Հեռախոսային խոսակցություններ վարելու արվեստը

This post is also available in: English, Russian

Այսպիսով, ինքնակենսագրականը պատշաճ կերպով կազմված է և տեղադրված է տարբեր ինտերնետային աղբյուրներում և թերթերում: Մինչ դուք սպասում եք գործատուի արձագանքին, մեղք չի համարվի, եթե դուք ինքներդ փնտրեք ձեզ հետաքրքրող աշխատատեղերը: Հեռախոսային զանգերի անցկացման մասին կխոսվի ստորև, այժմ պարզենք, թե մի շարք հայտարարություններից որը կարելի է ընտրել:

Ում խորհուրդ չի տրվում զանգահարել

Դուք բաց եք անում թերթը և այնտեղ գտնում նմանատիպ մի գայթակղիչ հայտարարություն. <<Աշխատանք երիտասարդ մասնագետների համար: Փորձը ցանկալի չէ: Երիտասարդ կոլեկտիվ, շփում մարդկանց հետ, հարմար աշխատանքային գրաֆիկ, խոստումնալից եկամուտ:>> Գայթակղիչ է հնչում: Այո, եթե դուք ցանկանում եք աշխատել ցանցային մարքետինգի ոլորտում: Ինչպես ես կռահեցի: Իրենց կողմից օգտագործված սիրելի <<եկամուտ>> բառից: Նորմալ ընկերությունում գոյություն ունի աշխատավարձ`հաստատուն գումար, որը կնշվի ձեր աշխատանքային պայմանագրի մեջ , այն բաժանվում է երկու մասի և վարձատրվում է ամիսը երկու անգամ: Իսկ ինչ է եկամուտը: Եկամուտն այն գումարն է, որը դուք վաստակել եք մեկ ամսվա ընթացքում, այն ոչ մի տեղ նշված չէ, ոչ մեկի կողմից չխոստացված, որպես կանոն, կախված է հաճախորդների և ձեր կողմից վաճառված ապրանքների թվից:

FacebookTwitterGoogle+LinkedInShare

ժամանակի կառավարում. քայլ 8

This post is also available in: English, Russian

Ժամանակի կառվարման վերջին կարևոր առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է զարգացնել գրաֆիկին հետևելու սովորությունը, որը դուք սահմանել եք ինքներդ ձեզ համար: Աշխատանքային օրվա առաջին օրից պետք է կազմել գործողությունների պլան, փոփոխել այն ամեն օր և խիստ հետևել դրան: Եթե ամեն օր հետևեք դրան, կատարել բոլոր առաջադրանքները համաձայն պլանի,կազմակերպել գործունեությունը, կողմնորոշվել խնդիրների կատարման առաջնահերթության հարցում, ձեր աշխատանքային արդյունավետությունը զգալիորեն կավելանա: Փաստն այն է, որ այս կամ այն ամենօրյա առաջադրանքների կրկնության ժամանակ ձևավորվում է հմտություն, ոևը նշանակում է, որ որոշ ժամանակ անց դուք ստիպված չեք լինի կազմել պլան և հետևել դրան: Այն կդառնա սովորություն և կթվվա այնքան կարևոր, որքան մյուս բոլոր առօրյա առաջադրանքները:

Ինչու է ժամանակի կառավարումն այդքան կարևոր երիտասարդ մասնագետի համար: Աշխատանքը յուրահատուկ աշխարհ է, որտող գործում են կանոններ, որոնց յուրաքանչյուր նորեկ պետք է հետևի, որպեսզի դառնա իսկակական պրոֆեսիոնալ: Երիտասարդ մասնագետը կարող է մեծ փորձ չունենալ , անհրաժեշտ հմտություններին նրան կսովորեցնեն աշխատանքի վարյում,սակայն նրա գլխավոր զենքն է համարվում ցուցումների հաջորդական կատարումը,որոնք տրվում են ղեկավարության կողմից,ինչպես նաև ժամանակին զեկույցներ կատարելով: Ժամանակի կառավարումը երաշխավորում է գործողությւոնների կատարման տվյալ հաջորդականությունը, որը թուլյ է տալիս արագ ներխուժել աշխատանքային ռիթմի մեջ:

