This post is also available in: English, Russian
Ձեզ հրավիրել են հարցազրույցի: Եթե Դուք ցանկանում եք նախապես լավ տպավորություն թողնել գործատուի վրա, ապա հետևեք ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոնի աշխատակիցների առաջարկած 4 կարևոր քայլերին, որոնք կդաձնեն Ձեր կայանալիք հարցազրույցը կատարյալ:
Հետևե՛ք գործատուի հրահանգներին նախքան հարցազրույցը:
Եթե Դուք ստացել եք հեռախոսազանգ կամ էլ.-նամակ գործատուից, ով ցանկանում է Ձեզ հետ պայմանավորվել հարցազրույցի համար, ցանկալի է, որ Դուք մի քանի հարմար օր կամ ժամ նշեք, որպեսզի ցույց տաք Ձեր և՛ անձնային և՛ աշխատանքային ճկունությունը: Իսկ, եթե գործատուն Ձեզ խնդրել է զանգահարել հաջորդ օրվա առաջին կեսին, եղե՛ք պատասխանատու և զանգահարեք նշված ժամանակահատվածում: Այդպիսով Դուք ցույց կտաք Ձեր պատասխանատու և ճշտապահ հատկանիշները:
Շտապե՛ք արձագանքել:
Եթե Դուք նշել եք Ձեր ռյեզումեյում/ինքնակենսագրականում Ձեր Էլեկտրոնային հասցեն, ապա գործատուն հնարավոր է, որ չզանգահարի հարցազրույցի համար պայմանավորվելու, այլ ուղարկի տեղեկությունը Ձեր Էլեկտրոնային փոստարկղին: Այսպիսով՝ եղե՛ք զգոն, հատկապես աշխատանքի որոնման շրջանում, և շտապե՛ք արձագանքել հնարավորինս շուտ գործատուի էլ.-նամակներին, այլապես Ձեզ կարող են չդիտարկել որպես հնարավոր թեկնածու ապագա աշխատանքի համար:
Խուսափե՛ք անհարմար իրավիճակներում պայմանավորվածություն հաստատել:
Ձեզ զանգահարել է գործատուն, և Դուք գտնվում եք անհարմար իրավիճակում. մեքենա եք վարում կամ ամբոխի մեջ եք գտնվում կամ որևէ աղմկոտ վայրում եք: Նման դեպքում պատասխանեք հեռախոսազանգին՝ խնդրելով հետ զանգահարել Ձեզ մի քանի րոպեից: Դա Ձեզ հնարավորություն կտա խուսափել պատահական սխալներից և կենտրոնացնել Ձեր ուշադրությունը կոնկրետ խնդրի շուրջ:
Պլանավորե՛ք Ձեր օրը:
Եթե Ձեզ հրավիրել են հարցազրույցի, իսկ Դուք զբաղված եք կամ աշխատում եք, ապա պլանավորեք Ձեր օրը նախորոք: Թույլտվություն վերցրեք աշխատավայրից կամ հետաձգեք հարցազրույցի օրը և ժամը, եթե, իհարկե, չեք ցանկանում բաց թողել Ձեր երազած աշխատանքը:
