Աշխատանքի որոնման ռազմավարությունը

This post is also available in: English, Russian

Դուք կարող եք  կազմել կատարյալ ինքնակենսագիր, բայց եթե դուք կիրառում եք աշխատանքի որոնման ոչ էֆեկտիվ մեթոդներ, այն նկատելի չի լինի: Վերջին տարիների ընթացքում, աշխատանքի որոնման ռազմավարությունը նույնպես ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Այսօր՝ թվային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի օրերում, հնարավոր է, որ ձեր ինքնակենսագիրը լինի ոչ առաջին տեղեկությունը ձեր մասին: Միանգամայն  հավանական է, որ առաջին բանը, որ գործատուն կտեսնի, դա ձեր ֆեյսբուքյան էջ է: Կատարյալ ինքնակենսագիր ունենալու համար պետք է պատկերացնեք, որ դուք  ապրանք եք աշխատաշուկայում և ձեր նպատակն է վաճառել ձեզ հնարավոր լավագույն պայմաններով:

Գործատուներից շատերը այսօր օգտվում են համացանցից նոր աշխատակիցների որոնման և տեղեկատվության հավաքագրման համար: Հնարավոր է, որ ձեր էջը կգտնվի պոտենցիալ գործատուի կողմից: Դրա համար պետք է ստեղծել այնպիսի էջ, որ այն տպավորիչ լինի գործատուի համար, քանզի օնլայն և օֆլայն ինքնաներկայացման գրագետ համադրությունը, դա հաջող մրցակցության երաշխիքն է աշխատաշուկայում:

Լինելով համացանցում, պետք է օգտագործեք ձեր բոլոր հնարավորություններն ու կապերը, որպեսզի գտնեք ձեզ հետաքրքրող թափուր աշխատատեղը,նույնիսկ եթե դա լինի պարզապես ծանոթություն սոցիալական ցանցերում: Ձեզ հետաքրքրող ոլորտում ցուցաբերեք ինտերնետ-ակտիվություն՝ մեկնաբանեք մասնագետների հաղորդագրությունները, շփվեք և կարծիքներ փոխանակեք, քանի որ այստեղ կան ոչ միայն աշխատանք փնտրողներ, այլ նաև կադրային բաժնի աշխատակիցներ: Դա  հիանալի հնարավորություն կարող է լինել ինքնաներկայացման և հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ձեզ կգնահատեն որպես մասնագետ կամ որպես բլոգեր:

Համացանցը, դա թափուր աշխատատեղերի թաքնված շուկա է: Այսպիսով, օգտագործելով ձեր մասնագիտական հմտությունները, դուք կարող եք գրավել կադրերի բաժնի ղեկավարներին՝ առանց բացահայտելու ձեր իրական մտադրությունները որպես աշխատանք փնտրող: Այս կերպ, դուք կարող եք նախապես տեղեկանալ ձեզ հետաքրքրող կազմակերպության թափուր աշխատատեղերի մասին:

Հիշեք, ներկայացնելով ձեզ համացանցում, դուք կրկին ներկայացնում եք ձեր սեփական ապրանքանիշը:

Արեք ամեն ինչ, որպեսզի ինքնաներկայացումը լինի վառ, և այն աննկատ չի մնա:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

Leave a Reply

Your email address will not be published.

Ձեր ինքնակենսագրի ազդեցիկ կողմերը

This post is also available in: English, Russian

Անկախ նրանից դուք ակտիվ աշխատանք փնտրող եք, թե պարզապես հետաքրքրվում եք աշխատանքով, հավանաբար  հաճախ եք ինքներդ ձեզ հարց տվել`ինչպե՞ս անել, որ ձեր ինքնակենսագիրը նկատելի լինի բազմաթիվ ինքնակեսագրերի մեջ:

Ազդեցիկ ինքնակենսագրականի հիմնական կետերը

Նախ պետք է ինքներդ ձեզ պատկերացնեք որպես կադրային բաժնի աշխատակից։ Ի՞նչ եք կարծում, քանի՞ ինքնակենսագրական է նա աչքի անցկացնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ակնհայտ է, որ ոչ մի կադրային բաժնի աշխատակից  չի կարդա ձեր հինգ էջից բաղկացած շարադրությունը: Այսպիսով, ձեր խնդիրն է մաքսիմալ կրճատել այն և ներկայացնել առավել լակոնիկ։ Հիշեք ՝ փորձառու կադրային բաժնի աշխատակցին բավական է 10 վայրկյան ինքնակենսագրի վերլուծության համար, որի ընթացքում նա տեսնում է ով եք դուք, ինչով եք զբաղվել և զբաղվում և ինչով կարող եք օգտակար լինել պոտենցիալ գործատուին:

Այսպիսով ազդեցիկ ինքնակենսագրի 3 հիմնական կետերն են.

1.Ձեր ինքնակենսագրականը պետք է լինի հիշվող:

Այն պետք է լինի հիշվող, որպեսզի տպավորվի կադրային բաժնի աշխատակցի հիշողության մեջ՝ ձեր տվյալները առաջին անգամ և արագորեն դիտելու ընթացքում:

Ձեր ինքնակենսագրականը դա ձեր անձնական ապրանքանիշն է, ձեր ոճը և ինքնաներկայացումը: Հաճախ ինքնակենսագրականը հիշվող լինելու համար, ցանկալի է նշել թե ինչպես եք պատրաստվում հասնել ձեր առջև դրված նպատակին: Գործատուն նախընտրում է տեղյակ լինել, թե ինչի եք դուք իսկապես ընդունակ:

2. Ձեր ինքնակենսագրականը  պետք է լինի կենտրոնացված:

Հիշեք այն մարդկանց, ովքեր շատ քիչ ժամանակ ունեն թեկնածուների ինքնակենսագրականների մանրամասները ուսումնասիրելու համար: Պետք չէ գրել ձեր հետագա նպատակների և մասնագիտական ծրագրերի մասին: Ձեր խնդիրն է հստակ և կարճ նկարագրել, թե ինչ կարող եք անել գործատուի համար և ինչ կցանկանայիք փոխարենը ստանալ:

Ինչպե՞ս դա անել: Եթե դուք ցանկանում եք ստանալ աշխատանք այն ոլորտում որում նախկինում աշխատել եք, ուղղակի ինքնակենսագրի սկզբնամասում գրեք ձեր պաշտոնը, որին հավակնում եք: Օրինակ` “Ֆինանսական տնօրեն” կամ “Ղեկավարի օգնական”։ Կարող եք նաև նշել ձեր աշխատանքային փորձը: Օրինակ՝ «ֆինանսական տնօրեն, 15 տարվա աշխատանքային փորձ՝ թեթև արդյունաբերությունում»:

3. Ձեր ինքնակենսագրականը պետք է պարունակի ձեր ներկայացրած տվյալների ապացույցները:

Այլ կերպ ասած, ապահովեք ձեր ապրանքանիշը ուշադրության արժանի փաստերով: Ինչպե՞ս դա անել: Ինքնակենսագրականի կենտրոնական մասում նշեք ձեր հատկապես տպավորիչ ձեռքբերումները։ Բավական է երկու երեք  նախադասություն, որում կնկարագրվի որտեղ, ինչպես և ինչ հաջողությունների եք դուք հասել: Դա է հենց կադրային բաժնի աշխատակցի կողմից կարդացվելիք մասը: Հարկ է նշել համեմատական համատեքստ, որտեղ ձեր անձնական ձեռքբերումները կազդեն ընհանուր վիճակագրության ֆոնի վրա ,որը նաև չի դիտվի որպես չոր աշխատանքի նկարագիր, այլ կլինի արտասովոր ունակություններով մարդու ինքնաներկայացում: Այն չպետք է պարունակի ավելորդ արտահայտություններ:

Օգտվելով այս հուշումներից, դուք հավանաբար կկազմեք արժանի ինքնակենսագրական:

Եվ այսպես, ամփոփենք ազդեցիկ ինքնակենսագրականի հիմնական կետերը:

1 Աչք զարնող

2 Կենտրոնացված

3 Հիմնավորված

Leave a Reply

Your email address will not be published.