Ինչպես անցնել թեստավորումը աշխատանքի տեղավորվելու համար

Հավանաբար, շատերն են նոր աշխատանքի ընդունվելուց հանձնել տարբեր թեստեր Ինտերնետում կամ ամսագրերում: Տարբեր կերպ դրան կարելի է վերաբերվել: Իսկ ինչպես վարվել, եթե դրանից է կախված ձեր աշխատանքի տեղավորվելը:

Աշխատանքի տեղավորվելու համար դիմորդները կարող են հանդիպել տարբեր  թեստերի: Մեր օրերում թեստավորումը ոչ այնքան հաճախ է կիրառվում, իհարկե եթե դա խոշոր կազմակերպություն չէ: Հիմնականում նման կազմակերպություններն են անցկացնում թեստավորում, որտեղ դիմորդները բազմաթիվ են: Մնացած դեպքերում ամեն ինչ կախված է ընկերության քաղաքականությունից: Առավել հաճախ թեստավորում անցկացնում են ռեքրութինգային ընկերությունները:

Թեստերը մշակված են դիմորդի ուշադրության աստիճանը, հիշողությունը, նրա  հոգեբանական և էմոցիոնալ վիճակը, նրա անձնական հատկանիշները և բնավորության առանձնահատկությունները գնահատելու համար:

Հիշողություն և ուշադրություն

Առավել տարածված տեսթերը հիշողության, ուշադրության, կողմնորոշվելու ունակության վերաբերյալ կիրառում են հաշվապահների, գանձապահների համար հանդիսանում է՝  «корректурная проба Бурдона». Թեկնածուներին տրվում է մի թուղթ,որի վրա հերթականությամբ տպագրված են տառեր, թվեր և տարբեր խորհրդանիշեր: Հաջորդիվ, այդ բազմազանության մեջ պետք է նշել օրինակ տառերից միայն մեկը: Ազդանշանի յուրաքանչյուր 30-րդ կամ 60-րդ վայրկյանում նշում կատարել թղթի այն հատվածում, որտեղ դուք գտնվում եք:

Բանականություն

Անալիտիկ մտածելակերպը, տրամաբանական-մաթեմատիկական խնդիրները, IQ թեստերը ծառայում են մեր մտածելակերպի ստուգմանը: Այս տեսակի թեստերը ունեն առավել քիչ հավանականություն վրիպման, քանի որ դրանք հեշտ է ստուգել, քանի որ շատ հաճախ դրանք ունեն միայն մեկ ճիշտ պատասխան:

Բնավորություն

Որոշելու համար թեստերի արդյունքները`կապված թեկնածուի բնավորությանն և անձնական հատկանիշներին, թեստավորողը պետք է ունենա համապատասխան հոգեբանական կրթություն: Հակառակ դեպքում, թեստերի արդյունքները այդքան մեծ վրիպումներով, կլինեն ամբողջովին սխալ և կարող են միայն վնասել երկու կողմերին էլ:

Նմանատիպ թեսթերը հաճախ ներառում են հարցեր, որոնց պետք է պատասխանել «այո» կամ «ոչ»: Նմանատիպ թեստերը թեստավորողից պահանջում են չափազանց բարձր որակավորում, այդ պատճառով հազվադեպ են կիրառվում, դրանք առավել հաճախ կիրառվում են պատասխանատու պաշտոնների համալրման և աշխատակազմում առողջ մթնոլորտի գնահատման համար:

Մասնագիտական գիտելիքներ

Թեստերը, մասնագիտական գիտելիքների ստուգման համար, շատ հաճախ   կիրառում են      իրավաբանների, ֆինանսիստների, հաշվապահների, ՏՏ մասնագետների հետ հարցազրույցների ժամանակ:

Ինչպես հաջող հանձնել թեստը

Որպեսզի բարեհաջող հանձնել ինտելեկտուալ թեստերը, «Ակսեպտ» կադրային կենտրոնի աշխատակիցները խորհուրդ են տալիս հաճախ անցնել նման թեստեր: Նմանատիպ թեստերի օրինակներ կարելի է գտնել Ինտերնետում: Ի դեպ դա ոչ միայն պիտանի է աշխատանքի տեղավորման, այլ նաև ինքնազարգացման համար, որը հնարավորություն կտա միտքը պահել ակտիվ:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.