Յուրաքանչյուր որոակվորում ունեցող մասնագետ ցանկանում է ամեն ինչում հաջողություն ունենալ: Այն սկզբունքը, որն առաջարկում է ժամանակի կաառավարումը, թույլ է տալիս իրագործել դա: Աշխատակիցը պետք է գիտակցի իր աշխատանքի կարևորությունը: Յուրաքանչյուր աշխատակից կարոր է ընկերության համար, ի իր առաջադրանքները կատարելով նա օգնում է ընկորության գործունեության աշխատանքին: Որպսզի աշխատանքը շարունակվի միևնույն ռիթմով, անհրաժեշտ է որդեգրել ժամանակի կառավարման քաղաքականությունը, երբ բոլոր աշխատակիցները ժամանակին են ավարտում իրենց գործը առաջ է գալիս նպատակների, խնդիրների և արդյունքների ստացման տրամաբանությունը, և նույնիսկ ֆորս մաժորային իրավիճակների դեպքում ընկերության գործունեության արդյունավետությունը ոչ միայն չի պակասում, այլև ընդհակառակը, բոլորն աշխատում են սովորական ռեժիմով:

Իր աշխատանքային օրը ճիշտ տնօրինելը համարվում է աշխատակցի խնդիրը, սակայն կազմակերպության ղեկավարները ևս ուշադրություն պետք է դարձնեն այս մեթոդիկային Աշխատանքից ուշանալաը, իր գործառույթների մասամբ իրականացումը , ասյ բոլոր խնդիրները կարելի է լուծել կամ աշխատակցին տուգանելու միջոցով,ոևը լարված մթնոլորտ է ստեծում ածխատանքային վայրում, կամ վերապատրաստումներ անցկացնելու միջոցով, որոնք յուրաքանչյուր աշխատակցի կարող են սովորեցնել կոմպետենտ լինել ոչ միայն իր գործունեության ոլորտում, այլ կատարել բոլոր առաջադրանքները նշված ժամանկահատվածում:

Ժամանակի կառավարում. քայլ 6, 7

This post is also available in: English, Russian

Քայլ վեցերորդ- Կենտրոնացե’ք

Հաջորդ կարևոր կզբունքը կենտրոնանալ կարողանալու ունակությունն է: Օրվա ընթացքում անհնար է ամբողջ ժամանակը տրամադրել միայն աշխատանքին, անընդհատ ինչ-որ բան շեղում է`զանգում է հեռախոսը, գործընկերներն են զրուցում, հանկարծակի կարևոր և հրատապ գործ է ի հայտ գալիս, այս բոլորը առաջադրանքի կատարումը ձգձգում են մի քանի րոպեով կամ նույնիսկ ժամով: Փորձեք առավելագույն պատասխանատվությամբ մոտենալ ձեր առաջադրանքին, մտածեք, որ այդ կերպ դուք այն ավելի արագ կկատարեք և ժամանակ կմնա այլ գործերի կարգավորման համար: Իհարկե կենտրոնանալ մի որևէ բանի վրա ամբողջ օրվա ընթացքում անհնար է, հետևաբար մասնագետները խորհուրդ են տալիս ինտենսիվ աշխատանքի յուրաքանչյուր մեկ ժացմից հետո ունենալ հինգ րոպեանոց ընդմիջում: Այսպիսով դուք կվերականգնեք ձեր էներգիան և ձեռք կբերեք անհրաժեշտ քանակությամբ էներգիայի պաշար աշխատանքային գործընթացի շարունակման համար:
Քայլ յոթերորդ- Ոչ միայն հաճելին ու օգտաակարը

Մեկ այլ կարևոր գործոն է հանդիսանում հաղթահարել տհաճ առաջադրանքերը: Բացի այդ օրվա ընթացքում ոչ այդքան շատ ժամանակ է լինում, որպեսզի դուք կարողանաք զբաղվեք այն հարցերով, որոնք ձեզ դուր են գալիս: Որպես կանոն, աշխատանքը համարվում է ընթացիկության հոմանիշ, երբ դուք մշտապես ստիպված եք զբաղվել միապաղաղ և կրկնվող գործերով: Նմանատիպ գործեր կատարելու համար ժամանակի կառավարման մեթոդիական առաջարկում է հետևյալը`
• Մի’ փորձեք ժամանակ շահել նմանատիպ գործեր կատարելու համար. Ցանկացած ոչ ցանկալի գործ կատարեք աշխատանքի օրվա սկզբում, երբ դեռ լի եք էներգիայով: Ընդունեք, որ գործընթացի ձգձգումը հանգեցնում է տհաճության, քան հենց ինքը աշխատանքի կատարման փաստը:
• Փորձեք ձեր մեջ առաջացնել խանդավառություն, որը կթուլացնի բացասական վերաբերմունքը առաջադրանքի կատարման նկատմամբ: Մտածեք ինքներդ, վաղ թե ուշ, դուք պետք է այն կատարեք, բացի այդ կարող է ավելանալ աշխատանքի ծավալը, իսկ ժամանակի կառավարման մեթոդիկան ենթադրում է հակառակ ազդեցությունը`կուտակված առաջադրանքների կրճատում:

Ժամանակի կառավարում. Քայլ 3, 4, 5

This post is also available in: English, Russian

Քայլ երրորդ. բաժանիր և նվաճիր

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբին կազմեք մի ցանկ, թե ինչ պետք է անեք տվյալ օրը: Որոշեք, թե դրանցից որն ունի առավել առաջնահերթ ձեզ համար, որը կարելի է հետաձգել և որը կարելի է ընդհանրապես չկատարել: Պլանավորման ժամանակ կարող եք կիրառել առաջնահերթության և կարևորության հետևյալ սկզբունքը:

Առանձնացրեք չորս խումբ.առաջին խմբի մեջ մտնում են այն գործերը, որոնք անհապաղ պետք է կատարել, երկրորդ խմբի մեջ են մտնում այն հարցերը, որոնք կարելի լուծել մի փոքր ուշ, սակայն նրանց համար պետք է սահմանվի որոշակի կատարման ժամանակահատված,որպեսզի դրանք ամբողջովին չմոռացվեն: Երրորդ խումբը կազմում են այն առաջադրանքները, որոնք կարելի է կատարել առանց ձեր վերահսկողության, հետևաբար դրանք կարելի է վստահել մեկ ուրիշին: Եվ, վերջապես, չորրորդ խումբն են կազմում այն առաջադրանքները, որոնք պարտադիր չէ որ կատարվեն,քանզի դրանք իրականացման տեսանկյունից կարևոր և անհրաժեշտ չեն:

Որոշ հետազոտողներ առաջարկում են կազմել նման ցուցակ նախօրոք , որպեսզի ձեզ համար պատկերավոր լինի սպասվող առաջադրանքների ծավալը և հաջորդ օրը դուք կլինեք էներգիայով և ցանկությամբ լի կատարելու դրանք,քանի որ արդեն կիմանաք, թե ինչ եք անելու: Եվ չմոռանաք ֆորս մաժորային իրավիճակների մասին, հետևավաբար օրվա պլանավորման մեջ 30% հատկացրեք ազատ ժամանակին, որպեսզի չնախատեսված գործերի առաջ գալու ժամանակ հեշտությամբ կարողանաք ազատվել նախապես պլանավորած գործերից:

Քայլ չորրորդ. Չխորասուզվել փոքր գործերում

Հաջորդ սկզբունքը կայանում է մի քանի փոքր գործերի համախմբումը մեկ ամբողջի մեջ, և հակառակը, մի որևէ խոշոր գործի մասնատումը տարբեր մասերի: Սա կարևոր է առաջին փուլում, երբ դեռ դուք`որպես երիտասարդ մասնագետ, դժվարանում եք կողմնորոշվել առաջադրանքների առաջնահերթությունը և թվում է ` ցանկացած առաջադրանք պետք է շտապ կատարել:Նման դեպքում մասնագետներն առաջկում են դասակարգել դրանք ժամանակագրական կարգով, որպեսզի յուրաքանչյուր կատարվող գործողություն բերի հիմնականա նպատակին:

Քայլ հինգերորդ. Սկզբում աշխատել, հետո զվարճանալ

Աշխատանքային գործունեության սկզիբը օրգանիզմի համար սթրես է համարվում, այն պետք է անհապաղ վերականգնվի, իսկ դուք պետք է սովորեք վաղ արթնանալ, համակերպվել ինը ժամ աշխատանքային գրաֆիկին և մշտական ուղեղի ծանրաբեռնվածությանը: Անխոս, կարելի է համակերպվել ցանկացած իրավիճակի,նույնիսկ ‘’բուն’’ հանուն հաջող կարիերայի կարող է դառնալ ‘’արտույտ’’ և հաճույքով վաղ արթնանա: Սակայն գիտնականները դեռևս չեն կարողանում հաղթահարել կենդնուն մեզանից յուրաքանչյուրի մեջ: Խոսքը կոնկրետ կենսաբանական ժամերի մասին է , որոնք զարմանալիորեն կարող են ազդել մեր աշխատունակության և կեսունակության վրա օրվա ընթացքում: Չորրորդ սկզբունքը կոչ է անում առաջին հերթին զբաղվել ամենադժվար, ամենատհաճ խնդիրներով, այնուհետև անցնել ավելի պարզերին: Այսպիսի մոտեցումը հաշվի է առնում մարդու կենսաբանական ցիկլերը:

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ օրվա որևէ հատվածում նա դառնում է ավելի կենսունակ: հենց այդ ժամանակ է մարդն ավելի աշխատունակդառնում: Այլ ժամերին լրիվ հակառակն է, դուք անընդհատ ուզում եք հանգստանալ, թուլանալ, մասնագետները խորհուրդ են տալիս ընդմիում կատարել աշխատանքի ընթացքում և օրինակ զբաղվել սպորտով: Հետևաբար աշխատանքային օրվա պլանավորման ժամանակ հաշվի առեք կենսաբանական ցիկլերը, ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ մի քանի օր,որպեսզի կողմնորոշվեք, թե որ ժամերին եք դուք առավել ակտիվ և ընդունակ աշխատելու:

Ժամանակի կառավարում. Քայլ 1, 2

This post is also available in: English, Russian

Քայլ 1Տեսականից գործնական

Առաջին հերթին, մասնագետը, ով նոր է սկսել իր աշխատանքային կարիերան,պետք է չափազանց ուշադիր ընկալի տեղեկատվությունը, որը նա կստանա նոր աշխատանքային վայրում: Ինչն է միշտ պակասում մեր համալսարաններում: Իհարկե գործնական աշխատանքը: Ակադեմիական կրթության բարձր աստիճանը առաջարկում է տեսականորեն մեծ ծավալ, որոնք երբեմն տարանջատված են ուսումնասիրության օբյեկտից, այդ պատճառով երիտասարդ մասնագետը փորձի պակաս ունի: Նա գիտի տեսություն, սակայն չի կարող այն կիրառել գործնականում: Այդ իսկ պատճառով առաջին աշխատանքը պետք է գործնական գիտելիքներ տա աշխատակցին, որը տեսական գիտելիքների հետ մեկտեղ կպատրաստի իր գործի մասնագետին:

Առաջին հերթին կարևոր է ունենալ օրագիր, որտեղ դուք կգրառեք ողջ տեղեկատվությունը, որը կթվա ձեզ օգտաակար և հետաքրքիր: Բոլոր այն հարցերն ու առաջադրանքները, որոնք ձեզ հանձնարարված են, ցանկալի է անցկացնել օրագրում և պլանավորել օրը ըստ նշումների: Շատ կարևոր է գրառել այն նպատակը,որը մենք տեսնում ենք նույնիսկ թղթի վրա, հետևաբար նրա իրագործումը կլինի հնարավոր և իրագործելի: Այսպիսով առաջին քայլը աշխատանքայյին գրաֆիկի կարգավորման հարցում էլեկտրոնային օրագիր ձեռք բերելն է: Հարմարացրեք այն ձեզ որպեսզի հեշտ լինի այն օգտագործել: Գրառեք բոլոր կաևրոր նպատակներն ու խնդիրները` հաշվի առնելով ժամանակիկառավարման առանձնահատկությունները, որոնք կնկարագրվեն ներքևում:

Քայլ 2 Գտնել նպատակը

Այսպիսով դուք ձեռք եք բերել օրագիր, որում գրառում եք գործնական և հետաքրքրր տեղեկությունները,սակայն մի քանի օր անց նկատում եք, որ չեք կարողանում գտնել իսկապես կարևոր առաաջադրանքներ, քանզի այն ամբողջովին ընթացիք ոչ միշտ կարևոր հանձնարարականներով: Հետևաբար հարց է ծագում, թե ինչ պետք է անել:

Աշխատանքային օրվա ընթացքում դուք կատարում ես հսկայական քանի տարբեր գործեր, առաջադրանքներ և նույնիսկ չեք մտածում դրանց կարևորության մասին: Ինչու ջանք ու եռանդ ծախսել այն բաների վրա, որոնք չունեն ոչ մի գործնական օգտակարություն: Հետևաբար շատ արդիական է հետևյա խորհուրդը սկբնական շրջանի համար`փորձեք ինքնուրույն կատարել բոլոր առաջադրանքները, որոնք ձեր առջև դնում է ղեկավարությունը: Իհարկե ձեզ վրա այդպիսի մեծ ծավալի աշխատանք վերցնելով`դուք կարող եք խրվել մանր աշխատանքերում, որոնք հետագայում կարող են խոչընդոտ հանդիսանալ նպատակին հասնելու համար: Ինչ է հարկավոր անել, որպեսզի դա տեղի չունենա: Այս հարցին կպատասխանի ժամանակի կառավարման հաջորդ սկզբունքը`պլանավորումը: