Հարցերի թաքնված իմաստը հարցազրույցի ժամանակ

Որպեսզի ավելի լավ բացահայտել դիմորդին, ռեկրուտերները շատ հաճախ    օգտագործում են խորամանկ հարցեր: Դիմորդներից շատերը հարցազրույցից առաջ ուսումնասիրում են  հնարավոր հարցերը և պատրաստում  պատասխաններ: Բայց Գործատուն  կարող է հարցը տալ անուղղակի, որպիսզի թեկնածուն  չհասկանա նրա իրական մտադրությունները: Թեկնածուի դրական տրամադրվածությունը ստանալու նպատակով, ռեկրուտերը կարող է սկսել զրույցը ընդհանուր թեմաներից, ապա հատուկ հարցերի միջոցով հայթհայթել հավաստի տեղեկատվություն:

Ակսեպտ կադրային կենտրոնի խորհրդատուները պատրաստել են նման մեթոդների կիրառման օրինակներ:

Ինքնագնահատական

Թեկնածուի տվյալները ուսումնասիրելուց  կարևոր է իմանալ նրա ինքնագնահատականի աստիճանը: Այն կհանդիսանա իբրև կանխորոշիչ ցուցանիշ նրա հետագա վարքը ապագա աշխատանքի ընթացքում կանխատեսելու հարցում: Սակայն ամեն մարդ համարում է, որ ինքն իրեն գնահատում է պատշաճ կերպով: Իսկ հատուկ հարցերի օգնությամբ ռեկրուտերը  կունենա ավելի ռեալ պատկեր:

<<Կպատմեք Ձեր հաջողությունների մասին>>

Թեկնածուները ավելի հեշտ են արձագանքում  «հաջողություններ» բառին, քան «ձեռքբերումներ», համարելով, որ վերջինս ունենում են միայն ղեկավար և պաշտոնյա անձինք: Հետևաբար այս հարցի միջոցով Ձեզ ավելի շուտ կբացահայտեն: Եթե ​​դուք  չկարողանակ պատասխանել այս հարցին, ապա Գործատուն կարող է համարել, որ դուք  շատ համեստ անձնավորություն եք կամ էլ չեք կարող կատարել աշխատանքային պարտականությունները  պատշաճ կերպով:

<<Ձեզ մերժել են աշխատանքի տեղավորման հարցում>> , <<Եթե այո,ապա ինչու>>

Բավական անհարմար հարց է, սակայն այն հնարավորություն է տալիս ճիշտ բացահայտել Ձեր սեփական ինքնագնահատականը, կարծիքը այս հարցի շուրջ, ինչպես նաև տեղեկանալ փորձի և հմտությունների վերաբերյալ:

<<Ինչպիսի միջավայրում առավել հարմարավետ եք Ձեզ զգում>>

Եթե ​ Ձեզ համար գերադասելի է  աշխատել  մասնագետների հետ, ապա դուք ունեք առաջնորդի հմտություններ և բարձր ինքնագնահատական ու դրանով իսկ չէք վախենում մրցակցությունից: Նշենք, որ բարձր ինքնագնահատականի դեպքում պետք է լինեն նաև համապատասխան հմտություններ և ձեռքբերումներ: Իսկ եթե ​​դուք գերադասում եք  ընկերական անձնակազմ, ապա թիմային աշխատանքը Ձեզ համար է: Այն նույնպես մատնանշում է, որ աշխատանքի մեջ դուք գործընկերների աջակցության կարիք ունեք:

Ազատման պատճառներ

Դիմորդի աշխատանքի վայրը փոխելու պատճառները շատ բան են բացահայտում` իր արժեքները, կոնֆլիկտության աստիճանը  և այլն: Հարցին կհետևեր  հետևյալ պատասխան` կարիերայի աճի պակաս: Հետևաբար, ռեկրուտերը կարող է գնալ այլ ճանապարհով:

<<Ինչպես եք վերաբերվում փոփոխություններին>>, <<Ինչը կարող է դրդել Ձեզ որևէ բան փոխել ձեր կյանքում>>

Ստացվում է, որ քննարկվում են  ոչ թե Ձեր թերությունները, այլ կյանքի ընդհանուր սկզբունքները:  Եվ այդ հարցի շուրջ դուք կսկսեք փիլիսոփայել ավելի անկեղծ: Այս դեպքում, ակնկալեք նաև պարզաբանող հարցեր:

<<Ինչ եք կարծում, ինչու են աշխատակիցները փոխում աշխատատեղերը>> Հարցադրումը նմանատիպ ձևակերպելով, ռեկրուտերը  շեղում է Ձեր  ուշադրությունը այն մտքից, որ հետաքրքրվում է  կոնկրետ ձեզանով և Ձեր թերություններով: Ձեր կողմից տրված տեսակետը, միևնույն է բխելու  է  Ձեր իսկ սեփական փորձից:

<<Ինչ ցուցանիշներով եք ընտրել նախկին աշխատատեղերը>>

Որից հետո կհետևեն  հետևյալ հարցերը. <<Ինչ է փոխվել  Ձեր աշխատանքում սկզբնական շրջանից հետո>>,  <<Որոնք էին դրական և բացասական կողմերը>> և այլն:  Թվում է, որ ուշադրությունը սևեռված է ոչ Ձեր անձին, բայց արի ու տես, որ ստանում են  ավելի ստույք պատասխան, բնութագրող  Ձեր իսկ անձը:

Հիշեք` առաջին հերթին գործատուն գնահատում է Ձեզ, անկախ նրանից, թե ոնց է դա արվում: Սա դեռ  թաքնված հարցերի ամբողջ ցանկը չէ, բայց դա կտա ընդհանուր պատկերացում ինչ մեթոդներ կարող է կիրառել հարցազրույցավարը հարցազրույցի ընթացքում:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.