

Աշխատանք փնտրելիս առավել տարածված սխալներն են.

  • Աշխատանքի որոնման ոչ ճիշտ ռազմավարություն ` ռեզյումեի քաոսային տարածում, միայն մեկ աղբյուրի (օրինակ ինտերնետի) օգտագործում
  • Չափից բարձր աշխատավարձի և կարիերայի հավակնություններ
  • Ոչ ներկայանալի տեսքով հարցազրույցի գալ
  • Նպատակների ոչ հստակ ձևակերպում. օրինակ, մարդը չի կարող ասել, թե ինչով կցանկանար զբաղվել
  • Ռեզյումեում սխալ տվյալների ներկայացում կամ հարցազրույցի ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկության տրամադրում
  • Անքաղաքավարություն` այդ թվում նաև հարցազրույցի ընթացքում՝ բջջային հեռախոսի օգտագործում
  • Երկար և  տեղեկատվությամբ ծանրաբեռնված ռեզյումե
  • Ընտրության վերջին փուլում ավելի բարձր աշխատավարձի ցանկության վերաբերյալ բանակցություն
  • Սխալ պաշտոնի համար դիմումի ներկայացում (աշխատանք ոչ մասնագիտությամբ)
  • Հարցազրույցի ընթացքում ոչ պատշաճ թեմաների շոշափում (օրինակ՝ անձնական կյանքի մանրամասներ, նախորդ աշխատանքի վայրերի մասին անտեղի մեկնաբանություններ)